Պալաչն էլ չփրկեց Փաշինյանին
Աբովյանի քաղաքապետի ընտրություններում երեկ թեժ պայքարի արդյունքում հաղթեց գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանը, որին աջակցում էր ԲՀԿ-ն: Իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ամեն ինչ արեց, սակայն ապարդյուն, վարչապետն անգամ քայլերթի մասնակցեց Աբովյանում: Մեր տեղեկություններով` իշխանական թեկնածուի օգտին են աշխատել նաեւ քաղաքի հեղինակությունները, օրինակ Պալաչը, որը Ծառուկյանի հետ վատ հարաբերությունների մեջ է: Նա Հայաստանում չէ, բայց իր մարդկանց հրահանգել է աշխատել ՔՊ թեկնածուի օգտին: