Ձեր օդաչուներին կարտաքսենք. ԱՄՆ-ն սպառնում է Թուրքիային
ԱՄՆ Պենտագոնի ղեկավարի տեղական Էլլեն Լորդը հաստատել է այն տեղեկությունները, ըստ որոնց` ԱՄՆ-ն Թուրքիային մինչև հուլիսի 31-ը ժամանակ է տվել` հրաժարվելու ռուսական արտադրության Ս-400 ՀՕՊ համակարգերից. հաղորդում է gazeteduvar.com.tr կայքը:
Վաշինգտոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լորդը նաև նշել է, որ հակառակ դեպքում Թուրքիային վերջնականապես դուրս կմղեն Ֆ-35 կործանիչների ծրագրից, իսկ ԱՄՆ-ում ուսուցում անցնող թուրք օդաչուներին կարտաքսեն երկրից: