Եթե ես հայ լինեի, ապա երբեք չէի թաքցնի դա. Իմամողլու
Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Էկրեմ Իմամողլուն, ով ներկայացնում է Թուրքիայի ընդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցությունը, հարցազրույց է տվել The Times լրատվականին:
Նա մեղադրել է Թուրքիայի իշխանություններին իր մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ, մասնավորապես, քաղաքացիներին համոզելու, թե ինքն ազգությամբ հույն է:
Իմամողլուն նաև նշել է, որ եթե հայ լիներ, ապա երբեք չէր թաքցնի իր ազգությունը: