Մենք բավականաչափ «Իսկանդեր»-ներ ունենք. Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է զենքի մատակարարումների հարցը
Դիտել նաև
Լևոն Քոչարյանի ու Փաշինյանի լարված հարցուպատասխանը. Նիկոլը հունից դուրս եկավ. տեսանյութ
Թող Ռուսաստանը դրա մասին մտածի. ԱԽ քարտուղար
Նիկոլ Փաշինյանը և իր խմբակը չեն կարողացել իրենց ուզածը ստանալ. Անդրանիկ Թևանյանի նախնական արձագանքը
Փաշինյանի «ՔՊ»-ն նույնիսկ Արամ Սարգսյանի կուսակցության հետ միասին չունի մեծամասնություն
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել Է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկել Է զենքի մատակարարումների հարցը: «Մենք լավ ենք համագործակցում ռազմատեխնիկական ոլորտում եւ, իհարկե, ունենք որոշ պայմանավորվածություններ: Եվ ես կարծում եմ՝ այդ բնագավառում մեր հարաբերությունները զարգանում են պլանաչափորեն»,- ասել Է Փաշինյանը:
Պատասխանելով այն հարցին, թե հանդիպման ընթացքում քննարկվել Է արդյոք Երեւանին «Իսկանդեր» նոր համալիրների մատակարարման հարցը, Փաշինյանն ասել Է. «Մենք բավականաչափ «Իսկանդեր»-ներ ունենք: Բայց մենք հուսով ենք՝ էլի ինչ-որ բան ստանալ: Ոչ փոքր բան»,- նշել է Հայաստանի վարչապետը