Պայթյուն լցանավի վրա. կան զոհեր
ՏԱՍՍ-ին «Ռոսմորռեչֆլոտի» մամուլի ծառայությունից հայտնել են ,որ 2 մարդ է զոհվել, եւս մեկի որոնումները շարունակվում են Մախաչկալայի նավահանգստում լցանավի վրա տեղի ունեցած պայթյունից հետո:
«Երկու մարդ զոհվել է, մարմինները գտնվել են, երկուսը հիվանդանոցում են, մեկն առայժմ անհայտ կորած է»,- ասել է գործակալության զրուցակիցը: Ընդհանուր առմամբ լցանավում եղել է 12 մարդ:
«Ռոսմորռեչֆլոտ»-ում հավելել են, որ պատահարի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները, այրվում է լցանավի բնակելի մասը: «Հրդեհն առայժմ մեկուսացված չէ, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները շարունակում են մարել կրակը»,- հայտնել է գործակալության զրուցակիցը: