Սերժ Սարգսյանը գնացել է ,Քոչարյանն էլ կարող է գնալ .Էդուարդ Շարմազանով

Հարցազրույց ԱԺ նախկին փոխնախագահ,ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի հետ:/Մաս 2-րդ/

-Եթե նախորդները ամեն հարցում մեղավոր չլինեին,Նիկոլ Փաշինյանը իշխանության չէր գա:

- Հայաստանում Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Նիկոլ Փաշինայն եղե՞լ է մի իշխանություն,որ սխալ չի արել,չի եղել:Հայաստանում Լևոն Տեր-Պետրոսյանից,Ռոբերտ Քոչարյանից,Սերժ Սարգսյանից մինչև Նիկոլ Փաշինյան եղե՞լ է մի իշխանություն,որը ամբողջությամբ ժողովրդի սպասելիքները արդարացրել է,հետևաբար ,ես չեմ կարծում,որ մենք պետք է հիմա պրոբլեմները տեսնենք անցյալի իշխանությունների մեջ:Դա պարզ ասած պատասխանատվությունից խուսափում է:Անցյալի իշխանությունները լավ էին,վատն էին,պատմությունը ամեն մեկիս իր արժանի տեղը տալու է:Մենք անվերջ չպետք է խոսենք անցյալից, մենք պետք է խոսենք այսօրվա պրոբլեմից :Ես անձնապես Նիկոլի հետ որևէ խնդիր չունեմ,ես քննադատում եմ փաստարկված իր գործողությունները,մարդիկ էլ թող կանգնեն,եթե փաստեր ունեն փաստարկաված ասեն Շարմազանովը սուտ է խոսում:

-Կունենան անցումային արդարադատություն,վեթինգ,կստուգեն և փաստերը հատ-հատ կներկայացնեն:

-Նիկոլ Փաշինյանը ԲԽՍՍ-ի պետ է ,թե՞ վարչապետ ,այդ ինչ բան է,այդ կոռուպցիա կամ մեկ ուրիշ բան ,որ ասում է,դա ընդամենը իր գործառույթների մի մասն է, եթե իրեն թվում է 10,20,40 հոգու բռնելով ժողովուրդը պետք է կուշտ լինի…տեսարանները մի օր ավարտվելու են, ինքը չի եկել ու ասել սրան կբռնեմ,նրան կբռնեմ:Ինքը ԱԺ-ում պաշտոնապես հայտարարել է ,որ Հայաստանում վենդետա չի լինելու և Նիկոլ Փաշինյանն անում է վենդետա:Ինքը եկել ու ասել է՝ես ունեմ կախարդական փայտիկ,չկա,տնտեսությունը պետք է զարգանա,չկա,ներդրումներ պետք է լինեն,չկա:Որ խելոք ներդրողը մի ներդրում կանի,որտեղ վարչապետն ասում է ԱԱԾ-ով կվախացնեմ,պատերով կտամ,պոլին կփռեմ,հիմա էլ ասում է՝ սև շորեր կհագնեն,սևազգստներն են մեղավոր:Պատկերացնում եք աշխարհի չորս կողմերում,Վաշինգտոնից մինչև Մոսկվա գործարարը կարդում է, գնամ Հայաստան ներսրում անեմ,այս իրավիճակում ով կգա կանի:

-Պահուստում դեռ կան Ռոբերտ Քոչարյան,Սերժ Սարգսյան,մյուսները….

-Դրանից ժողովրդի կյանքը լավանու՞մ է:

-Ժողովուրդը դրանով բավարավում է:

-Չեմ կարծում,Նիկոլ Փաշինյանի վարկանիշը կտրուկ ընկած է, նվազել է կտրուկ,դա էլ է նյարդայնացնում:

-Բայց դա չի նշանակում,որ ՀՀԿ-ի վարկանիշը բարձրանում է:

-ՀՀԿ –ի վարկանիշը ընտրություններ կլինի կտեսնենք,ՀՀԿ-ն դեկտեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի կազմակերպած խայտառակ ընտություններով ամենաշատ ձայն է հավաքել ընդդիմադիրների մեջ՝60 000 ձայն:Այսօր Նիկոլ Փաշինյանը ,ուզի թե չուզի արտախորհրդարանական ամենաբազմաքանակ ու ամենահզոր կուսակցությունը ՀՀԿ-ն ,երբ ինքը չհարգելով այդ 60 000 քաղաքացու ձայնը,ասում է՝ով չի ուզում քաղաքացու օր նշի,թող խաշ ուտի,նման հայտարարություն անողները,որոնք հանրության մի հատվածին մերժում են,իրավունք չունեն զբաղեցնել պետական բարձր պաշտոններ:

-Ապրիլյան պատերազմին են որոշել անդրադառնալ,պահուստում շատ փաստեր կան,ի՞նչ փաթեթներ են փոխանցվել այսօրվա իշխանությանը :

-ԵՍ ուժային կառույցների ներկայացուցիչ երբեք չեմ եղել, և գաղտնի նյութերին ծանոթ էլ չեմ, որ կարողանամ գնահատական տալ, իմ քաղաքական արսենալում էլ չկա խոսել մի բանի մասին,որին ծանոթ չեմ:Նիկոլ Փաշինյանը,եթե ապրիլյան պատերազմի ելքից դժգոհ է,ապա ինքը ապրիլյան պատերազմի եթե ոչ առաջին,ապա երկրորդ ,երրորդ պատասխանատուներից մեկին նշանակել է Պաշտպանության նախարար,որն այն ժամանակ առաջին տեղակալն էր,այն ժամամակվա շտաբի պետին՝Մովսես Հակոբյանին, նշանակել է գլխավոր ռազմական տեսուչ,այսինքն,եթե կա խնդիր ,թող ուսումնասիրեն:1991 թվականից այս կողմ որէև խնդրի կոծկման ես դեմ չեմ,դեմ եմ,երբ որ մանիպուլացվում է,երբ դա սարքում են մահակ ինչ-որ մեկին բռնելու կամ թուլացնելու գործով:Ապրիլյան պատերազմում մենք հաղթել ենք,այսօր մանիպուլացվում է ,ասում են 100-ից ավել զոհ.չի եղել նման բան,պաշտոնապես եղել է 75 զոհ,որից 63 –ը սպաներ և զինծառայողներ,մնացածը՝ կամավորականներ:Ես խոնարհվում եմ բոլոր զոհերի առջև,բայց պատերազմները և հաղթանակները առանց զոհերի չեն լինում,նահատակներին չի կարելի սարքել ինչ-որ քարոզչական գործիք:Ինքն ո՞ւր է եղել…

-Այնտեղ է եղել:

-Որտե՞ղ,մայիս ամսին,չորրորդ գծո՞ւմ,խրամատ է փորե՞լ,ինձ մոտ այնպիսի տպավորություն է ,որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը,ընդունակ չլինելով որևէ քաղաքական և ազգային կապիտալ ստեղծելու,ջնջում է ամեն ինչ,տեսնոմ է,որ ինքը չի կարող մի բան անել, եղածն էլ փչացնում է:Հայ հասարակությունը բաժանելը անթույլատրելի է,Թուրքիան և Ադրբեջանը մեկ ամսվա ընթացում երկրորդ համատեղ զորավարժություններն են անում,Էրդողանը և Ալիևը Բաքվում հայտարարություն են անում ,մեկ սպառնալիք ունեն՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վարկաբեկում է արցախյան հերոսներին:Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ուղղակի կոնֆրոնտացիայի մեջ է մտնում իր ներքաղաքական օպոնենտների հետ:

-Այս օրերի ամենակարևոր թեմայի մասին,ասաց դավադիրներ կան,տեղ ունե՞ր Նիկոլ Փաշինյանը նեղսրտելու:

-Այն,ինչ մենք այսօր քննարկում ենք,ծիծաղելի է,պետության վարչապետը,ղեկավարը նեղսրտելու իրավունք չունի,նեղսրտել ես ,գնա քո տանը նստի:

-Տեսնում է,որ իր համար մերժելի Սերժ Սարգսյանը գնում է,լավ ընդունելության է արժանանում,շուրջպար են բռնում…

-Լավ է անում :Նիկոլ Փաշինյանը ,եթե լինել ՔՊ-ի կամ Իմ քայլի ղեկավար,ինչքան ուզում է թող նեղսրտեր,ինքը մեր երկրի թիվ մեկ պետական պաշտոնյան է,նա պարտավոր է իերն պահել վարչապետի նման,նա պետք է համախմբի,նեղսրտելս որն է,հո մանկապարտեզի երեխա չի:Դու կարող ես իմ քաղաքականության հետ համամիտ չլինել,մեկին դուր գալ,մեկին դուր չգալ…

-Կարող է մտածել՝ես ձեռք եմ մեկնում դեպի Արցախ,իրենք Սերժ Սարգսյանի հետ պարում են…

-Բա ինչ պետք է անեն,Սերժ Սարգսյանը եղել է Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար,Շուշին Սերժ Սարգսյանի օրոք է ազատագրվել,բա որ Սերժ Սարգսյանի հետ չպարեն,ում հետ պարեն,դասալիքների՞:

-Հազար ու մի բաներ է ասում Սերժ Սարգսյանի համար:

-Նժդեհին,Անդրանիկին,Գևորգ Չաուշին,Մոնթեին,Վազգեն Սարգսյանին,Սամվել Օգանովսկուն հարգում ենք իրենց ծառայության համար,Նիկոլ Փաշինյանին կարող է Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, Արցախի այլ հերոսների միասնականությունը դուր գալ կամ չգալ ,բայց նա պարատավոր է հաշվի նստել այդ մարդկանց ծառայությունների հետ,ինքը պետության ղեկավար է,նա իրավունք չունի մերժելու:Սերժ Սարգսյանի տոնն է եղել, գնացել է,վաղը կարող է Քոչարյանն էլ գնա,Փաշինյանը պետք է միասնություն քարոզի:

-Առաջին օրվանից քննադատում եք:

-Բա որ սխալ է անում,ասենք ՝ապրես:Պարոն Փաշինյանը և կառավարությունը թող համազգային հարցերում,արցախյան հարցում ճիշտ լինեն,թող Արցախը վերադարձնի բանակցություններ,թող Ալիևին կիրթ ու նորմալ չասի,թող 3-4 հատ Իսկանդեր բերի,գնամ ճակատը պաչեմ,աշխատատեղեր բացի,աշխատավարձերը բարձրացնի ,ասեմ ՝ապրես,որ համոզվեք,որ ես այդ մարդու հետ անձնական խնդիր չունեմ:

-Ասում է՝ այնպես եք քանդել :

-Բա որ քնադել էինք,ինքը ոնց այդ քանդված երկրում պատգամավոր դարձավ,դրամական միջոցներ կուտակեց,լավ ապրեց,թերթ ունեցավ:

-Կարող է դուք եք օգնել:Ի դեպ,մարդիկ կան,որ ասում են՝արժե վեթինգը սկսել իրենից:

-Իմ իրավաբան գործընկերները մասնագիտական գանահտականները տվել են թե վեթինգի,թե անցումային արդարադատության վերաբերյալ,այսօրվա մեր զրույցի հիմնական կարմիր թելը այն է,որ մեզ ոչ թե պետք է ատելություն ու բաժանանար գծեր,այլ պետք է միասնականություն,և ինչքան շուտ Փաշինյանը դա հասկանա,այնքան լավ:Հիմական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է և անձամբ ինքը:Բոլոր երկրներում անցումային արդարադատություն և վեթինգ գործիքը արվում է հանրային համերաշխություն ձևավորելու համար,Նիկոլ Փաշինյանը այստեղ էլ է իրակնությունը խառնել:Ինքը անցումային արդարադատությունը և վեթինգը փորձում է ծառայեցնել ոչ թե հանրային համերաշխության համար,այլ պատժելու,մահակով խփելու,սպանելու քաղաքական առումով ,դրանց համար:Նույնիսկ այստեղ սխալ տեղից է գալիս այս մարդը:Հացը ուտելու համար է չէ,ոչ թե շպրտելու,հիմա այս մարդը շպրտում է:Վտանգավոր է,ես լուրջ մտահոգություններ ունեմ,որ մենք գնալով ավելի շատ ենք մտնելու այդ պրոբլեմատիկ դաշտեր ,երբ մի մարդ ՝պետության ղեկավարը ի զորու չէ լսել քննադատություն,ամենաչնչին քննադատությունը իր համար ծանր է,2 թերթ,2 կայք բան են գրում,կենտրոնանում է դրա վրա:Ամբողջ կառավարության նիստին խոսեց այն մասին,որ ապրիլյան պատերազմի մասնակից ուսանողների հետ կապված կեղծ լուր է գնացել,բա ,այ մեռնեմ հորդ Աստծուն, բա քո կազմակերպած միտինգներին ,որ Ռոբերտ Աբաջյանի սուտ պապիին ամբիոն էիք տրամադրում,սուտ լուրեր էիք տարածում,այդ ժամանակ չէիք մտածո՞ւմ,որ մի օր դա կարող է բումարենագի նման գա ձեր դեմ:Պետության ղեկավարից շատ բան է կախված:Այսօր քաղաքական ուժը բան ու գործը թողած գնա է Աբովյան հանրահավաքի,վաղը Նախիջևանում թուրք-ադրբեջանական զարավարժություններ են սկսվում,Նիկոլ Փաշինայնը կամ սևզգեստ մարդկանց հետևեից է ընկել,կամ Աբովյանում քարոզարշավի է մասնակցում:Բան ու գործ չունի՞:

-Իր ընտրողների,քաղաքացիների,կուսակիցների կողքին է:

-Նախ և առաջ պետք է լինի ժողովրդի կողքին:Իրեն ընտրել են,որպեսզի ինքը լավացնի ժողովրդի կյանքը:

-Արցախի ընտրությունների հետ կապված ձեր կարծիքը,տեսաք,որ մի վարչապետ ,ով երկար ժամանակ աշխատել է ձեզ հետ,Սերժ Սարգսյանի հետ,այսօր ողջունում է Նիկոլ Փաշինյանի քայլերը:Խոսքը՝Արայիկ Հարությունյանի մասին է ,Սամվել Բաբայանի անցած ճանապարհը գիտեք, Վիտալի Բալասանյանը թիրախավորված քննադատվում է,ինչ է սպասվում այնտեղ,և ՀՀԿ-ն աջակցելու է որևէ մեկին:

-Մեր նպատակն որն է,Արցախի ինքնորոշումը, Արցախը պետություն է փաստացի,ինչ է նշանակում աջակցել,Արցախի ժողովուրդը ում ընտրի,նա էլ պետք է ընտրվի Արցախի նախագահ:Ես,որպես անհատ և նախկին պաշտոնյա,ունեմ շատ լայն կապեր,բոլորի հետ էլ շփվել եմ,ես ունեմ մտահոգություն շուրջ մեկ տարի կիսվում եմ այդ մտահոգություններով.դա այն գործունեությունն է,որ Արցախի նկատմամբ իրականացնում է այսօրվա Հայաստանի իշխանությունը,երբ գնում է Արցախ,վերադառնում ասում է՝ հեղափոխական օջախ է,երբ Արցախում սկսում է դավադիրներ փնտրել,դա չի կարող դրական ազդել Հայաստան-Արցախ հարաբերությունների վրա,երկու պետությունների հասարակական մթնոլորտի վրա:Դուք իշխանությունից պատասխան լսեցի՞ք ՝ինչի Վիտալի Բալասանյանի մեքենա կանգնեցրեցին,ինչո՞ւ էին փորձում զննել,կամ խուզարկել:Վիտալի Բալասանյանը Արցախի հերոս է,գեներալ է,Վիտալի Բալասանյանը իր կյանքով է ապացուցել,որ ինքը իրավուքն ունի թե Երևանի,թե Ստեփանակերտի փողոցներով հանգիստ և հպարտ երթևեկել,Նիկոլ Փաշինյանը ամեն պատեհ կամ անպատեհ առիթ օգտագործում է լայվ մտնելու համար,եթե իրեն սևազգեստ երկու հոգի անհանգստացնում են,Հրանտ Մարգարյանի վրա հարձակվում են,ինքը լռում է,Վիտալի Բալասանյանին զննում են,ինքը լռում է,Բակո Սահակյանին կոչ են անում գլուխը ջարդել,լռում է,լռությունը համաձայնության նշան է:Պետք է ամեն ինչ անենք ,որ այս թշնամական ,պրոբլեմատիկ մթնոլորտը վերանա:Շարմազնաովները,Նիկոլները,Պողոսներն ու Պետրոսները գալու են և գնալու են,հայրենիքն է մնալու,երկու արժեք կա՝Աստվածը և հայրենիքը,մենք իրավունք չունենք Աստծուց տված մեր անկախ հայրենիքը սարքել պալիգոն և բաժանվել սևերի և սպիտակների,մանավանդ,որ թուրքերն ու ադրբեջանցիները այսօր միավորվում են:Ես հույս ունեմ,որ իշխանության մեջ կլինեն մարդիկ,որոնք կունենան սառը դատողություն և կգիտակցեն,որ ՀՀ-ում ներքին թշնամիներ չկան,մենք բոլորս քույրեր և եղբայրներ ենք:

- Տեսակետ կա,եթե քո երկրում դու զբաղեցնում ես շատ բարձր պաշտոն իշխանությունը հանձնում եք,գալիս են այլոք ,լսում ենք այս կամ այն պաշտոնյան որոշում է գնալ մեկ այլ երկիր ,մեկը սովորելու,մեկը աշխատելու,սա չի նշանակում,որ այդ մարդիկ իրենց ճիշտ տեղում չեն գտնվել ժամանակին և Սերժ Սարգսյանը այստեղ էլ սխալվել է:

-Անսխալական մարդ չկա,թող առաջինը մեր վրա քար նետի նա,ով պետական կառավարման մեջ աշխատել է և քիչ է սխալվել ,եթե սխալները դնենք,պատմությունը բոլորին իր տեղը կդնի,թող Սերժ Սարգսյանի ծառայությունների մի տոկոսը հայրենիքի համար անեն,նոր Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին քննադատեն:

-Այդ ծառայության արդյունքում իշխանությունը տվեցիք,ասում էիք՝անփոխարինելի ենք:

-Լավ էինք անում:Ես ինձ համարում եմ կոռեկտ և դաստիարակված մարդ և չեմ պատարստվում իմ գործընկերների քայլերը մեկնաբանել և կարծիք հայտնել:Ես վարվում եմ այնպես ,ինչպես ճիշտ եմ գտնում, ապրիլի 23-ից մինչև օրս ես իրականցնում եմ քաղաքական պայքար, Աստված բոլորին պահապան ,գնացողին էլ,մնացողին էլ,ես վարվում են ճիշտ այնպես,ինչպես ճիշտ եմ գտնում,ես պայքարում եմ,իմ համար ճիշտը սա է, չի կարելի լռել,երբ տեսնում ես,որ ազգային անվտանգության և պետական շահերին սպառնում է լուրջ վտանգ:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

 

դիտվել է 4409 անգամ
Լրահոս
Ռուսաստանի հարավում հայերը մահմեդականություն են ընդունում Բոյկոտո՞ւմ են. Իրանը եւս չի մասնակցի Համահայկական խաղերին Նոր զարգացումներ կլինեն «Իմ քայլը» հարցաքննելու է մարզպետներին. սպասվում են պաշտոնանկություններ Սահմանադրության օրը՝ հերթական ինդիկատորը. Վեթինգից առաջ ուժի դրսեւորման հերթական ցույցն է լինելու Արցախում խժդժություններ են սպասվում Գազը հունվարի 1-ից 10 տոկոսով կթանկանա «Շպրտելու եմ դեմքներին». Սասուն Միքայելյանը վայր կդնի՞ մանդատը Սորոսի ձեռքերը հասնում են Ռուսաստան.դա մեզ համար ուղղակի աղետալի հետևանքներ կունենա . Սասուն Սարիբեկյան Միացյալ նահանգներն իր քաղաքացիներին զգուշացրել է Հայաստանում գոյություն ունեցող ահաբեկիչների մասին.Սորոսի կործանարար ծրագիրը կգործի՞ Սորոսի ազդեցության կատաստրոֆիկ հետևանքները Հայաստանի համար.կհասնեն նաև Սյունիք և Արցախ. Սասուն Սարիբեկյան Իսկ ռուսներն Ալիևի համար են աշխատում Հերթը հասավ «հներից» ևս մեկի Հասել ենք, իջեք, պարոն Վանեցյան Հրանուշ Խառատյան. «ՄԱԿ-ում պետք է առավելագույնս տարածել այս տեղեկությունը» Ցիպրասը՝ Էրդողանին. «Հունաստանի և Կիպրոսի սուվերենությունը խախտողները թանկ են վճարելու» Ծեծկռտուք Փարաքարի հանրակացարանում. հնդիկներից մեկը կտրել է մյուսի ականջը. armeniasputnik.am Պատժամիջոցները խստացվեցին. Հայաստանի հարևանն ու եռացող ռեգիոնը Արցախի հարցում տապալման ահազանգը Ի՞նչ կապ ունի՝ ինչ սեռական կողմնորոշում ունի Վահե Գրիգորյանը, մենք Արցախն ենք կորցնում. Գառնիկ Իսագուլյան (video) Կոչ եմ անում ՍԴ դատավորներին տեղը չզիջել էդ գոմիկին.Գառնիկ Իսագուլյան (video) Նվերիկներ-մվերիկներ,ամոթ է.Գառնիկ Իսագուլյան (video) Ո՞վ է տեսել՝երկրի ղեկավարը երեխու նման խռովի ու մայիսի 9-ից հետո չշփվի Բակո Սահակյանի հետ.Գառնիկ Իսագուլյան (video) Սպասե՛ք. Ռոբերտ Քոչարյանն ամենաուշը աշնանը կլինի տանը. Գուրգեն Եղիազարյան (video) Խելքի արի, քրեական օրենսգրքի 8 հոդված ես փաթաթել վզիդ. Գուրգեն Եղիազարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 27-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը : Թեմա`կայացավ ավագանու վերջին նիստը. Ամփոփում, իրականացված ծրագրեր, որքանով են իրենց նպատակին ծառայել ներկայացված առաջարկները, խնդիրների լուծում Հունիսի 27-ին,ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀԺԿ նախկին համակիր, ընդդիմադիր գործիչ, Նոր Հայաստան շարժման նախաձեռնող Գրիշա Վիրաբյանը: Թեմա` ինչ ակցիաներ են նախապատրաստվում իրականացնել, իշխանության քայլերը, կտրուկ և կատեգորիկ գործողությունները (Արցախ, սյունիք) Հունիսի 27-ին, ժամը 13:00-ին Գյումրու Երկխոսության մեդիա կենտրոնում (հասցե՝ Ալեք Մանուկյան 1/2 Գյումրի) «Մեդիա կենտրոնը» կազմակերպում է քննարկում «Անցումային արդարադատություն. Իրականացման հնարավորություններն ու բարդությունները» թեմայով: Բանախոսներն են՝ Սեյրան Մարտիրոսյան, «Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի» Շիրակի մասնաճյուղի ղեկավար, Արթուր Սաքունց, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի ղեկավար, Հայկուհի Հարությունյան, «Իրավուն... Հունիսի 27-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ նոր մասնաշենքի 214 սրահում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է աշխատանքային քննարկում՝ «Կաթնամթերքի շուկայի առկա իրավիճակի վերաբերյալ» թեմայով: 2019 թվականի հունիսի 26-ին, 28-ին երեսուներեք տարի հետո, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի դահլիճում կկայանա օպերայի երկրորդ ծնունդը: https://tv9.am/news/news/8072?fbclid=IwAR1EoWl64gFqduAC-xVE-e1FujMaVqfTZfobfopGjKvhKQWnWDAMlVu64DU Ժամը 13.00 հյուրերն են էնդոկրինոլոգ-սննդաբան Հասմիկ Աբովյանը և Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Թեման՝ «Ո՞րն է ամառային ճիշտ սննդակարգը, և ինչպե՞ս խուսափել սննդային թունավորումներից ամռան շոգերին: Մթերքի պահածոյացման շրջան. անվտանգության պահպանման կանոնները: Թատրոնների դիմաց, այգիներում, հատկապես մանկական ժամանցի բացօթյա վայրերում իրականացվող փողոցային առևտուրն ու դրա վտանգները»: Հունիսի 26-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի Մարքեթինգի ֆակուլտետի մագիստրատուրայի շրջանավարտ Վահե Թումանյանը, միևնույն համալսարանի Ֆինանսներ և վերահսկողություն ֆակուլտետի մագիստրատուրայի շրջանավարտ Սամվել Ղարիբյանը և բակալավրիատի շրջանավարտներ Հայկ Դավթյանն ու Գրիգոր Մարկուպչյանը: Թեման՝ «Ունենալով հայկական պետական նմուշի գերազանցության դիպլոմ, որը տրամադրվում է 90% ՄՈԳ ունենալու դեպքում՝ բանախոսները չեն կարողանում ստանալ տարկետ... Հունիսի 26-ին ժամը 12:30-ին «Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա Հայաստանում գործող որոշ մետաղական թափոն վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների ասուլիսը։ Թեման՝ «ԱՀԱԶԱՆԳ - Տասնյակ մետաղական թափոններ վերամշակող ընկերություններ 2 ամիս է ինչ չեն կարողանում կանոնավոր գործունեություն ծավալել, ինչու, ում են խանգարում, պատճառները, ինչ են պատրաստվում անել այսուհետ կազմակերպությունների ղեկավարները և աշխատակիցները»: Բանախոսներն... Հունիսի 26-ին ժամը 11:30-ին «Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում գործարկվող և «Արազա» ԲՀԿ-ի կողմից իրականացվող «Հանուն աշխատանքային իրավունքների պաշտպանության» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ աշխատանքի ընթացքում կրած վնասի դիմաց աշխատողին գործատուից հասանելիք հատուցումը ստանալու իրավունքի հանրային իրազեկման նպատա... Հունիսի 26-ին՝ ժամը 12:00-ին , «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը և քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը: ԹԵՄԱ՝ ներքաղաքական օրակարգ. ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի վերջին հայտարարությունը. ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջը. Ադրբեջանի ԱԳՆ վերջին հայտարարությունը. Արցախի անվտանգությունը: