Նիկոլ Փաշինյանի պատգամավոր բարեկամի մեքենայի թալանը օրուկեսվա մեջ բացահայտվում է, իսկ իմ հոր գերեզմանի անարգման գործը, բացահայտելու փոխարեն, փակում են. գյումրեցի Լիլիթը չի լռելու

Hayeli.am-ը բողոք է ստացել Գյումրու բնակիչ Լիլիթ Աղեկյանից` Շիրակի մարզի իրավապահ մարմինների անգործության վերաբերյալ: Լիլիթը պատմում է, որ երկու տարի առաջ տեղի է ունեցել իր և իր ընտանիքի արժանապատվությունը նսեմացնող միջադեպ` անարգվել է հոր` հայտնի բժիշկ Հրաչիկ Աղեկյանի գերեզմանը, որը գտնվում է Գյումրու թիվ 2 քաղաքային գերեզմանատանը. «Սովորականի պես այցելեցի հայրիկիս գերեզմանին և տեսա, որ գերեզմանոցն ընդհանուր տարածքից առանձնացնող պարսպի սալաքարերը քանդված, ջարդված լցված են գերեզմանի կողքը: Եթե նպատակը գողությունը լիներ, պետք է գոնե այդ քարերը կամ ինչ-որ մի ուրիշ բան տարած լինեին, բայց ոչ մի բան գողացված չէր, քարերն էլ ջարդված, գերեզմանի կողքն էին լցված: Այսինքն` իմ համար պարզ էր, որ գերեզմանի անարգում է:

Անմիջապես դիմեցի ոստիկանություն, հարուցվեց քրեական գործ: Փորձագիտական երեք եզրակացությունների համաձայն` եղել է տեխնիկական միջամտություն, այսինքն` պարսպի սալաքարերը լինգով ջարդվել, բերվել լցվել են կողքը: Չնայած այս եզրակացություններին` քրեական գործը 49 օր հետո` 2017 թվականի օգոստոսի 31-ին, Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ Արմեն Գյոզալյանի և Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արտյոմ Ավետիսյանի կողմից կասեցվեց` հանցանքը կատարող անձին չհայտնաբերելու հիմնավորմամբ: Ես, ինչպես այն ժամանակ, այնպես էլ այժմ պնդում եմ, որ իրավապահ մարմինները հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ որևէ քայլ չեն կատարել: Ընդ որում, ես տվել եմ կասկածյալների անուններ, որովհետև ժամանակին ինձ որոշ մարդիկ առաջարկել էին` հանել պարիսպը, որպեսզի իրենք այդ տարածքում նստարաններ տեղադրեն: Ես տրամաբանական հարց եմ տալիս` ո՞ւմ էր պետք քանդել այդ պարիսպը, պիտի որոշակի շահագրգռություն լիներ, չէ՞: Բայց իմ ասածներն իսպառ անտեսվեցին»,- պատմում է Լիլիթ Աղեկյանը:

Նրա խոսքով` ինքը 2 անգամ բաց նամակով դիմել է նախկին նախագահ Սերժ Սարգսյանին, նամակներ է գրել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին, բայց ոչ մի քայլ չի ձեռնարկվել հանցագործությունը բացայատելու ուղղությամբ: 2018 թվականի հեղափոխությունից հետո Լիլիթ Աղեկյանը դիմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և մոտ 1 տարի առաջ կասեցված գործը 2018 թվականի հուլիսի 4-ին վերաբացվում է: Սակայն վերաբացումից 10 ամիս անց` 2019 թվականի մայիսի 21-ին, Շիրակի մարզային դատախազի տեղակալ Արտյոմ Օվսյանի և քննիչ Միշա Բիշարյանի կողմից գործը կրկին փակվում է` նախկին հիմնավորմամբ, որ հնարավոր չի եղել բացահայտել հանցանքը կատարողին: Սա տուժող կողմի ներկայացուցիչ Լիլիթը համարում է հեղափոխական Հայաստանի ամենամեծ ամոթը և վստահ է, որ Շիրակի մարզի իրավապահները չունեն բավարար ունակություն և ցանկություն` բացահատելու իր հոր հիշատակն անարգող հանցագործությունը. «Երևի այս գործից քյար չունեն, դրա համար էլ շահագրգիռ չեն բացահայտել,- կարծում է Լիլիթը և շարունակում:- Ես չեմ պատրաստվում հանգիստ նստել տեղս, պայքարելու եմ մինչև վերջ: Իմ հայրը հարգված մարդ է եղել, մեր ընտանիքն այս անարգանքը չի կարող մոռանալ»:

