Դադարեցվել է ռուս լրագրող Իվան Գոլունովի դեմ հարուցված քրգործը
Լրագրող Իվան Գոլունովի նկատմամբ քրեական գործը դադարեցվել է։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևին։
Նրա խոսքով՝ Գոլունովը կազատվի տնային կալանքից երեքշաբթի՝ հունիսի 11-ին։ Քրեական գործը դադարեցվել է նրա մեղքի անապացուցելիության պատճառով։
Գոլունովին ձերբակալել են հունիսի 6-ին Մոսկվայում: Նրան մեղադրանք էր առաջադրվել թմրանյութերի վաճառք իրականացնելու փորձի մեջ, որից հետո նրա նկատմամբ տնային կալանք էին սահմանել:
Նշվում է, որ գործով առգրավված իրերից ոչ մեկի վրա չի հայտնաբերվել լրագրողի մատնահետքը: Ինչպես նաև նրա մատներին, եղունգների տակ չի հայտնաբերվել արգելված նյութի հետքեր, իսկ թմրանյութի օգտագործման փորձաքննությունը բացասական արդյունք է տվել: