Տիգրան Քեոսայանն ասել է, որ կնոջ հետ տեղի ունեցած միջադեպից հետո իրավաբանների հետ կքննարկի հարցը և կորոշի՝ ինչ անել (տեսանյութ)
Ռուսաստանաբնակ ռեժիսոր, հաղորդավար, RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի ամուսին Տիգրան Քեոսայանն անդրադարձել է Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի իրավաբան, ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի կողմնակից Լյուբով Սոբոլի գործողություններին, որի հետ միջադեպից հետո 18 շաբաթական հղի Մարգարիտա Սիմոնյանը հոսպիտալացվել է:
Տիգրան Քեոսայանը «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի հետ զրույցում Սոբոլին և ընդդիմության ներկայացուցիչներին «անգրագետ անտաշներ ու հիստերիկներ» է անվանել:
«Հիմա ես կվերադառնամ ու կսկսեմ մտածել, իրավաբանների հետ քննարկել՝ ինչ անել: Սոբոլը դեռ մի բան էլ համացանցում է հրապարակում, թե ինչպես է ոչ կոռեկտ հարցեր տալիս: Սա պարզապես կրկես է: Եթե սա է ընդդիմությունը, ապա ես ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության անդամ եմ»,- ասել է նա: