Հող հանձնող իշխանությունը անպայման վռնդվելու է .կարծիքիներ իշխանության բռնած ճանապարհի մասին

Հարցազրույց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի և քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ:/Մաս 2-րդ/

-Ես ապշեցի,որ սոցցանցերում քննարկվում էր ,որ այդ գումարները կարելի է չտալ Արցախին,դա ինչ է նշանակում:

Աղասի Ենոքյան.Գումարներ չտալ,զինվորներ չուղարկել, մենք պետք է հասկանանք ,որ եթե մենք չենք պաշտպանում Արցախը,ուրեմն վտանգում ենք Հայաստանը,միակ պաշտպանական գիծը անցնում է Ադրբեջանի և Արցախի միջև,դրանից հետո էլ պաշտպանելու բան չունենք:Եթե ամեն ինչը գնա այս լոգիկայով, ապա մի քանի ամիս հետո ընդամենը այստեղ կդառնա Երևանի վիլայեթ:

Արամ Սարգսյան.Մենք 23 տարի առաջ ստեղծեցիքն ի պաշտպանություն ԼՂ կազմկոմիտե,որի կարգախոսն էր՝չկա Արցախ առանց Հայաստանի և չկա Հայաստան առանց Արցախի,երկուսն էլ համազոր են:Եթե մենք առանձնացնում ենք,հայտարարում ենք,որ գործ չունենք այնտեղ միայն կամավորնեն են ,դա իրոք նշանակում է,որ մենք վախվորած քաղաքկանություն ենք վարում և դրանից օգտվելու են:

-Ոմանք քննադատում էին Բակո Սահակյանին,ասելով,որ երբ վարչապետը նման հայտարաություններ էր անում,պետք էր համաժեք պատասխան տալ:Մենք տեսանք ,որ ողջ ժամանակհատվածում,մեկ տարի շարունակ Բակո Սահակյանը հավասարակշիռ,հանգիստ կեցվածք է ընդունել,համաձա՞յն եք,որ գուցե ավելի կոշտ էր պետք է պատասխանել:

Արամ Սարգսյան.Հայտարարություններ պետք չէին,ինքը ճիշտ էր վարվում…

-Հասանք նրան,որ Բակո Սահակյանին փաստորեն ինչ հարթության վրա դրեցին:

Արամ Սարգսյան.Բակո Սահակյանը մեղավոր չի այս իրավիճակի համար,պետք է առաջարկվի ,որպեսզի նրանք իրար հետ նստեն և հասկանան ,թե ինչի մասին է խոսքը,համաձայնության գան,կամ մենք հանրությամբ պահանջենք,որ այս խնդիրը դառնա ընդհանուր քաղաքական շրջանակի ,նաև քննարկման առարկա,սա ոչ մեկի մոնոպոլիան չէ,սա պետք է լինի և Սփյուռքի ,և Հայաստանի,ևև Արցախի հանրության միասնական որոշումը և աշխարհը պետք է տեսնի,որ հանրությունը միասնական է այս հարցում:

-30 տարի մշտապես այդ գիտակցումը եղել է:

Աղասի Ենոքյան.Խոսում ենք դավադրություների մասին,ուզում եմ հիշեցնել Նիկոլ Փաշինյանի թիմի կողմից Արցախի խնդրին տրված գնահատականը.նրա թիմի պատկառելի անամներից մեկը՝Սասուն Միքայելյանը հայտարարեց,որ հեղափոխությունը շատ ավելի բարձր արժեք է,քան արցախյան հերոսամարտը,միգուցե այստեղից սկսենք դավադրությունների մասին մտածել,որ մեզ պետք է չէ Արցաում անվտանգություն,այլ մեզ պետք է այնտեղ հեղափոխություն:Այս իշխանությունները ունեն երկու բառ՝հեղափոխություն ,ժողովուրդ:Այս երկու բառով աշխատում են,դա միգուցե իրենց մոտ հավատամք է,և կարևորը այնտեղ հեղափոխություն անելն է,և դավադրությունները դրա համար:

-Հասկանում եք չէ,թե պատերազմող երկրի համար գինը ի՞նչ կարող է լինել:

Աղասի Ենոքյան.Ես հասկանում եմ,բայց իշխանությունը ՝ոչ:

-Արցախի ընտրություններին բավականին ժամանակ կա,բայց այնտեղ բավականին թեժ է:

Արամ Սարգսյան.Արձագանք է Հայստանում կատարվող իրադարձությունների,ժամանակիից շուտ սկսվեց հաղթարշավը:Բակո Սահակյանը հայստարերլ էր,որ ինքը չի մասնակցելու,բայց երբ արդեն մի քանիսը հայտարարել են և հիմա ուղղակի թշնամանքի են հասնում,վտանգավոր է ,այստեղ կառավարման շատ հստակ որոշում է պետք ,թե ինչպես է պետք կառավարել երկիրը:

-Այնուամենայնիվ հայաստանյան իշխանությունը պետք է այդ գիտակցումը ունենա :

Արամ Սարգսյան.Միանշանակ պետք է բոլորս միասին այդ բոլոր հարցերը լուծենք,մենք անպիսի մարտահրավերների առաջ ենք կանգնած,որ եթե մենք հիմա մեր դաշնակից երկրների հետ չունենք ամենալավագույն հարաբերությունները,դա վնասում է մեզ,եթե չկարոնանանք նոր բարեկամներ ձեռք բերել,էլի վնասում է մեզ: Մի քանի օր առաջ իսլամական երկրների համագործակությունը նորից Ղարաբաղի վերաբերյալ հատուկ հայտարարություն ընդունեց Ադրբեջանի մասով:Մեխտիևան հանդես եկավ մի ելույթով ,մենք հիմա թողել ենք այս ամենը ,ներքին գզվռոցի մեջ ենք ընկնում,պետք է հասկանալ,թե ինչի հետ ենք առնչվում և ինչին ինչպես ենք արձագանքում:

Աղասի Ենոքյան.Մի փոքր շեղվեմ. Անընդհատ հայտարարվում է,որ մենք կարիք ունենք տնտեսական բարեփխումների,հակակոռոպցիոն պայքարի,դատական համակարգի բարեփոխաման,իսկ այսօր ԱԺ-ն ինչով է զբաղված.ինչ-որ կոնկրետ մարդկանց շահերը ներկայացնող Վիվառոյի օրենքի ընդունմամբ,ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծմամբ,որը նույնպես ոչնիչ չի տալու,բացի այն,որ այն կրկին մի լծակ կդառնա բանակի և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ:Այն ինչ ասում ենք համաձայնել ենք,որ Հայաստանին պետք են փոփոխություններ,մարդիկ կոնկրետ իրենց գրպանով,սառնարանով պետք է զգան,որ իրավիճակը լավացել է,բայց դրա փոխարեն շարունակում ենք շոու սարքելը,իշխանությունը կենտրոնացնելը,իսկ ԱԺ-ն հանրային ռեսուրս է ծախսում ոչ միայն ԱԺ պատգամավորների աշխատավարձը,այլ ժամանակը,որ իրենք ծախսում են ,մեր բոլորի ռեսուրսն է,մենք դրա համար չենք տվել այդ մանդատը:

Արամ Սարգսյան.Չի կարելի շահարկել այն համգամանքը ,որ մեր ժողովրդի բացարձակ մեծամասնությունը չի ուզում,որ հինը վերադառնա,իսկ այդպիսի ցանկությունը միանշանակ է: Բայց դա շահարկել և դրա վրա կառուցել քաղաքականությունը,սխալ է,որովհետև շատ հեշտ կարելի է գահավիժել,արդյունք չունենալու պարագայում անընդհատ շոուներ սարքելով ոչ մի բան չի ստացվի:

-Բակո Սահակյանի արձագանքը հստակություն մտցրե՞ց:

Աղասի Ենոքյան.Բակո Սահակյանի արձագանքը չափազանց հավասարակշռված և չափազանց դիվանագիտական էր,եթե իշխանությունները կարող են կարդալ դիվանագիտական տեքստեր,ապա սա շատ լուրջ հարթակ է,որ նորից սկսենք ամեն ինչը նորմալ հարաբերությունների եզրից:Եթե իշխանությունները չեն ուզում կարդալ դիվանագիտական տեսքտերը,ապա չեմ կարծում,որ սրան լուրջ մեկնակետ կլինի:

Արամ Սարգսյան.Հայտարարության մեջ միայն մեկ բառ կար,շահարկումը,մեկ բառով ցույց է տալիս,որ ինչպիսի վերաբերմունք կա Արցախում այս ամենի նկատմամբ:Իրոք անհրաժեշտ է ,որ շատ լրջությամբ վերաբերվեն և երկխոսության անհրաժեշտությունը մեծ է,նեղանալ չի կարելի,քաղաքականությունում,պետական կառավարման մեջ նեղացկոտությունը շատ վտանգավոր է, ես ուզում եմ,որ պարոն Փաշինյանը դա լսի,և չի կարելի,եթե ինձ դուր չեկավ,որ այսինչը գնաց իր ընկերոջ շահերը պաշտպանեց,ինձ էլ շատ բան դուր չի գալիս:Եթե պետության ղեկավարին ինչ-որ բան դու չի գալիս,դա չի նշանակում,որ նա պետք է արձագանքի կոշտ ձևով: Եթե անհարժեշտության կա,կառավարման տեսության հետ պետք է լավ լրջորեն ծանոթանա ամբողջ թիմը և հասկանա ,թե նրբերանգները որոնք են ,գրագետ խոսելը կամ ճիշտ արտահայտվելը ոչինչ չի նշանակում պետության կառավարման մեջ,խնդիրը ինչպիսի որոշումներ ես կայացնում և ինչպիսի հետևանքներ ես սպասում այդ որոշումներից:Եթե չես հաշվարկել,թե քո որոշման արդյուքնում ինչ է լինելու,ուրեմն դու կառավարիչ չես:

-Արցախի հետ կապված այս փուլում ինչ խնդիր է դրել Փաշինյանը:

Արամ Սարգսյան.Խոսքն այն մասին է,որ սա չի կարելի,անթույլատրելի է,և հիմա ենթադրել,թե ինքը ինչ նպատակ է դրել,ինձ մոտ շատ ժամանակ դեժավյու է առաջանում,մեր անկախոևթյան առաջին տարիների հետ կապված:

-Ինչո՞ւ,դուք ասացիք,որ որևէ իշխանության Արցախի հետ կապված լարվածության չի տարել:

Արամ Սարգսյան.Գնացել են,կամ վերջորմ 1998 թվականին տեսանք,թե ինչ եկավ ,պաշտոնակությունը ինչից եղավ և ոնց եղավ՝հենց Արցախի հիմնահարցի կապակցությամբ եղավ:

-Այսինքն՝տարածքների վերադարձի՞,բայց Նիկոլ Փաշինյանի ամբողջ զայրույթը նրանից էր,որ ասում էր՝ինձ մեղադրում եք մի բանում,որ չկա տարածքների վերադարձ:

Արամ Սարգսյան.Տարածքների վերադարձի մասին չէ,ընդհանուր կոնցեպտուալ մոտեցման հետ է կապված:

Աղասի Ենոքյան.Միգուցե մեղադրում են Նիկոլ Փաշինյանին հողերը հանձնելու միտման մեջ,ևնա նման միտում չունի,բայց այն բոլոր քայլերը ,որ նա անում է միգուցե չի կարորղանում համադրել և ,որ դրանք տանում ենք լուռ զիջումների:Ասենք նա ցանկանում է իր համար իր տեսնակյունից մի կարևոր բան՝որ հեղափոխությունը արտահանվի Արցախ, որ Արցախում լինի այնպիսի ղեկավարություն ,որն իր համար հասկանալի,է,որովհետև այստեղի և Արցախի իշխանությունները ունեն տարբեր ծագումնաբանություն և այդ պատճառով նրանց միջև կարող են լինել տարաձայնություններ:

-Դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ,երբ խոսվում էր այն մասին ,որ պետք է տարածքներ հանձնել,դա նշանակում է,որ դու պետք է իշխանության հրաժեշտ տաս,մեր ազգի ենթագիտակցականում դրված է,որ տարածքների հանձնումը դա իր ոչնչացումն է: Եթե անգամ պատերազմի հետևանքով Սերժ Սարգսյանի ժամանակ հողեր հանձնեցին,այդ մարդիկ իշխանության չեն մնում,Արցախի հող հանձնելը նշանակում է ՝դու դուրս ես վռնդվելու :

Աղասի Ենոքյան.Ճիշտ եք ասում, դրա համար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,որ ցանկանում է պատերազմ հրահրել և հողեր հանձնել Արցախի իշխանությունը,իր վրայից գցեց այդ պատասխանատվությունը,ասաց,որ եթե նման բան լինի,ես խաբար չեմ:

-Ես չեմ կարծում,որ այդ գիտակցությունը չունի Նիկոլ Փաշինյանը:

Արամ Սարգսյան.Ընդհանրապես հայ իրականության մեջ հող հանձնել գաղափարի մասին խոսելը դա արդեն անթույլատրելի է,որովհետև մենք չունենք այն ,ինչ իրենք են մեզանից պահանջում՝հող հանձնելու գաղափարը,ընդհանրպես բանակցություներում նրբերանգներ կան,եթե խոսքը տարածքների մասին է եղել,ապա ընդհանարպես տարածքների ,մենք էլ ունենք տարածքներ պահանջելու Ադրբեջանից,ավելի մեծ իրավուքներ,որ նրանք չունեն:Խնդիրն այն է,որ չպետք է հիմա հայ հասարակությունը քննարկի ,խոսի դրա մասին,մենք պետք է խոսենք այդ կարգավորման հնարավոր միջոցների մասին և մեր պատկերացամբ ինչպիսին դա պետք է լինի:Իսկ հիմա մեկը մյուսին մեղադրի,թե իբր դու ուզում էիր հանձնել,մանկապարտեզի խոսակցություն էլ չի,չի կարելի սա ընկալել,չի կարելի,որ պետության ղեկավարները խոսեն այդպիսի մակարդակով:

-Ո՞ր կետից պետք է սկսել և դեպի ո՞ւր:

Աղասի Ենոքյան.ՙՄենք հասել ենք մի կետի,որից հետո անջրպետը ավելի է խորանում:Եկենք նայենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները,արդյո՞ք դա կոնսոլիդացիա ստեղծող ղեկավարի հայտարարություն է,թեկուզ ներքինի մասին էր խոսում,բայց անջրպետի տանող ,ավելի սևացնող,սպիտակեցնող ղեկավարի խոսակցություն էր:Ես ցավոք հոռետես եմ, չեմ տեսնում ,թե հիմա կլինի զգաստություն,կոչ և կողմերը կգնան դիրքորոշումների մերձեցման :

Արամ Սարգսյան.Ես կողմեր հասկացությունը չեմ ընկալում,որովհետև մենք մի կողմ ենք և պարտավոր ենք մի կաղմ լինելու,նրանք ,ովքեր դա չեն ընկալում ,պետք է հանրությունը համապատասխան վերաբերմունք ցուցաբերի,չպետք է զոմբիացած,պլինդուսից ցածր մակարդակի հետ խոսել,մեր իրողությունում նման բան չի եղել, ես չեմ հիշում մեր իրականությունում,որ տղամարդը իրեն թույլ տար կնոջ հասցեին հայհոյանք ուղղեր:Հիմա դա խրախուսվում է,սա մի կողմ ենք դնում և իրոք պետք է լինի այն,որ գիտակցեն,ցանակցած շարունակություն բերելու է միայն և միայն երկրի և իշխանության թուլացման,վերջիվերջո ես չեմ հասկանում ինքը չի ուզո՞ւմ ամրապնդրի իր իշխանությունը,չպետք է անտընդհատ խոսել մի հատվածի մասին,որ իր հետևից գալիս է ,այլ ընդհանրապես հանրության աջակցությունը,որ իշխանությունը ավելի ամուր լինի:

-Ամենամեծ շանսն ու հնարավորությունը տրված է Նիկոլ Փաշինյանին:

Արամ Սարգսյան.Եվ այս պարագայում անհրաժեշտ է,որ կանգ առնեն …

-Թշնամիներ փնտրեն սահմանից այն կողմ…

Արամ Սարգսյան.Միայն ու միայն,թշնամի Հայաստանում մեկը մյուսին չպետք է լինի,այլ հարց է,մեղավորներ կան,որոնց հանցանքի համար պետք է պատժել,դա թողեք դատարանին,այլ ոչ թե դուք վճիռ կայացրեք:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 2217 անգամ
Լրահոս
Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը սպառնաց Սամվել Շահրամանյանին (video) Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է Ինչո՞ւ Կառավարությունը 3 տարում չի կարողանում Շուռնուխում 10 տուն կառուցել․ հարց Սյունիքի մարզպետին (video) Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները Ներկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. Շահրամանյան Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է (video) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձվեց մինչեւ տարեվերջ Արցախում քանի մարդ է մնացել Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am