Նիկոլ Փաշինյանն Աբովյանի քաղաքապետի ընտրությունները դարձրեց հեղափոխության փորձաքար և, փաստորեն, պարտվեց

168 ժամը գրում է.«Կիրակի օրը Աբովյան քաղաքում կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ոչ ֆորմալ աջակցությունը վայելող Վահագն Գևորգյանը։ Իրականում, սակայն, այդ ընտրությունը ոչ այնքան Գրիգորյանի հաղթանակն էր, որքան վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իսկ ավելի լայն իմաստով՝ հեղափոխության պարտությունը։

Առանձին վերցրած մի քաղաքի քաղաքապետի ընտրություններին այդպիսի նշանակություն էր տվել ոչ այլ ոք, քան հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։

Նախ «Քաղաքացիական պայմանագիր» իշխանական կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանը ողջ քարոզարշավի ընթացքում ներկայանում էր՝ որպես «վարչապետի թեկնածու», բացի այդ, Նիկոլ Փաշինյանն անձամբ էր զբաղվում վերջինիս քարոզչությամբ և մասնակցեց անգամ նրա օգտին կազմակերպված երթին։

Այդպիսով Նիկոլ Փաշինյանը ընտրությունները դարձրեց հեղափոխության փորձաքար և, փաստորեն, պարտվեց դրանցում։ Երեկ արդեն Նիկոլ Փաշինյանն ընտրությունների արդյունքները ներկայացրել է՝ որպես «ժողովրդավարության հաղթանակ»՝ բնականաբար, ոչինչ չասելով հեղափոխության պարտության մասին։

Այս ընտրություններում իշխանության գործելակերպը, ընդհանրապես իշխանության վարքագիծը ցույց են տալիս, թե որքան արագ է մսխվում հեղափոխության կապիտալն ու Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշը։ Դրանում, սակայն, մեղավոր է հենց իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ։ Այսպիսով, Աբովյանի ընտրությունները կարող են դառնալ նոր գործընթացի՝ իշխանության վարկանիշի անկման սկիզբը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 607 անգամ
Լրահոս
«Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ Դուք վիժվածքից էլ ավել եք․ դե փորձե՛ք բոլորիս կալանավորել․ Աշոտ Անդրեասյան (video) Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել Նիկոլը յուրաքանչյուրիս համար պատրաստել է այս սարսափելի տառապանքները․ Աննա Մկրտչյան (video) Արցախի վերնախավը հավաքվել էր Խուճապ էր, բոլորը լացում, գոռում էին. Աբու Դաբի-Երևան չվերթի կայծակնահարված օդանավի ուղեւորը մանրամասներ է պատմում Փաշինյա՛ն, հա՛, դու վախենում ես, դրա համար էլ այս մարդկանց պահում ես բանտերում․ ակցիա Երևանում (video) Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից «Կիրանցի դպրոցից 50 մետրի վրա են ուզում Ռամիլ Սաֆարովներին բերել» (video) Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով Մինչդեռ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է Նայե՛ք, հայերին քնած ժամանակ սպանող ադրբեջանցիներին ուզում են բերել այս դպրոցի մոտ կանգնեցնել (video) ՇՏԱՊ․ Գյուղերը հանձնեց․ բոլորս 12։00-ին իջնում ենք Հանրապետության Հրապարակ․ Էդգար Ղազարյան (video) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են Էդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրում Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը Ոսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am