Քաղաքացին կարծում է, որ եթե Շիրակի մարզի իրավապահները ակնհայտ անգործություն են դրսևորում, ապա իրավապահ համակարգի պատասխանատուները և կոնկրետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում ինքը դիմել է, պարտավոր են քննչական խումբ ուղարկել Երևանից, որպեսզի իր և իր ընտանիքի իրավունքները պաշտպանվեն. «Այդ ոն՞ց է ստացվում, որ ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանի պատգամավոր բարեկամի մեքենայի թալանի գործը օրուկեսվա մեջ է բացահայտում, իսկ այս գործը չի կարող 2 տարվա ընթացքում բացահայտել, կամ էդ ո՞նց է՝ մեր իրավապահները հաջողությամբ պահում-պահպանում են սորոսի գրասենյակը, իսկ մեր իրավունքները` ոչ: Չեղանք չեղանք՝ մի սորոսի գրասենյակի չափ էլ հա՞ չեղանք: Սա է Ձեր պահած իրավապահ համակարգի պատկերը: Իմ հայրը այս քաղաքում ճանաչված մարդ է եղել, ավանդ ու անուն ունի, մենք պատահական ընտանիք չենք: Ես թույլ չեմ տալու` տրորել իմ ընտանիքի պատիվը` դա չի լինելու»,- գյումրեցու պատվախնդրությամբ նշում է Լիլիթը և ասում, որ իր պահանջը հետևյալն է. «Փոխել քննիչին ու հսկող դատախազին, ծառայողական քննություն սկսել նրանց նկատմամբ՝ ճշտելու ինչո՞ւ նախաքննության ընթացքում չեն ձեռնարկել բավարար միջոցներ հանցագործին բացահայտելու համար: Ինչո՞ւ են հենց այս փուլում կասեցրել գործը, ո՞րն է իրենց առաջ քաշած վարկածը կատարվածի վերաբերյալ, միջոցներ ձեռնարկել ոստիկանության «Կումայրի» բաժնի ոստիկանների նկատմամբ և, իհարկե, գործը կասեցումից հանել ու արագ բացահայտել այն»:

Նշենք, որ հուլիսին լրանում է քրեական գործի հարուցման 2-րդ տարին:



դիտվել է 6531 անգամ
Լրահոս
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան Պետական դավաճանության հոդվածով քրեական հետապնդում է հարուցված Ադրբեջան անցած լրտես Վահան Մարտիրոսյանի ու Սյուզան Ջաղինյանի նկատմամբ Երևան-Սևան մայրուղու հատվածում լարված իրավիճակ է Վազգեն Սարգսյանն ամենասարսափելի վիճակում 500 մահապարտ հավաքեց ու հաղթեց․ Միհրանյան (video) Նիկոլի Հայաստանում Անժելա Թովմասյանի ու Զոհրաբյանի նկատմամբ գիտե՞ք՝ ինչ են անում․ Գագիկ Համբարյան (video) Նաիրա Զոհրաբյանը Ոստիկանության պետ Խուդինյանին ներկայացնում է իրենց նկատմամբ վայրագությունները (video) Ձեր արյան մեջ թուրքի արյու՞ն են լցրել․ քաղաքացին՝ մարդկանց ծեծող ոստիկաններին (video) Ոստիկանները ուժով բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (video) Շուռ արի, դեմքդ մարդիկ տեսնեն․ ոստիկանները խայտառակ ձևով հարձակվել են մարդկանց վրա․ Արման Ղազարյան (video) Մենք չենք ուզում թուրքի հետ ապրել, ոտքի՛․ Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում այս պահին (video) Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում «Մի գոռա վրե՛ս»․ Ոստիկանության պարեկային ծառայող Սահակյանը հիստերիայի մեջ է․ ճվճվում է, գոռում (video) Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Նիկո՛լ, եթե սա մեր հողը չի, ինչի եք մեզ կադաստրի վկայականները տվել․ Կիրանցի (video) ՔՊ-ական պատգամավորի համար տարբերություն չկա՝ Ադրբեջանից գազ կգնի, թե այլ երկրից Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Աննա Հակոբյանը բազմաթիվ թիկնապահների հետ այցելել է Գյումրի Ռուսաստանաբնակ հայ գործարարներ, ովքեր ներդրում են անում ու աջակցում Նիկոլին՝ դավաճան են․ Բաղդասարով (video) Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան Ուշադիր եղեք, այսօր անակնկալներ են սպասվում․ Աբրահամ Գասպարյան (video) Ագրարային համալսարանի առանց տրակտոր գյուղմեքենասարքավորումների կենտրոնը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am