Ես,Արա Բաբլոյանը,Արփինե Հովհաննիսյանը փնտրում էինք Արմեն Սարգսյանին և չէինք գտնում.Էդուարդ Շարմազանով

Հարցազրույց ԱԺ նախկին փոխնախագահ,ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի հետ:/Մաս 1-ին/

-Դատարանները արգելափակելու կոչեր հնչեցին, այն քիչ հարցերից էր,որ իրավական ողջ հանրությունը միանգամից անձագանքեց,քննադատելով,որ վարչապետի քայլը սահմանդրական կարգի խախտում է,և կգա ժամանակը դրան կանդրադառնան:Զարմանալի էր նախագահի արձագանքը ,շատերը Արմեն Սարգսյանին էին վկայակոչում,բայց կարծես թե անհամարժեք պատասխան հնչեց:

- Բնականաբար վարչապետ Փաշինյանի դատարանների արգելափակելու կոչը ՀՀ օրենքների և մայր օրենքի՝ Սահմանադրության ոտնահարում էր, ընդամնեը մի քանի րոպե անց,և իրավապաշտպան հանրությունը,փաստաբանները,իրավաբանները,քաղաքական գործիչները ,կուսակցությունները,մենք որպես քաղաքական գործիչներ դատապարտեցինք,և հստակ ներկայացրեցինք,թե ինչ կետերով է խախտել Սահմանադրությունը:Սա նոր կետ չէ Փաշինյանի գործողությունների մեջ և եթե հիշում եք հոկտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանը նույն ոճով ոչ թե արգելափակեց,այլ պաշարեց ԱԺ-ն և առաջին անգամ խախտեց իշխանությունների տարանջատման սկզբունքը:Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 2-ին պաշարեց ԱԺ-ն այն ժամանակ ևս ես ,Արա Բաբոլյանը,Արփինե Հովհաննիսյանը,խմբակցությունների ներկայացուցիչները փնտրում էինք Արմեն Սարգսյանին և չէինք գտնում,որովհետև ինքը էլի տուրիստական ուղևորության մեջ էր և հետո տեսանք,որ նա, փոխարեն ստորագրի սահմանդրական օրենքը ,որին հետագայում ՍԴ-ն դրական եզրակացություն տվեց,իր ուսերից պատասխանատվությունը գցեց,ոչ թե ստորագրեց և հակասահմանադրական գործողություն իրականացրեց:Արմեն Սարգսյան նախագահը իր անգործությամբ արդեն հոկտեմբերի 2-ին կանաչ լույս վառեց Նիկոլ Փաշինյանի բացարձակ դիկտատուրայի համար:Բնականաբար ,երբ արդեն եղավ դատարանների արգելափակման կոչը,նաև ըստ իր սահմանադրական լիազորությունները չիրականացրեց:Նախագահի պաշտոնը պետության գլուխ է ,նա պարտավոր էր իր հստակ գնահատականը տալ:Մի բան հստակ է,այն ինչ տեղի է ունենում, այսօր դա կարելի է մեկ նախադասությամբ բնորոշել.այն ամենն է ,ինչ չի կարելի անել պետության հետ:Այն ,ինչ չի կարելի անել պետության և սահմնադրական կարգի հետ ,Փաշինյան Նիկոլը որպես վարչապետ նախագահ Արմեն Սարգսյանի լուռ համաձայնությամբ իրականացնում է:

-Արդյո՞ք պատճառը այն է,որ դուք ժամանակին աչք եք փակել Արմեն Սարգսյանի կեղծ փաստաթղթերի վրա,ինչի մասին խոսում էին Նիկոլ Փաշինյանը և իր թիմը:

-Նախ ես տեղյակ չեմ,թե ով է աչք փակել,ով չէ,մի հոգի կար խորհրարանում ,որը շատ համառ փաստաթղթեր է ր ուզում,դա Նիկոլ Փաշինյանն էր,որ հայտարարում էր,որ ինքը շատ բաց և հրապարակային է,բայց հետագայում Արմեն Սարգսյանի հետ հանդիպեց և տեսավ,թե չտեսավ և ժողովրդին ասաց՝ես տեսել եմ:

-Հնարավո՞ր է,որ տեղյակ է այդ թղթի մասին,կա՞ ինֆորմացիա ,թե ինչպիսի թուղթ է:

-Ես և իշխանության եղած ժամանակ,և այսօր,և վաղը և մյուս օրը ասել եմ այն,ինչ մտածել եմ,կաշկանդված չեմ ,բոլորի համար պարզ է դարձել,որ Էդուարդ Շարմազանով քաղաքական գործիչը ինչ ասել է,ասել է համոզմունքով:Արմեն Սարգսյանի փաստաթղթի հարցը երկրոդական է,ինձ համար առաջնայինն այն է,որ թե վարչապետը,թե նախագահը,թե դատական իշխանությունը,թե մենք բոլորս տեսնենք նախագահ,ով որպես պետության գլուխ իրականացնի իր վրա դրաված պարտականությունները:Արդեն այն,որ Նիկոլ Փաշինայնը խախտել է Սահմանադրությունը և հոկտեմբերի 2-ին,և դատարանների արգելափակման ժամանակ,և Արմեն Սարգսյանը հանցագործ անգործության մատնվեց,բնականաբար առաջինը հարվածն է ՀՀ-ին:

-Հոկտեմբերից ամիսներ են անցել,հաջորդեց դատարանների արգելափակումը,չեք փորձելու դիմե՞լ դատարան և այս հարցը վիճարկել:

-Հոկտեմեբրի 2-ի երեկոյան, ես որպես ԱԺ փոխնախագահ ,տեսանյութերը կան որպես ապացույց ,հայտարարեցի,որ այն,ինչ արեց Փաշինյանը ,դա ՀՀ օրենսդիր իշխանությունների աշխատանքին կոպիտ միջամտություն էր:

-Այդ հայտարարությունը կարելի է հիմք ընդունել և ձեր ուժը դիմի դատարան:Գուցե այդ ժամանակ քայլ անեիք,և տեղի չունենար այն ,ինչ տեղի ունեցավ դատարանների հետ:

-Կան պայքարի մի քանի ձևեր, ապրիլի 23-ից սկսած ես եղել եմ ու կամ պայքարի առաջին գծում,ոչ մի օր չեմ դադարել պայքարել:Իրավական ճանապարհի համար կան իրավապաշտպան կազմակերպություններ,չեմ ուզում փակագծերը բացել:Մեր կուսակցությունը ,թե մի շարք կուսակցություններ,որ ՀՀ-ում այսօր գորոծում են,գտնում են,որ Հայաստանում այսօր կա մի իշխանություն,որը ոչ թե իշխանություն է ,այլ ռեժիմ,և որի գործողությունները որևէ կապ կամ աղերս չունեն ՀՀ սահմանադրության հետ,սա փաստ է:Այսօր դա ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի վարած կառավարության նիստը:Վաղը Նախիջևանում Ադրբեջանն ու Թուրքիան տակտիկական զորավարժություններ են սկսում մարտական կրակահերթի կիրառամբ ,պարզ է չէ ,որ կրակահերթը ուղղված է ՀՀ –ի և Արցախի դեմ,մարդը փոխարեն լուրջ անվտանգության խնդիրներ արծարծի,կանգնել ինչ-որ մանկապարտեզային մակարդակի սևազգեստ հագած մարդկանց մասին հանձնարարականներ է տալիս ԱԱԾ պետին,ոստիկանապետին:Ես մտահոգված եմ այդ մարդկանցով ,ովքեր աշխատում են այդ լուրջ կառույցներում:Մեր ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ուրիշ գործ չունեն,պետք է ընկնեն վարչապետի անլուրջ հայտարարությունների հետևից:Մարտի 2-ին Իրանում հայտարարեց ,որ օտարերկրյա գործակալներ կան…

-Ինչո՞ւ չեք պնդում,որ անուններ ասի:

-Ես եմ ամեն օր պնդում, ես իմ գրեթե բոլոր հարցազրույցները ավարտում եմ հետևյալ խոսքով՝պարոն վարչապետ ,կամ վարչապետի պաշտոնը բռնազավթած անձ,ո՞ւր են օտարերկրյա գործակալները,ինչո՞ւ չես տալիս անուններ:Երկրորդը՝ասաց,որ Արցախում և Հայաստանում կան դավադիրներ ուժեր,ովքե՞ր են նրանք ,էլի չասաց:Այսօր արդեն հասել է նրան,որ սևազգեստներն են պրոբլեմը,որ երկիրը չի զարգանում,սա արդեն ծիծաղելի է:

-Նորից անդրադառնամ Արմեն Սարգսյանին.նրանք ովքեր ճանաչում էին Արմեն Սարգսյանին ,գիտեին նրա գործունեությունը,խոսում էին դրա մասին :Ինչու Սերժ Սարգսյանի և իր թիմի կողմից անտեսվեց այն քննադատությունը,երբ ասում էին,որ դա ռիսկային նշանակում է:Մամուլում գրվեց նաև,որ Սերժ Սարգսյանը հանդիպել է Արմեն Սարգսյանի հետ և իր դժգոհությունն է հայտնել իր պահվածքի համար ,նախագահ Արմեն Սարգսյանն էլ ասել է,որ ինքը մեղք չունի ,ձեր գրած սահմանադրությունն է,որտեղ նախագահն ունի շատ քիչ լիազորություններ:

- Նախ ես հակված չեմ միշտ խոսել անցյալից,որովհետև մեր հայացքները պետք էուղղենք ապագային,ես չեմ ճանաչում ՀՀ-ում գեթ մեկ գործիչ,որն ունի միայն դրական հատկանիշներ:Արմեն Սարգսյանը ,ինչպես յուրաքանչյուր պետական պաշտոնյա,պարտավոր է իրականացնել իր վրա դրված պարտավորությունները:Տեղյակ չեմ նախագահ Արմեն Սարգսյանի հետ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է,թե չէ, բայց ,եթե Արմեն Սարգսյանի կամ իր կողմանակիցների մտքով անցնում է քննադատել մեր գրած Սահմանադրությունը,ապա ինքը նախորոք ծանոթ էր Սահմանադրությանը,լիազորություններին,ինքը ընտրվել է այդ լիազորություններով, ինքը ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը և որևէ դժգոհություն չի եղել:Ավելի՝ես շատ լավ հիշում եմ,թե ինչպիսի դիֆերմաբներ էր Արմեն Սարգսյանը առաջդրման օրը ձոնում Սերժ Սարգսյանին:Դրանից հետո միանգամից լսեցինք Արմեն Սարգսյանից ,որ Նիկոլ Փաշինյանը տաղանդավոր գործիչ է,բայց դե ինչ ասես,Թալեյրանը ,որը եղել է Յակոբիններից մինչև Բուրբոններ ,այդքան իշխանություն է փոխել,բոլորի օրոք իրեն լավ են կերակրել ,հայտարարել է,որ ժամանակին դավաճանելը դա դավաճանել չէ,դա կանխատեսում է,հիմա կանխատեսողների թիվը Հայաստանում ավելացել է:

