Բոլորը լավ գիտեն. հա, դաշնակցականները կրակելուց լավ են կրակում.Գեղամ Մանուկյան

Հարցազրույց դաշնակցական Գեղամ Մանուկյանի հետ:/Մաս 2-րդ/

-Վիրավորական էր,երբ այդ ամենը արվեց փողոցում,ձեր տեղն էր ցույց տալիս: 


-Այո,ինձ համար վիրավորական է որպես ՀՀ քաղաքացի,որ իշխանության մի ճյուղը կարող է հանրահավաք անել մյուս ճյուղի դեմ,շրջափակել այդ իշխանության շենքը,թույլ չտալ իշխանության մյուս ճյուղին ազատ գործունեություն ծավալել ,անկախ այն բանից, համաձայն ենք ինչ օրենքի նախագիծ էին քննարկում, հետո ներխուժել ԱԺ տարածք և մնացած բոլոր երևույթները:Հրապարակում օրենք խախտելով և նախարարներին հանելով մարդը պետք է պատկերացնի,որ 10 տարի հետ էլ է նույն նախադեպը լինելու,թե ոչ,մենք գնում են դեպի կազմակերպված պետություն ,թե ամեն անգամ հրապարկներում թուղթ ստորագրող իրավիճակով պայմանավորված իշխանություն ենք ձևավորելու:

-Ձեր նախկին կուսակից ընկերը ժամանակին զգուշացրեց,ասաց,որ դեռ հայտնի չէ,թե ինչ ուժեր են այս ամենը կազմակերպել:ժամանակ է անցել,դուք համոզվեցի՞ք,որ նրա ասածները ճիշտ էին:

-Ես Աղվան Վարդանյանին չեմ մեկնաբանում:

-Ես եմ հարցնում:

-Ի տարբերություն իշխանության մեջ եղած շատերի,երբեք դավադրության տեսությամբ չեմ շարժվում,շարժվում եմ այսօրվա իրողություններով,դավադրության տեսության մասին չեմ ցանկանա խոսել: Իշխանությունն է ամեն քայլափոխի դավադրության տեսությամբ շարժվում ,դավադիրներ,սև ու սպիտակներ փնտրում:

-Շարունակվո՞ւմ է սև ու սպիտակի քաղաքականությունը :

-Ցավոք,այո:

-Դու՞ք խտացրեցիք գույները,թե իրենց կողմից է եղել:

-Իշխանությանը դիմեք այս հարցով:

-Արդեն մեկ տարի ժամանակ է անցել,ինչ ուղեծրով է գնում,և ինչ է պատրաստվում անել ՀՅԴ-ն,համաձա՞յն եք այս քաղաքականության հետ:Դուք տեսնու՞մ եք Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինայնի աշխատելաոճի նմանություն:

-Այո,տեսնում եմ,դրա մասին հանրահավաքում խոսել եմ:Անհանգստացնող ,վտանգավոր միտումներ են,սկսած այն գաղափարական ուղղություններից ,որ եղել են այն ժամանակ, և Աստված մի արասցե այդ ուղղությունը իշխող դառնա այսօր:Դաշնակցության ուղղության մասին վերջին ամիսներին դաշնակցության Հայաստանի ԳՄ բյորոյի անդամները ներկայացրել են իրենց բոլոր հայտարարությունները:Հստակ կա մի բան.մենք ,իբրև սոցիալիստական,ժողովրդավարական,ընդդիմադիր քաղաքական ուժ ,հանդես ենք գալիս ընդդիմադիր դիրքերից և ամեն ինչ անում ենք,որպեսզի դառնա այլընտանքը,ուժերի կենտրոնը ընդդեմ այն մոտեցումների,որ այսօր որդեգրել է իշխանությունը: Շատ կարևոր տարր կա,դա երկրում սոցիալ-տնտեսական քաղաքականությանն է հատկապես վերաբերվում,որովհետև մեկ տարի կա նոր իշխանությունը,բայց սոցիալ- տնտեսական քաղաքականության մեջ շարունակվում է նույն ուլտրա- լիբերալ գիծը, նույն ծայրահեղ ազատականությունը,երբ պետությունը իր վրայից դեն է նետում բոլոր սոցիալական պարտականությունները,պարտավորությունները ,մեկ գյուղացուն են մեղադրում գործ չանելու մեջ,օրենքով են ամրագրում, հիմա էլ օրենսդրական այս փոփոխություններով բերում են էլի օրեսդարական հարկային փաթեթով համահարթեցման մոդելը,որը լոկ մեկ մտահգություն ունի.ամեն ինչ անել,շատ ստացողի շահերը պաշտպանելու և ամբողջապես ոտնատակ տալ ՀՀ բնակչության մեծամասնությունը կազմող քիչ վարձատրվող խավի նկատմամբ:Այս հարցերի ամսին օրնիբուն դաշնակցությունը խոսում է՝ սկսած իր երիտասարդական,քաղաքական կառույցով,մասնագիտական հանձնախմբերով,այս ուղղությունը պետք է կանգ առնի մեր երկրում:

-Քննադատում են նաև այն բանի համար,որ դուք այնպիսի մոտեցում ունեք,դա շատ հաճախ չի համընկնում դրսի ՀՅԴ-ի մոտեցման հետ,կա՞ նման բան:

-Դաշնակցության ընդհանուր ժողովին մասնակցել են աշխարհի շուրջ 30 շրջանների ներկայացուցիչներ,որը մեկ միասնական կառույց է , այդ ընդհանուր ժողովրի հայտարարությունը որ կարդաք,կտեսնեք նույն այդ ձևակերպոմները,որը կա Հայաստանի ԳՄ-ում:Հետաքրքրական մի փաստ էր,այս տարի Հայաստանի ԳՄ ժողովին 11 երկրից հրավիրված հյուրեր էին մասնակցում մեր տարբեր կառույցներից:Իրենք էլ էին մասնակցում քննարկումներին,իրենք էլ էին տեսակետ արտահայտում,լսում այն այն ամենը, ինչ քննարկվում էր և այդ առումով մեր միասնակության վրա որևէ մեկը թող չկասկածի:

-Արցախում ակցիաներ են կազմակերպվում ,և հիմա շատ հաճախ վարչապետը կարգի է հրավիրում և տեղ նստեցնում Արցախի ղեկավարությանը,գեներալներին,հրամանատարներին,ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են ժամանակ առ ժամանակ նման հայտարություններ հնչում:

-Հետևյալ հարցը կա.երբ ես պատսախանատու եմ իմ աշխատակազմի առաջ և իմ աշխատակազմի կամ իմ կոլեկտիվի կյանքի բարելավման հետ կապված ունեմ դժարություններ,չեմ կարողանում ապահովել բարելավումը,ամեն անգամ սկսում եմ խոսել,որ այ նախկին տնօրենը վատն է,վատ բաներ է արել և դեպի առաջ չեմ նայում ,որովհետև առաջ նայելու համար ես պետք է արդյունք ցույց տամ,հիմա այդ վիճակն է:

-Ինչո՞ւ Արցախը,ինչու ամեն անգամ կենտրոնանալ Արցախի վրա:

-Ցավոք բանակը շատ թիրախավորված վիճակում է, ապրիլի 2 –ի հանձնաժողովը որ ձևավորվեց ,ամենամեծ անհանգստացնող երևույթերից մեկն էր:Մի քանի պատճառ կա,սա բանակին,զինվորական բարձրագույն հրամանատարությանը հավատաքննության կանչելու հանձնաժողով է,սա ի՞նչ է,բանակին ծայրից ծայր աուդիտ անելու հանձնաժողով է,ի՞նչ է ի վերջո լինելու:Իմ քայլի պատգամավորներից մեկը գլուխ էր գովում ,անդրադառնալով հարցին,որ Սեյրան Օհանյանն ասել է,որ բանակ չծառայածները այդ հանձնաժողովում շատ են և իրենք պետք է քննեն ,ասել էր ՝ես 15 տարի ծառայել եմ 7 հոգու տեղ:Հետաքրքվեցի, մի քանի տարի սպա է եղել ՀՀ կենտրոնական հատվածներից մեկի շատ խաղաղ զորամասերից մեկում ,հետո ռազմագիտության դասատու է եղել:Որտե՞ղ էր 15 ծառայել,չհասկացա:Բայց հարգելի պաշտոնաթող սպան, ներկայիս պատգամավորը պետք է հասկանա,որ ինքը ծառայել է և դրա համար վարձատրվել է,դա իրեն հիմք չի տալիս ,որ Իմ քայլը դաշինքի 7 չծառայածի համար համարի՝ ձեր տեղը ծառայել եմ,դուք ծառայած եք համարվում:2 տարի բանակային ծառայողը դարձավ մեծ ռազմական ստրատե՞գ,որ կարողանա իրեն թույլ տալ մի ամբողջ պատերազմական գործողություններ հետաքննել,ուսումնասիրել:Շատ վատ տեղ է տանելու,ոտքի վրա արդեն ինչ-որ չափորիշներ կան,ո՞ւմ են կանչելու՝զոհվածների ծնողներին,զինվորներին,ով հեռախոսով ինչ խոսել է ,երբվանի՞ց են ռազմական մեծ գործողության հետաքննությունը զինվորենրի հեռախոսային խոսակցությունների մակարդակով քննելու :

-Դատարանները փակելու կոչեր,հետո ասում են ՍԴ-ի դեմ կգնա,հետո ԱԺ-ի ,հազար ու մի երևույթներ են տեղի ունենում, արդյո՞ք համարժեք է ՀՅԴ-ի արձագանքը այն ամենին,ինչ տեղի է ունենում:Հանրությունը դեռ թմբիրի մեջ է :

-Ամենօրյա գործունեությամբ ,հայտարություններով ,նույն հանրահավաքով մենք ցույց ենք տալիս,որ բոլոր հարցերը ուշադրության կենտրոնում են:Նույն այս հանրահավաքը առաջին անգամ էր այդ ձևաչափով անցած մեկ տարվա ընթացքում,բայց եկել հասել է մի պահ ,որ իրոք լրջանալու կոչ պետք է հնչի:Սա մեր ազգային անվտանգության,հասարական համերաշխության,տնտեսական,սոցիալական ապագայի համար է:

-Խոսակցություններ կան,որ կա հանրային մի շերտ ,գիտակցում են,որ բազմաթիվ սխալներ են տեղի ունենում,հնավոր է ձևավորվի տարբեր ուժերի,հկ-ների կողմից որոշակի շարժում:Եթե նման բան լինի,ՀՅԴ-ն իրեն այդ շարժման մեջ տեսնո՞ւմ է:

-Դաշնակցության Հայաստանի Գերագույն ժողովն է հայտարարել և գերագույն մարմնի ներկայցուցիչները պարբերաբար ասել են,որ դաշնակցությունը իրեն տեսնում է միակ առանցք,անցնող տասնյակ տարիների փորձը ցույց է տվել,որ ոչ գաղափարական հենքի վրա ձևավորված շարժումները հեղհեղուկ ,այսրոպեական նպատակահարմարությունից ելնելով միավորումները միշտ տապալվում են:

-Բայց դա ձեզ չի խանգարել,որ երբեմն գնաք և միանաք:

-Ոչ,երբ որ մեր նախապայմաններն ու առաջարկներն են ընդունվել թղթի վրա,այդ ժամանակ է արվել:Դաշնակցությունը այսօր էլ է շարժվում նույն ուղղությամբ,ասում է՝ես եմ առանցք:

-Եթե համախմբվում են միայն ՀՅԴ-ի շուրջ:Այդ դեպքում,ինչու դուք հանրահավաք էիք անում ,ես վստահ եմ,որ շատ շատերը կուզենային գալ այնտեղ ելույթ ունենալ,կհրավիրեցիք, գուցե դա կարող էր սկիզբ հանդիսանալ:

-Բոլորն էլ ազատ էին ներկա լինելու,դա բաց հանահավաք էր,արգելապատներներ չկային և անձնագրով չէին թույլ տալիս:

-Մեկ անգամ ևս շեշտենք,եթե շարժում,ապա միայն ՀՅԴ առանցքի շուրջ:

-Այո:

-Օրինակ ժամանակին երկրորդ նախագահի հենման սյունեից մեկն էիք:

-Դուք խառնում եք, նորից եկանք երկրորդ նախագահին,նրանը շարժում չէր,ամեն ինչ պարզ էր,վաղը ընտրություններ են և վերջ:Տվյալ դեպքում կա գաղափարական,տնտեսական,սոցիալական,քաղաքական ազդակ:

-Այս պահին ավելի կոնկրետ ինչի՞ դեմ:

-Ես հանրահավաքում առնվազն 7 կետ նշեցի,սկսած սոցիալ տնտեսականից,ազգային ռազմավարական հարցերից, արցախյան խնդրից,մեր ազգային հոգևոր մշակութակյին անվտանգությունից,հասարակական համերշխությունից,ժողովրդավարությունից,իշխանության ճյուղերի տարանջատման շուրջ անհանգստաությունից,որին ականտես եղանք դատական համակարգի նկատմամբ ոտնձգությունը մի քանի օր առաջ ,բոլորը մտահոգություններ են:

ս ՀՀԿ նախկին ներկայացուցչին ևս հարցրեցի,որ սահմանադրական կարգի խախտում է եղել,հնարվոր է դատական պրոցես սկսեք վարչապետի նկատամբ,ով նման կոչով է հանդես եկել ,չնայած ոստիկանապետն ասաց,դա ինքնբուխ է եղել,հնարվո՞ր է որ դա ձեռնարկի հենց ՀՅԴ-ն:

-Առաջին հերթին հասարակությունն է դրա մասին խոսում, տեղյակ չեմ նման իրավական ընթացակարգերի մասին մերոքն մտածում են,թե չէ:Բայց հասարակության կարևոր շերտ,այդ թվում փաստաբաններ,դատավորներ, միջազգային հեղինակավոր կառույցներ իրենց հայտարարություններով շեշտում են ՝Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան գործել:Անգամ մտահոգված հայտարություններ եղան:

-Մտածո՞ւմ ենք դրա շուրջ:

-Տեղյակ չեմ մտածում են,թե ոչ:

-Տեսակետ կա,որ վարչապետի վարկանիշը ընկնում է,և ինքը ունի հաջորդ քայլը,որը կարող լինել,այն,որ հանրությանն ասի,դուք ճիշտ եք,կառավարության կազմն անհաջող է,գնա փոփոխության ,այս ձևով ժամանակ շահի :Եթե նման փոփոխության գնա,մեկ անգամ ևս դիմի ձեզ ու ասի՝ձեր օգնության կարիքն ունենք:

-ՀՅԴ Գերագույն ժողովը հայտարարել է ,որ կոալիցիա չի կազմելու,կարող է լինել կառավարություն միայն այն դեպքում,երբ ինքը որոշումներ կայացնելու լիարժեք իրավունքն ու հնարավորությունները ունենա :

-Այսինքն՝ոչ:

-Ոչ:

-Եթե կազմակերպված ակցիա էր,դրա իրավական գնահատականը պետք է փոխվի, և բոլոր այն մարդիկ,ովքեր բռնություն են քարոզում,նրանք պատասխանատվության են ենթարկվելու: Ես չեմ ուզում վերադառնալ այն բառապաշարին՝ ասֆալտին փռել, պատերով տալ, բայց ասում եմ՝ որևէ մեկը մեր բարեկրթությունը թող հանկարծ չշփոթի թուլության հետ:Սա էլ էր վարչապետի վերջին հայտարությունը:Սա ևս ձեզ էր ուղղված:

-Ես չեմ կարծում,որ սա մեզ էր ուղղված ,որովհետև ի վերջ ,եթե մեկին ուղղում է,պարզ ճակատին ասում է, ես կարծում եմ,որ իր կուսակիցներից շատերին է ուղղված,որոնք այսօր շենքերի մուտքեր են փակում,փողոց են փակում,նույն դատարենների օրինակը դրա վկայությունն է :

-Սա հաջորդեց ձեր ակցիային:

- Եվ վարչապետը,և բոլորը գիտեն, որ նման սպառանալիքներով դաշանակցության հետ չեն խոսում,և դրանից որևէ ազդեցություն էլ չի ունենում դաշնակցության գործողությունների վրա:

-Դաշնակցությունը ինչ գիտի՞ անել:

-Կարդացեք մեր պատմությունը , երեկվա,առաջին օրվա առօրյան կարդացեք, կամ 100 տարի առաջվա գործողությունները կտեսնեք:

-Կրակել հաստատ գիտի:

-Ցավոք ,անցնող խորհրդային Հայաստանի ,հետո ՀՀՇ-ական ամբողջ քարոզչությունը եկել հասել է մենակ կրակելու,հա կրակելուց լավ են կրակում,քաղաքական պայքար մղելուց լավ են պայքարում, ազգային շահերը պաշտպանելուց լավ ազգային շահեր են պաշտպանում,երկում սոցիալական արդարություն հաստատելու համար էլ մինչև վերջ համառ են:Ամբողջի միասնությունն է դաշնակցությունը,դրա համար է մեր զինանշանը այդպիսին՝և բահ է, և փետուր է ,և դաշույն է:

Առաջին հատվածն՝այստեղ

 Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 7352 անգամ
Լրահոս
Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից» Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը. Աբրահամյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում Քանի քաղաքական ուժ և կազմակերպություն է սատարում Սամվել Վարդանյանին «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, գլխիվայր շրջվել. զոհ ու վիրավոր կան Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին Սուքիասյանի սանձարձակ պահվածքը հաջորդել է իր վերադասի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքում արած գրառմանը. ՀԺՄ-ն դատապարտում է Խիստ կարևոր «մանրուքներ» Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է. երկրում հեղեղումները չեն դադարում Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր. ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը Հայաստանի ապակապիտուլյանտականացումն ապագայում․ Էդգար Էլբակյան 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին. զեկույց Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կընդունենք՝ Վրաստանի «ուկրաինացումը կանխելու համար». Կոբախիձե Լեռնային Ղարաբաղ․ Ռուս խաղաղապահների փոխարեն ԵՄ առաքելություն Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ Արցախում ռուսների ներկայությունն իմաստ կունենար, եթե լիներ այն լուծումը, որն իրենք էին առաջարկում․ Արթուր Մարտիրոսյան.News.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am