Փաշինյանը ստորագրում էր,մի քանի ստրկամիտ նախարարներ էլ կանգնած հրճվում էին .Գեղամ Մանուկյան

Հարցազրույց դաշնակցական Գեղամ Մանուկյանի հետ:/Մաս 1-ին/

-Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուց հետո փողոցային ակցիաներ տեղի ունեցան,այնուհետև այդ խմբերը եկան Ազտության հրապարակ,որտեղ էլ բռնության փորձ արվեց ՀՅԴ ներկյացուցիչ Հրանտ Մարգարյանի և իր ընտանիքի անդամների նկատմամբ:Մի քանի օր անց այդ նույն խումբը հանրահավաքի ժամանակ անպարկեշտ արտահայտություններ՝ուղղված Արցախի նախագահի և մի շարք այլ անձանց հասեցին:Հետո այդ ակտիվիստներից մեկը՝ Վարդան Հարությունյանը ,հայտարարեց, որ իր նկատմամբ բռնություն է եղել,ծեծի են ենթարկել:Դրան էլ հաջորդեց այն,որ դուք հայտարարեցիք,որ պատրաստվում եք գնալ ոստիկանություն և ասել,որ դա դուք եք արել:Ուշագրավ էր այն,որ սա որոշակի ակցիայի վերածվեց ,մոտ 30 –ից ավել անձ ներկայացան ոստիկանություն և ասացին,որ իրենք են արել,ինչո՞ւ:

-Իրականում բռնություն ձևակերպումը լոկ ֆիզիկական բռնությունը չէ,նաև հոգեբանականն է,բառերի,խոսքերի միջոցով որևէ անհատի հավաքականության,հասարակության նկատմամբ բռնություն գործադրելն է :Այս դեպքում մենք գործ ունեինք բռնության նման երևույթի հետ:Պատկերացրեք՝ դաշնակցական որևէ երիտասարդ սոցիալական որևէ ցանցում կարդում է Վարդան Հարությունյանի <<բռնության՚>> մասին գրությունը,որը հրապարակել է մի քանի օր առաջ ՝<<Աբդուլ Համիդը ճիշտ էր,դաշնակցականը ՝սխալ>>:Ոչ միայն դաշնակցականի,այլ ցանկացած հայ մարդու ,երբ հայատառ, մեսրոպյան հայերենով կարդում է ՝<<Աբդուլ Համիդը ճիշտ էր,դաշնակցականը` սխալ>>, սա հոգեբակաան բռնության երևույթ էր:Բազմաթիվ իրավահաջորդ երևույթներ եղան,նույն այս երիտասարդը Արցախի թեմի առաջնորդին ամենատարբեր բառերով կարող է բնորոշել ,նույնիսկ աթեիստ,հայ սատանիստ,աղանդավոր,և նման բազմաթիվ հայտաարություններ:Նույն Հրանտ Մարգարյանի և իր թոռների նկատմամբ բռնության գործադրումը,որը տեղի ունեցավ Ազատության հրապարակում ,դրա ակտիվ մասնակիցներից մեկը նույն այդ Վարդան Հարությունյանն էր:Վերջին ակցիան պարզապես ահազանգ էր, կոչ էր հանրությանը,որ այլևս այսպես չի կարող շարունակվել,նման արտահայտություններով մարդիկ պետք է պատասխանատվության ենթրակվեն առնվազն հանրային, քաղաքական դատապարտման ենթարկվեն,եթե չկան օրենքի տառին համապատասխան իրավական գործընթացներ:Տևական ժամանակ մենք տեսնում ենք ,որ այդ դատապարտման արտահայտությունները չկան:Նույն Հրանտ Մարգարյանի դեպքում.Հրանտ Մարգարյանը, ի վերջո, շարքային մարդ չէ ՀՀ-ում,վերջին 25-30 տարվա ՀՀ քաղաքական ,նաև երկար ժամանակ ռազմական ,այլ կյանքերում կարևոր դերակատարություն ունեցած անձ է:Երբ նրա նկատմամբ նման բռնության գործողություններ են տեղի ունենում և քար լռություն է քաղաքական իշխանության,վերնախավի կողմից,բնականաբար այդ մարդիկ խրախուսվում են և պարբերաբար այդ լռությունը բերում է խրախուսանքի:Երբ արցախի նախագահի նկատմամբ նման արտահայոտություն կարելի է թույլ տալ և դրան նույնպես քաղաքական համարժեք գնահատական չի տրվում,ուղղակի չքմեղանում են,թե մեզ հետ կապ չունի:Բա ամեն րոպե ինչո՞ւ եք թողնում ձեր կողքին կանգնեն:Այդ ահազանգն էր պատճառը,շատ –շատերը պատրաստ էին ուղղակի ապտակել,ծեծի ենթարկել Վարդան Հարությունյանին:

-Կարելի է ասե՞լ,որ իրավական համակարգը տեղում չէր,դրա համար գնացիք նման գործողությունների:Այսինքն՝եթե քրեական գործ հարուցվեր ,նման հետևանքներ չէր լինի:

-Իրավական համակարգը տվյալ դեպքում թերացել էր և պատասխանատվության կանչելու այդ գործընթացի բացակայության դեպքում գործի է դրվում այդ մեթոդը:Բռնությունը միշտ էլ դատապարտելի է, միշտ էլ մեր հասարակությունից պետք է հեռացվի բռնությունը:Նույնիսկ ոստիկանատան դիմաց ,երբ հայտարարություն արել էի,կարճ հարցազրույց էի տվել,լրագորղներին ցույց էի տալիս հեռախոսս,Իմ քայլի կողմնակիցները սպառնում էին՝գլուխդ կջարդենքից սկած մինչև վերջին հայհոյանքները:

-Ինչո՞ւ չեք դիմում ԱԱԾ,վարչապետն ԱԱԾ պետին հանձնարարեց,որ զբաղվի դրանով:

-Մեկ տարվա մթնոլորտը այնպիսին է,որ եթե ամեն մի գրության համար ԱԱԾ կամ իրավապահներին դիմենք,գործով չենք զբաղվի և ԱԱԾ-ներից ու ոստիկանական բաժանմուներից դուրս չենք գա:Ամեն դեպքում երեկվա քայլը նաև կոչ էր իշխանություններին,որ ի վերջո հանրային համերաշխության ,հանդարտության համար իշխանությունն է պատասխանատու:

-Մի մոռացեք,որ թավշա հեղափոխություն է եղել:

-Թավշա հեղափոխությունից հետո ՀՀ-ում ձևավորվել է իշխանություն,որը անկախ այն պարագայից,թե ինչ մեթոդով է եկել իշխանության ,պատասխատաու է ՀՀ,ՀՀ հասարակության և ՀՀ ամեն քաղաքացու համար:

-Եթե անգամ գործ էլ հարուցվեր,նման ակցիա դուք պետք է անեի՞ք հանրային և իշխանության ուշադրությունը գրավելու համար,որ այլև դադարեցնեն ծեփելու,փռելու ,հայհոյելու արտահայտությունները,թե ՞…

- Ինքնաբուխ էր այս ամենը: Քանի որ առավոտյան լուր տարածվեց, որ բերման ենթարկված կա,որը կասկածվում է երիտասարդի ծեծի ենթարկելու համար …

-Հայտարարեցին,որ կամ դաշնակցականներն են ,կամ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները:

-Որքան տեղյակ եմ բերման ենթարկվածը դաշնակցական երիտասրադ է եղել,շատ պարկեշտ երիտասարդ,ապրիլյան գործողությունների ժամանակ պարիլի 2-ին դաշնակցական կամավորների հետ մեկնել է մարտի դաշտ, ի տարբերություն շատ –շատերի,ովքեր ապրիլյան պատերազմի օրերին իրենց ներկայությունը կամ երրորոդ գծում դաշտ փորելը դարձրել են որպես ռազմական ակտիվ մսանակցություն,մեր ընկերը եղել է մարտական դիրքերում,2 ամիս մարտական հերթապահություն է իրականացրել Թալիշում և պատվով կատարել է իր կամավորի պարտականությունը:Դրանից հետո,երբ տեղեկությունը եղավ շատերը ուղղակի կամավորություն սկզբունքով գնում էին ոստիկանություն,ասում էին,որ մենք ենք ծեծել,համարեք սա քաղաքական հայտարարություն է,սա քաղաքական ակտ էր,մինչև այն ժամանակ ,երբ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը կոչ արեց իր ընկերներին,նաև համակիրներին,ովքեր այդ նախաձեռնության մեջ են,խնդրեց դադարեցրել այս ակցիան:

-Մենք քննադատում ենք այսօրվա իշխանությանը ,որ գնացել են անօրինական ճանապարհով,եթե եղել են անօրինություններ ,ապա դուք ևս այդ ճանապարհով եք գնո՞ւմ,չի կարելի անարդարության դեմ անարդարությամբ պայքարել:Ստացվում է,որ բռնության դեմ բռնությամբ եք պայքարում:

-Մի ճշգրտում.խոսքը չի վերաբերվում իշխանությանը և մեր կուսակցությանը,տվյալ դեպքում եղել է անհատի ինքնագործուներություն,շատերը իրենց քայլերով ասացին,որ իրենք էլ նույն քայլը կանեին,եթե այդ իրավիճակում լինեին:Անպատժելիության,չսաստելու մթնոլորտը ձևավորել է իշխանությունը,նրանց դերակատարությունը շատ մեծ է:Երբ երիտասարդը տեսնում է,որ անպատվում են ազգային արժեքները,անապատվությունը,քաղաքական արժանապատվությունը,սպառնում են Հայաստանի քաղաքական կարևոր գործիքների,Արցախի հոգևոր ղեկավարների,դրա համար չեն հանդիպում որևէ սաստումի,այդ մարդը տեսնում է,որ ճար չկա:

-Բոլոր ճանապարհները այլևս սպառվե՞լ էին:

-Այդ հոգեկան վիճակում դժվար էր նստել տանը և հաշվարկել,արդյո՞ք բոլոր ճանապարհները սպառվել են,անգամ Եվրոդատարանն այլև չեմ կարող դիմել,դրա համար ինքնադատաստանի դեմեմ:

-Եթե Հրանտ Մարգարյանի ,մյուս գործերով քրեական գործ հարուցվեր,չէր լինի՞ այս ամենը:

-Բնականաբար,իրավական ընթացք կլիներ, ոստիկանության ներկայացուցիչը պարզաբանել էր,որ հիմքերի բացակայության պատճառով քրեական գործ հրապարակային դեպքի հետ կապված չի հարուցվել:Ես մեկ անգամ պարզաբանում տվեցի,հիմքերի բացակայությունը ոչ թե չի եղել նման բան,այլ ուղղակի Հրանտ Մարգարյանը բարձր պահեց իրեն,չբողոքեց,շատ ավելի բարձր պահեց իրեն,քան այդ մի քանի երիտասարդները: Հրանտ Մարգայանի բողոքի բացակայության պատճառով էր,որ քրեական գործ չհարուցվեց,բայց իրավապահներն ասացին՝բողոք չկա,գործ չենք հարուցի:Եկեք բաժանումը դուք-ի և իրենց-ի միջև չանենք ,գործողությունը կատարվել է անահատական մակարդակի վրա և չեմ բացառում,որ ցանկացած քաղաքացի նույն գործողությունը կարող էր անհատապես անել:

-Հրանտ Մարգարյանը ՀՅԴ ներկայացուցիչ է,դուք ՀՅԴ ներկայացուցիչ եք և վստահ եմ,որ այդ 30-ի մեծ մասը ՀՅԴ ներկայացուցիչներ էին:

-Ես Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր սպասավոր չեմ,բայց ինձ սարսափելի վիրավորել է Պարգև սրբազանի հասցեին հնչեցրած արտահայտությունները:Ամեն ինչը կուտակվեց և մի օր արտահայտվեց:

-Հրանտ Մարգարյանի նկատմամբ:

-Ի դեպ, այդ երիտասարդը լեզվի տեր չի,ես նրա հետ խոսեցի,նույն ձևի անպարկեշտ արտահայտություններն օգտագործել է Նիկոլ Փաշինյանի հասցեին դեռ տարիներ առաջ ,երբ Նիկոլ Փաշինյանը պրոբլեմ ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ և ճաքեր առաջացան:Նույն ձևով,որպես ՀԱԿ ակտիվիստ,նույն բառապաշարն օգտագործելով արտահայտվել էր Նիկոլ Փաշինյանի հասցեին:

-Ինչու եմ անընդհատ շեշտում ՀՅԴ,այս միջադեպի ժամանակ մի միջավայրում էի,որտեղ մարդիկ կային,ովքեր շատ լավ ճանաչում էին ՀՅԴ-ին ,ասացին՝անպայման համարժեք պատասխան կտրվի այդ երիտասարդներին, առանձին –առանձին:

-130 տարվա մեջ դաշնակցությունը միշտ համարժեք պատասխան տվել է,բայց հայության շահերը պաշտանելու առումով,միշտ մեր հակառակորդն ու թշնամին եղել է արտաքին թշնամին:

-Առաջին անգամն է,արձագանք անմիջապես եղավ վարչապետի կողմից,հայտարարեց. «Բանաձեւ կա՝ ազգային արժեքների համար մարդ ծեծել։ Սա ասում են էն ուժերը, որոնք ազգային արժեքների համար 25-30 տարի երկիրը թալանել են, թալանելիս ազգային արժեքների մասին ոչ մի խոսք։ Եթե կազմակերպված ակցիա է, դրա իրավական գնահատականը պետք է փոխվի։ Եւ բոլոր այն մարդիկ, որոնք բռնություն են քարոզում, նրանք հատ-հատ բերվելու են պատասխանատվության, որեւէ մեկը թող մեր բարեկրությունը չշփոթի թուլության հետ»:Ձեզ նկատի ունի՞:

-Թող ուղիղ ասի:Վարչապետը շատ երկար է խոսում,հետո խճճվում է իր արտահայտությունների մեջ,որպես նախկին լրագրող վարչապետի պնդումներից մի քանիսին անդրադառնամ.նախ ,եթե ասում է ազգային արժեքների մասին խոսողները կոռուպցիոներ են,երեկ մեկը ես եմ ազգային արժեքների մասին խոսել,ես եմ ասել,որ այդ երիտասարադը,որ հարվածի է ենթարկվել,ոտնահարել է մեր ազգային արժեքները:Որտե՞ղ տեսան իմ կոռուպցիներ լինելը,թալանի մասնակցելը,հարստանալը …

-Ձեզ նկատի չունեն,այլ այն ուժը,որը 25-30 տարի եղել է իշխանության կողքին:

-Ես եմ ասել,հիմա եթե դաշնակցությանը նկատի ունի,բառը ի վերջ պատասխանատու բան է ,որ հնչում է,25-30 տարի ,որ ասում են,նշանակում է Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության գալուց մինչև հիմա:Պետք է հիշել.որ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ կամ բանտերում էին,կամ Արցախում դիրք էին պաշտպանում դաշնակցականները,իշխանության մեջ չէին:Իշխանության մեջ եղած ժամանակ էլ ,երբ ասում է ազգային արժեքների մասին չէին խոսում,պետք է հիշի,որ իշխանության մեջ եղած ժամանակ մի քանի տարի հետո դուռը շխկացրեցին այդ իշխանությունից և տարիներով բացակայեցին,քանի որ այդ նույն իշխանությունը կարմիր գիծ էր անցել Հայաստանի ազգային ռազմավարական հարցերից մեկի՝հայ-թուրքական հարաբերությունների շուրջ:Տարիներ շարունակ չեղավ իշխանության մեջ,լինելով իշխանության մեջ միշտ բարձրաձայնել է բոլոր բացասական երևույթների մասին:Օրերս համացանցում տարածվեցին տեսանյութեր Արմեն Ռուստամյանի հայատարություններից:2010 թվական.այն բոլոր ձևակերպումները,որ այսօրվա իշխանությունն է տալիս,որ նախկինում եղել է արտագաղթ, կոռուպցիա,թալան,և այլն,2010-ին Արմեն Ռուստամյանը Օպերայի դահլիճում հայտարարում է,երբ դահլիճում ներկա է Սերժ Սարգսյանը:Դրանից ամիսներ առաջ Արմեն Ռուստամյանը խոսում է զարգանալ չզիջելովի մասին, ասում է,որ այդպես չի կարող շարունակվել և ամբողջական իշխանափոխությունից հետո է ,որ պետք է գա մի իշխանություն,որ կգործի զարգանալ չջիջելով ուղղությամբ,այնինչ այդ օրվա իշխանությունը հրաժարվել է զարգանալ չզիջելով քաղաքականությունից:Երբ գնահատականը հնչում է ,նաև դա պետք է իրական լինի:

-Միգուցե 25-30 տարի ասելով մի փոքր չափազանցրել է,բայց ՀՅԴ տևական ժամամակ եղել է իշխանության կողքին:

-Այս մի քանի ամիսներին քանի՞ դաշնակցականի է կոռուպցիոներ լինելու համար մեղադրնք առաջադրվել,գեթ մեկին թող ասեն…

-Երևի կզբաղվեն:Եվ ասում են ,եթե կազմակերպված ակցիա էր,դրա իրավական գնահատականը պետք է փոխվի,որ այն մարդիկ,ովքեր բռնություն են քարոզում հատ-հատ պետք է պատասխանատվության ենթարկվեն:

-Կրկնեմ.չի եղել կազմակերպված ակցիա,ինչպես երեկ ինքնաբուխ էր,նաև այդ երիտասարդի նկատամաբ այն ինչ եղել է,էլի որևէ կամզակերպված բնույթ չի կրել,ուղղակի մի երիտասարդ ինքն իր կամքով է արել:

-Եթե վարչապետը նման հայտարություն է անում,միգուե ձեր այդ 30-ի նկատմամբ էլ քրեական գործ հարուցվի:

-Բոլորը,ովքեր ոստիկանությունում վկայություն են գրել, գրել եմ ՝ես եմ ծեծել, սա համարեք քաղաքական հայտարարություն:

-Առաջին իսկ օրերից է եղել,ավագանու ընտրություններից առաջ էլ վարչապետի հայտարարություններ էր անում, ինչո՞ւ դուք այդ մասին ամեն օր չեք հայտարարում և ասում,որ սա շատ վատ տեղ է տանում:

-Ամեն առիթով էլ,սկսած Ամենայն Հայոց կաթողիկոսի,բռնության լեգիտիմացված կոչերից,պարբերաբար դրա ամսին ասվել է,դրա մասին շատ ավելի հանգամանալից մի քանի օր առաջ ասվեց դաշնակցության հանրահավաքում,որը կազմակերպվեց Լրջացեք կարգախոսի ներքո,տնտեսություն,հոգեբանական վիճակ,արդարադատություն,Արցախի հարց ,բանակցություններ,ներդրումներ,բոլոր հարցերով առանձին-առանձին դաշնակցությունը տվեց իր գնահատակները:Երբեք չի եղել,որ մերոնք խուսափած լինեն իրենց դիրքորշումները արտահայտելուց:

-Զղջո՞ւմ եք այն քայլերի համար,որ արեցիք մեկ տարի առաջ և հայտարարեցիք,աջակցեցեիք ,մի մեծ ապտակ հասցրեցին ձեզ ,փողոցում հրաժարականները ստորագրելով և ետ ուղարկելով :Եթե դուք և ԲՀԿ-ն ԱԺ-ոմ չընտրեիք,գուցե բոլորվին այլ ընթացք ստանար քաղաքական վիճակը,պատասխանատվության ի՞նչ չափաբաժին եք այս փուլում ձեզ վրա վերցնում:

-Մեր կոսւակցական ժողովներում գնահատվել է,քննարկվել անցած տարվա ապրիլ-մայիսին Նիկոլ Փաշինյանին աջակցությունը,հետո որպես վարչապետի թեկնածու նրա օգտին քվերակությունը,նաև մի քանի ամսով կառավարությանը մաս կազմելը:Արձանագրենք,որ մերոնք աջակցել են Նիկոլ Փաշինյանին ,և վարչապետ Նիկոլ Փաշինյանին,այլ ոչ թե նրա շրջապատին:Հստակ պետք է շեշտել դա,որվհետև անցնող ամիսների անհանգստացնող այն արտահայոտությունները,երևույթները, շատ հաճախ տեղի են ունենում վարչապետի շրջապատում,որտեղ շատ նկատելի են նաև հիշատակած 30 տարի առաջվա ՀՀ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի գործելաոճը,հոգեբանությունը,գաղափարները,մտքերը :Ինչու 2018 թվականի մայիսին դաշնակցությունը համագործակցեց.առաջարկը եղավ Նիկոլ Փաշինայնին համագործակցության,ակնկալելով ,որ իրոք արմատական փոփոխույուններ կարող են լինել, և ՀՅԴ մաս կազմեց,մեր նախարարները ակտիվ մասնակցություն ունեցան կառավարության ծրագրի քննարկմանը,մեր ծրագրերը ՝սկսած ընտրական օրնսգրքից վերջացրած կառուցվածքային փոփոխություններով,տնտեսություն,գյուղատնտեսություն,բայց ցավոք մի քանի ամիս հետո պարզ դարձավ,որ այն, ինչ գրված է այդ ծրագրում և այն,ինչ կա ռեալ կյանքում,տարբեր բաներ են:Ապտակի հետ համաձայն չեմ,պետք է ասել,որ վարչապետ Փաշինյանն այդ օրը ոչ իրավունք չուներ թուղթ ստորագրելու ,օրենք էր խախտում,նախարարի ետկանչի ստորագրությունը նախագահինն է:Վարչապետը ,երբ հայտարարում էր պաշտոնակությունների մասին,նախարարներն ու ՀՅԴ ԳՄ-ն արդեն հայտարարել էին հրաժարականի մասին և վերջապես երկրի ղեկավարի պրոբլեմն է ,որ հանարհավաք անի ԱԺ-ի դիմաց իր կառավարության անդամներին փորձի աշխատանքից հեռացնել և մի քանի ստրկամիտ նախարարներ էլ հրճվեն դրա վրա:Ուրախացան,ի վերջո 5 ամիս որպես մեկ կառավարություն այդ օրը հեռացված նախարարների հետ նրանք աշխատել էին,ունեցել էին մարդկային,աշխատանքային հարաբերություններ,առնվազն դա մարդկային որակի խնդիր էր:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդսարյանի

դիտվել է 2699 անգամ
Լրահոս
ՀՀ-ում սննդամթերքի գնաճը հատել է 30 տոկոսի շեմը՝ որոշ դեպքերում հասնելով 42.1-ի. Փաշինյանը խաբել է. Մաս 232 Ով իր ռեպլիկով սադրեց Արգիշտի Քյարամյանին, ինչու Անդրանիկ Քոչարյանը սրեց իրավիճակը. բացառիկ մանրամասներ Դատախազը պատժում է միայն ընդդիմադիրներին. իշխող խմբակցության պատգամավորների քրեական արարքները 22 մլն 500 հազար դրամ` Մեղրիի դիահերձարանի համար. Կառավարության «ճարահատյալ» հատկացումների հետքերով Քանի քաղաքացի է օգտվել Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքից Նորի՞ց Ադրբեջանը հասավ իր ուզածին ԵՄ դիտորդներից կհրաժարվե՞ն Հանդիպման չեղարկումը ՀՀ իշխանությունը ծանր է տարել Արդարադատության նախարարի թեկնածուին այսօր էլ չհաստատեցին Արցախից տեղահանվածների կեցության ծախսերի փոխհատուցումը հունվարից ի՞նչ է լինելու. Լիլիթ Բլեյան Երևանը դեռ Բաքվից չի ստացել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկի պատասխանը. ԱԳՆ խոսնակ Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կկայանա «3+3» տարածաշրջանային հարթակի նիստը. Ֆիդան Հանցագործությունները Հայաստանում՝ 4 ղեկավարների օրոք․ Ինֆոգրաֆիկա Ես խելոք նստած իմ համար հաց ու սոխ կուտեի, մեկ էլ շըրըխկ՝ դուռը բացվեց, Ավինյանն ու Գալջյանը մտան մեղվի բունը.Մանուկյան Տիգրան Ավինյանը, փաստացի, խուսափում է արտահերթ ընտրությունների գնալու իր հայտարարությունից 5 միլիարդից ավելի մսխվում է Երևանում աղբահանությանը, իսկ իրականությունը սա է․․․ Մայիսին ջրհեղեղից տուժած տավուշցիներից քչերին է պետբյուջեից դրամական փոխհատուցում տրվել․ Սարգսյան Ֆրանսիայում առաջին դպրոցն անվանակոչվեց Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի անունով Չստացած դիպլոմից ստացած վնասվածքը․ Արմեն Աշոտյան Արգիշտի Քյարամյանին պաշտոնանկ անելու գործընթաց կսկսվի. ArmLur Վայոց ձորի մարզում մի քանի տոննա ցեմենտի պարկերով բարձված «KamAZ»-ը կողաշրջվել է. կա վիրավոր Վիճաբանություն և դանակահարություն՝ Երևանում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱԺ-ում քպ-ական բարքերի հրավառություն էր այսօր․ Լիլիթ Գաստյան Արգիշտի Քյարամյանը մեկ զարկով խփեց ամբողջ միֆը արդարադատության վերաբերյալ Համացանցում ներկայացված իրավավիճակը, թե ԱԱԾ աշխատակիցները դիմակավորված են եղել ու ահաբեկել են երեխաներին, նախնական կարող եմ ասել, որ նման իրավիճակ չկա. Աբազյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am