-Վստահ եմ,որ կողջունեք այն ակցիան,ինչ արեց ՀՅԴ-ն,բայց Գեղամ Մանուկյանին նույն հարցը ուղղեցի.եթե այսօր տեսնում ենք արդարադատության վիճակը , ապա անարդարությանը անարդարությամբ չի կարելի պատասխանել ,ձեր քայլը ապօրինի քայլ է:Տեղի է ունեցել բռնություն բոլոր ձևաչափերով և կոնկրետ գործողությամբ և հայտարարություններով ,դաշնակցությունը գնաց այդ քայլին:Ձեր կարծիքը սրա հետ կապված:Նաև Նիկոլ Փաշինյանի գնահատականը այս երևույթի հետ կապված. «Եթե կազմակերպված ակցիա էր, դրա իրավական գնահատականը պետք է փոխվի, և բոլոր այն մարդիկ, ովքեր բռնություն են քարոզում, նրանք հատ-հատ պատասխանատվության են ենթարկվելու: Ես չեմ ուզում վերադառնալ այն բառապաշարին՝ ասֆալտին փռել, պատերով տալ, բայց ասում եմ՝ որևէ մեկը մեր բարեկրթությունը թող հանկարծ չշփոթի թուլության հետ»:Այսօրվա հանձնարարականը սևազգեստներին հայտաբարելու հետ կապված սրա հետ էր կապված:

-Դաշնակցությունը քաղաքական կուսակցություն է,իրենք են որոշում ինչպիսի ակցիաներ անել,ես ցանկացած բռնության կոչի,դեպք,անկախ նրանից,թե դա ով է անում ,ընդունելի չեմ համարում,բոլորս պետք է գործենք օրենքի դաշտում:Բայց ու՞ր էր Նիկոլ Փաշինյանը,երբ հարձակվում էին Դաշնակցության երկարամյա լիդեր Հրանտ Մարգարյանի և նրա թոռների վրա:Ուր էր Նիկոլ Փաշինյանը,երբ հարձակվում էին իր գործընկեր պատգամավորների վրա,երբ սև լենտերով կախում էին մարդկանց անուները,ընտանիքների,երեխաների վրա հարձակումներ էին գնում:

-Ասում էին՝հասցրել էիք դրան:

-Եթե ինքը օրենք է պաշտպանում,ուրեմն պետք է օրենքով լինի,չի լինում մինչև ժամը մեկը ապրում է օրենքով,դրանից հետո առանց օրենքի:Նիկոլ Փաշինյանը որպես պատության ղեկավար,այսօրվա ատելության,բաժանարար գծերի թիվ մեկ պատասխանատուն է,ինքն է ազգը բաժանել սևերի և սպիտակների,հեղափոխականների և հակահեղափոխականների, սա է խնդիրը:

-Ինքն այստեղ ասում է՝չշփոթեք:

-Չենք շփոթում,մենք գիտենք՝դու ով ես,դու ապաշնորհ պետական կառավարիչ ես,և ասում ենք,դու այս մի տարվա ընթացքում,բացի պետությանը վնաս տալուց ,որևէ դրական բան չես արել:Նյարդայնացում է,առաջ հանրապետականն էր մեղավոր,հիմա հանրապետականը չկա ,հետո դատարանենն են մեղավոր,հիմա դատարնները չկա,հետո դաշնակցությունը,վաղը ԲՀԿ-ն,ԼՀ-ն,հոգևորոկանները,ցուցակը ավարտվել է,սա է իրեն նյարդայնացնում: Նիկոլ Փաշինյանը արեց հակապետական հայտարարություն,նշեց,որ մինչև իրեն Արցախի իշխանությունները և նախագահ Բակո Սահակյանը բանակցությունների վերաբերյալ տեղեկություններ չեն ստացել,Բակո Սահակյանը պատասխան տվեց և դա սառը ցնցուղ էր Նիկոլ Փաշինյանին ,նա ասաց,որ ՀՀ բոլոր իշխանությունները թե բանակցություններից առաջ,թե հետո ,մանրամասն տեղեկացրել են բանակցային գործընթացի մասին Արցախի ղեակարությանը:Բակո Սահակյանն ասաց,որ Նիկոլ Փաշինյանը խաբեբայությամբ է զբաղվում և նրա ասածը սուտ է կամ իրականությանը չի համապատասխանում:

