Փաշինյանը չնկատելու է տալիս Պուտինի ակնարկը

Աշխատանքային այցով երեկ Ռուսաստանի Դաշնություն` Սանկտ Պետերբուրգ ժամանած Նիկոլ Փաշինյանը Կոնստանտինովյան պալատում հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Չեմ կասկածում, որ Ձեզ համար հետաքրքիր կլինի և հուսով եմ, նաև օգտակար՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում մասնակցելու քննարկումներին: Սա հրաշալի հարթակ է՝ հանդիպելու գործընկերների հետ, շփվելու, մտքերով փոխանակվելու ընթացիկ տնտեսական հարցերի շուրջ, խոսելու քաղաքական բնույթ ունեցող մի շարք հարցերի մասին. իմ կարծիքով այսպիսի օգտակար և լուրջ միջոցառում ունենք: Անհարժեշտություն չեմ համարում բնութագրել մեր երկկողմ հարաբերությունները՝ մենք դա անում ենք պարբերաբար, վերջերս հանդիպել ենք Ձեզ հետ, քննարկել շատ հարցեր և հնարավորություն ունեցել խոսել ամեն բանի մասին: Հիշեցնեմ, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերն է. 26 տոկոս, գրեթե 2 մլրդ դոլարի ուղղակի ներդրումներ և շատ այլ պահեր, որոնք ի ցույց են դնում մեր հարաբերությունների հատուկ, դաշնակցային բնույթը»,- նշել է Պուտինը:

Ուշագրավ է, որ թեև Պուտինն օգտագործում է «դաշնակցային» հարաբերություններ արտահայտությունը, սակայն հետևողականորեն խուսափում է օգտագործել՝ «ռազմավարական» բառը, վստահաբար, ոչ միամտաբար ու պատահական:

Սակայն առավել հետաքրքրականն այն է, որ Փաշինյանն էլ միումնավոր «չի նկատում» Պուտինի խոսքում այդ նուրբ պահը, որ Պուտինը չի օգտագործում «ռազմավարական» բառը, նա հղում է անում Պուտինի չարտասանած այդ բառին:

Ահա Փաշինյանն ասել է. «Կարծում եմ՝ մեր հարաբերությունները համաչափ են զարգանում: Մեր երկրների միջև, ինչպես Դուք նշեցիք, ռազմավարական, գործընկերային հարաբերություններ են: Եվ դա վերաբերում է ոչ միայն երկկողմ հարաբերություններին, մենք ակտիվորեն համագործակցում ենք ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ շրջանակներում: Եվ կարծում եմ, որ այս բոլոր ուղղությունները մեր երկրների համար ունեն ռազմավարական նշանակություն: Շատ ուրախ եմ, որ մենք այս ուղղություններով հնարավորություն ունենք համաչափորեն զարգացնելու մեր հարաբերությունները: Ուզում եմ ասել, որ այս տարի մեզ մոտ բավական լավատեսական տնտեսական ցուցանիշներ կան. առաջին քառորդի ցուցանիշներով մենք գրանցել ենք 7.1 տոկոս տնտեսական աճ: Ապրիլին տնտեսական ակտիվության մեր ցուցանիշը կազմել է 9.2 տոկոս: Ինչո՞ւ եմ այս մասին խոսում, որովհետև ակնհայտ է, որ սրանք լավ ցուցանիշներ են ոչ միայն Հայաստանի, այլև ԵԱՏՄ համար, քանի որ մեր տնտեսական ցուցանիշները շատ հարցերով կապված են ԵԱՏՄ կազմում մեր հարաբերությունների և ռուսական շուկային հայկական բիզնեսի հասանելիության հետ: Սա շատ կարևոր է»:

Ապա` Փաշինյանը հույս է հայտնել, որ կհաջողվի որոշ հարցերի դեպքում հասնել այնպիսի որոշումների, որոնք չեն կոտրի տնտեսական աճի դրական տեմպը: «Ուզում եմ ասել, որ այս տարի մենք նաև դրական աճ ունենք այն զբոսաշրջիկների թվով, ովքեր Ռուսաստանից այցելում են Հայաստան: Եվ հիմա Հայաստանում ամենուր՝ թե՛ մայրաքաղաքում, թե՛ զբոսաշրջային կենտրոններում, կարող ես լսել ռուսական խոսք: Շատ հաճելի է: Ես միշտ նրանց հանդիպելիս պարտադիր հարցնում եմ, հետաքրքրվում, թե ինչպես են իրենց զգում Հայաստանում: Ուզում եմ վստահորեն ասել, որ ռուսաստանցի զբոսաշրջիկները Հայաստանում իրենց շատ լավ են զգում: Եվ ակնհայտ է, որ ավելի ու ավելի շատ ռուսաստանցի զբոսաշրջիկներ են այցելելու մեր երկիր: Սա, իհարկե, հաճելի է, քանի որ կարծում եմ, որ սա ոչ միայն տնտեսական հարց է, այլև այն առնչվում է մեր մշակութային, հումանիտար կապերին: Նման շփումները, իմ կարծիքով, նպաստում են մեր քաղաքական ու տնտեսական հարաբերություններին»:

Փաշինյանն իր խոսքում, կարծես, փորձում է կարևորել Հայաստանը Պուտինի աչքում՝ հատուկ շեշտելով ռուս զբոսաշրջիկների Հայաստան այցելելու հանգամանքը, անգամ նրանց որսպիսությունն անձամբ հարցնելու իր քայլը:

Հայ-ռուսական օրակարգային հարցերը՝ տնտեսության տարբեր ոլորտներում հետագա համագործակցությունից, և այլ թեմաներին զատ այլ հարցերում են կարևոր՝ հայաստանյան ներքաղաքական իրավիճակն ու Արցախի հարցը:

Միջանձնային մակարդակով Փաշինյան-Պուտին հարաբերություններն ակնհայտորեն սովորական են, գուցեև սովորականից էլ ցածր: Այս անգամ ի՞նչ քննարկումներ կծավալվեն հայաստանյան ներքաղաքական խնդիրների հարցում՝ կարելի կլինի հասկանալ Փաշինյանի պահվածքից:

Թամար Բագրատունի

դիտվել է 14029 անգամ
Լրահոս
Կրեմլում չեն բացառել, որ Վլադիմիր Պուտինը կարող է հանդիպում ունենալ Ռոբերտ Քոչարյանի հետ Ո՞ր արդյունքի համար աշխատել. Արմեն Գևորգյան Ինչու՞ է թուրքամետ Բրայզան գովում Փաշինյանին և փնովում Քոչարյանին. Տեսանյութ Ադրբեջանը լայնամաշտաբ զորավարժություններ է սկսել Եթե վաղը Քոչարյանն ազատ չարձակվի, կնշանակի, որ երկրի ռեպրեսիվ մեքենան միացված է. Վահե Հովհաննիսյան ՊԵԿ․ Ինչպես են մաքսազերծվելու մեքենաները հունվարի 1-ից Նոր աղբամանը կոտրել է «Երևանտրանս» ընկերության աշխատակիցը. ՀՀ ոստիկանություն Ամուլսարը չի կարող սար մնալ, այն դատապարտված է վերածվել հանքի Արցախյան խաղաքարտի գաղտնազերծում՝ ամերիկյան ձևով Թանկ «վաճառվելու» արվեստը Քոչարյանի որդուն մինչ օրս թույլ չեն տալիս տեսակցել հորը Նոր զարգացում՝ «Սլավմեդ» ԲԿ-Ում կեսարյան հատումից հետո մահացած ծննդկանի գործով/տեսանյութ/ Նիկոլ Փաշինյանը թող նայի.վերջին հարցազրույցը Վազգեն Սարգսյանի հետ/տեսանյութ/ Մխիթարյանն առաջին հայն է, ով գոլի հեղինակ է դարձել Ա Սերիայում Մխիթարյանի առաջին գոլը «Ռոմա»-ի կազմում/տեսանյութ/ «Ի՞նչ ունես թաքցնելու հպարտ քաղաքացիներից». Ստեփան Դանիելյան ՀՀ պառլամենտը լրիվ սնանկ վիճակում է, որպեսզի թելադրի և հանրությանը ներկայացնի իշխանությանը ձեռնտու քաղաքական օրակարգ Թակարդում հայտնված կարմիրգրքյան բեզորայան այծի ճակատագիրն անհայտ է Էսօր մեր կողքը դարի հանդիպումն է,մեր բեխաբարը հերթական կլոունադան է բեմադրում «Պյոտրը հանկարծակի կանգ առավ ու բարձր գոռաց». արջի հարձակման մասին պատմում է զոհվածի նշանածը Ով Հայաստանը ներկայացնելու «Մանկական եվրոտեսիլ 2019» մրցույթում/տեսանյութ/ Ողբերգական ավտովթար.Սուրենավանում «ԿամԱԶ»-ի հետ բախումից «BMW»-ն այրվել է․ կան զոհեր/տեսաշար/ Ալավերդի-Մադան ճանապարհին Mercedes-ը գլորվել է ձորը. կան տուժածներ «Այսօր ՀՀ-ում ոստիկանությունը, ԱԱԾ-ն, քննչական մարմինները վարչապետի անձնական գվարդիաներն են». Ավետիք Իշխանյան Արթուր Ալեքսանյանը կողի կոտրվածք է ստացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին, ժամը՝ 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են Օզոնային շերտի հարցերով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը և Հիդրոմետ ծառայության օդերևույթաբանության կենտրոնի հելիոերկրաֆիզիկայի բաժնի պետ Աննա Ծառուկյանը: Թեման՝ Սեպտեմբերի 16-ը օզոնային շերտի պահպանության միջազգային օրն է: Արդեն 20 տարի Հայաստանը օզոնային շերտի վերականգնման ճանապարհին: Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: Թեման՝ «Մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները և տնտեսության մեջ տեղի ունեցող գործողությունները»: Սեպտեմբերի 16-ին` ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում քաղաքագետ Արմեն Վարդանյանը կխոսի ներքաղաքական զարգացումների մասին, մասնավորապես թե Ամուլսարի հարցն ու դրա լուծումն ինչ քաղաքական հետեւանքներ կարող է ունենալ ՀՀ իշխանության համար: Սեպտեմբերի 16-ին` ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը կխոսի նուն օրը Ադրբեջանում մեկնարկող լայնամասշտաբ զորավարժությունների մասին, կանդրադառնա Արցախա-ադրբեջանական սահմանին մոտ կրառվող օդուժին եւ 10.000 զինծառայողի ներգրավվածությանը: Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը: ԹԵՄԱ՝ Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեւական ժամանակ կիրառվող անօրինականություններն ու խոշտանգումները. փաստաբանը նոր տեղեկություններ կներկայացնի: Սեպտեմբերի 14-ին,ժամը 12-ին Բլից ինֆո մամուլի ակումբի հյուրերն են՝ փաստաբան, Էկոլոգիական իրավունքի մասնագետ Նազելի Վարդանյանը և աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը։ Թեմա՝ Ամուլսար.առկա են իրավական հիմնավորումներ, որոնք արգելում են հանքի շահագործումը, որոնք են? հակազդող քայլերըՀասցե՝ Արշակունյաց- 2, Տիգրան Մեծ հրատարակչություն, 418 սենյակ:Հեռ.098-35-61-21 Սեպտեմբերի 14-ին, ժամը 12:00-ին,,Արարատ Հյուրանոց 2 հարկ Արցախ,,մամուլի ակումբի հյուրն ե »Արցախ մամուլի ակումբի նախագահ Արման Սարգսյանը կխոսի Իմ դեմ հարուցվել է քրեական գօրծ, քաղաքական հետապնդում։ Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կխոսի ներքաղաքական զարգացումների մասին, ինչպես նաեւ կանդրադառնա հրապարակված տնտեսական վերջին ցուցանիշների եւ եղած սոցիալ-տնտեսական իրական պատկերին: Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Վարորդի ընկեր» հ/կ նախագահ Տիգրան Քեյանը կխոսի Ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման մասին, կանդրադառնա թե ինչ և ինչպես է փոխվելու վարորդների համար: Սեպտեմբերի 13-ին,ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Թեմա՝կներկայացնի,թե ինչ միջադեպ է տեղի ունեցել երեկ դատարանի բակում,մանրամասներ կհայտնի Շենգավիթի ոստիկանությունում կատարվածի վերաբերյալ: