Դասական խոշտանգման դեպք. Մանվել Գրիգորյանը 24 ժամվա ռեժիմով արհեստական շնչառության տակ է. փաստաբան
Մանվել Գրիգորյանը գտնվում է վերակենդանացման բաժնում և օրական 16-17 ժամ ինսուլին է ստանում, ինչպես նաև 24 ժամվա ռեժիմով արհեստական շնչառության տակ է կամ քթի, կամ բերանի միջոցով։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ սա դասական խոշտանգման դեպք է և հաշվեհարդար Գրիգորյանի նկատմամբ․ «Պետական լիազոր մարմինները պետք է պատասխան տան՝ ո՞րն էր պատճառը, որ 10 ամիս առաջ անձը չուներ նման հիվանդություններ, եղավ բացասական դինամիկա և անօրինական տեղափոխեցին դատապարտյալների հիվանդանոց, այնուհետև իրավական գնահատական չտրվեց»,- նշեց նա։