-Ինքը մոտավորապես ասում էր,որ Արցախի իշխանությունը իր հետ առնվազն ազնիվ չէ ,մի օր խոսում են մեկ բան,հաջորդ օրը՝մի այլ:

-Նիկոլ Փաշինյանը պետության կառավարումը շփոթել է Մանուշակ մսուր մանկապարտեզի հետ:Պետության կառավարիչը պետք է իրեն հաշիվ տա,որ ինքը այլև սովորական պատգամավոր չէ,որ էլ սովորական միտինգավոր չէ,իր յուրաքանչյուր բութ,ստորակետ ,նախադասություն,հայտարարություն,բազմակետ ու վերաջկետ միկրոսկոպով նայում են Բաքվում,Անկարայում,Մոսկվայում,Վաշինգտոնում,Փարիզում և աշխարհի 4 կողմերում:Մարդը կանգնում ասում է՝կան պետական դավադիրներ,ամբողջ հայկական աշխարհը փնտրում է դավադիրներին,մեկ էլ իմանում ենք,որ Արցախի պաշտոնյայի օգնական է ,ձեռ եք առե՞լ մեր պետությունը:Նիկոլ Փաշինայնի համար արցախյան կարգավորման հարցը և համազգային խնդիրները առաջնային տեղում չեն:Նրա համար առաջնային եղել է կոռուպցիայի դեմ փնթի պայքարը…

-Որդուն տարավ Արցախ ծառայության:

-Ինչ անենք ,բարի ծառայություն:

-Եթե կարևոր չլիներ Արցախը,կարող էր չուղարկել:

-Եթե առաջնային լիներ,իր ամբողջ քայլարշավի ընթացքում Փաշինյանը կխոսեր Արցախի խնդրից,իր օրակարգում այդ խնդիր չի եղել:Մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց,որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, ես և իմ գործընկերները միանգամից կասկածի տակ առանք,նա մեզ անվանեց չուզողներ, բայց մեկ ու կես տարի անցել է,Արցախը չի վերադարձել բանակցային սեղան:ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Միլզը հայտարարեց,որ 5 շրջանները պետք է տան խաղաղության դիմաց,Փաշինյանին հարց տվեցին,ինքը փոխանակ լուրջ պատասխան տա,ասաց՝դե հեռացող դեսպանի հայտարաություն է: Պարոն Բոլթոնը եկավ Հայաստան և հայտարարեց,որ Հայաստանը պետք է հրաժարվի իր պատմական կաղապարներից,դա Արցախի հարցում ազգային դիրքրոշումն է ,Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն է,հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն են ,մեր ավանդական արժեքներն են,մեր եկեղեցու հատուկ դիրքն է:Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում հարց են տալիս,փոխարենը քննադատի որպես պետության ղեկավար,ասում է՝դուք կտեսնեք,որ սա մեզ համար ձեռնտու հայտարարություն է:Ինքը տեսնում է,որ ինքը ձախողումը ձախողման հետևից է անում:Խորհրդրանական ընտրությունների նախօրեին նրա քաղաքկանությունը քննադատության արժանացավ Արցախի որոշ պաշտոնյաների կողմից,որովհետև մարդը Սերժ Սարգսյանին,Ռոբերտ Քոչարյանին,Արցախի մնացած հերոսներին ինչ ասես ասում էր,իսկ Ալիևին,ով Հայաստանի թիվ մեկ հակառակորդն է և որի օրոք Ադրբեջանում սնուցվում է հակահայկականություն,ֆաշիզմ,ասում է ՝կիրթ և նորմալ մարդ է:Դրանից հետո ինքը սուր քննադատության երթարկվեց,մատ թափ տվեց Արցախի վրա,գագաթնակետը եղավ մայիսի 9-ը,գնաց այնտեղ ,տեսավ Սերժ Սարգսյանին,էլի նյարդայնացավ,վերադարձավ ու միանգամից մի քանի ստատուս գրեց՝հակահեղափոխականությունը գլուխ է բարձրացնում ,հետո ավելի նյարդայնացավ,երբ տեսավ,որ Արցախի ներկա և նախկին նախագահները եկան Երևան,դատարանում ողջագուրվեցին Արցախի հերոս ,Արցախի առաջին և Հայաստանի երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, Սերժ Սարգսյանի շուրջպարը Արցախում,այս մարդուն այս ամենը նյարդայնացել է,ինքը ամեն տեղ ձախողել է:Առաջ հանրապետականն էր խանգարում,հիմա ՀՀԿ-ն ԱԺ-ում չի,արցախցիները,դատավորներ են խանգարում,վաղը լրագրողներ են խանգարելու, մյուս օրը մյուսները:Այս մարդը երբեք ի վիճակի չի եղել և չէ պրոբլեմենը տեսնել իր մեջ,բոլորը մեղավոր են,բայց ոչ ինքը:Առաջին դասարանցին,որ դասից փախնում է,ծնողն ասում է ինչու ես փախել.պատասխանում է՝դե բոլորը փախան ,ես էլ փախա, ես չեմ մեղավոր ,մեր դասարանի Կարենն է մեղավոր:Այս մարդը ամեն ինչը գցում է ուրիշի վրա:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 3694 անգամ
Լրահոս
Իրանը քշելու է ու տանի Ադրբեջանին․ վտանգավոր զարգացումներ տարածաշրջանում․ Վան Համբարձումյան (video) Ավանի դպրոցներից մեկում աշակերտները վիճել են, միջամտած ուսուցիչը վնասվածքներ է ստացել (video) ՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպան (video) Անդրանիկ Քոչարյանին պատրաստ եմ բուժման համար ֆինանսապես աջակցել․ Արամ Ավետիսյան (video) Բրյուսելում կայացած հանդիպման վերաբերյալ խոսել ենք Հայաստանի իշխանությունների հետ․ Իրանի դեսպան (video) Քննիչն ինչ գիտի, թե ես ինչը կարող եմ օգտագործել որպես ապացույց. Ռուբեն Մելիքյան (video) Արցախը հանձնած այս իշխանության կողմից անհեթեթություններ են հնչում. Մինասյան (video) Ովքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին Արագածոտնի մարզում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Արտակարգ դեպք` Երևանում Հայոց ցեղասպանությանն անդրադարձը` թե՛ վկայությունները, թե՛ մամուլի հրապարակումները, չեն դադարել 1915-ի ավարտով. Գայանե Մանուկյան Ավանեսյանը՝ Առողջապահության նախարարությունում եւ «Ուիգմորում» խուզարկությունների մասին (video) ՊԱԳ-ի տնօրենը՝ ԱԱԾ-ի խուզարկության մասին Իրանի դեսպանը դիմում է Հայաստանին ու Ադրբեջանին (video) Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում Համբերե՛ք, մեկ ամսից կտրուկ փոփոխություն է լինելու․ Արդարադատության նախկին նախարարի տեղակալ (video) Ահավոր ա, տատ ու թոռ իրար ծոց են քնում, ասել եք՝ կլուծեք շենքի հարցը․ ավագանու անդամը՝ Ավինյանին (video) Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ալիևը ԼՂ-ում էթնիկ զտում արեց, մարդիկ թիրախավորվեցին հայ լինելու համար (video) «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար, հիշեք՝ Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը» (video) Մի հատ էս աղբը մաքրեք ստեղից, հերիք եղավ. Մանուկ Սուքասյան Կարող եք հաչալ, ձեր ականջները կտեսնեք՝ իշխանություն չեք տեսնի․ Ավինյանը ափերից դուրս եկավ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Ալեքսանյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am