Ժղովուրդը գրում է.«Հայաստանի պետական պարտքը սկսել է աճել, սակայն շատ ցածր տեմպերով: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ այս տարվա մայիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 924.5 մլն դոլար, մինչդեռ նախորդ ամիս այն 6 մլրդ 899.4 մլն դոլար էր, իսկ տարեսկզբին՝ 6 մլրդ 922.9 մլն դոլար:
Նկատենք, որ այս ընթացքում հիմնականում ավելացել է ՀՀ կառավարության պարտքը, որ կազմում է 6 մլրդ 379.8 մլն դոլար, մինչդեռ տարեսկզբին այն մի փոքր պակաս էր՝ 6 մլրդ 372.9 մլն դոլար:
Այս ամենին զուգահեռ, սակայն, նվազել է ՀՀ արտաքին պարտքը, եթե տարեսկզբին այն 4 մլրդ 982.8 մլն դոլար էր, ապա հիմա կազմում է 4 մլրդ 917.2 մլն դոլար, այսինքն՝ այս տարվա ընթացքում կառավարությունը չի ներգրավել նոր վարկային միջոցներ: Իսկ ՀՀ պետական պարտքն ավելացել է հիմնականում ներքին պարտքի հետևանքով»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը