Ասֆալտին փռված ներդրում

 Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում կատարված ուղղակի ներդրումները նվազել են 37 մլրդ 043.5 մլն դրամով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն: 

2019 թ. հունվար-մարտ ամիսներին ներդրումների զուտ հոսքերը կազմել են 47 մլրդ 342.3 մլն դրամ՝ 2018 թվականի նույն ժամանակահատվածի 32 մլրդ 220.9 մլն դրամի դիմաց: Ուղղակի ներդրումները նախորդ տարվա առաջին եռամսյակում կազմել են 40 մլրդ 756.6 մլն դրամ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում կտրուկ նվազել են՝ կազմելով ընդամենը 3 մլրդ 713.1 մլն դրամ:
Նվազել են Գերմանիայից, Ֆրանսիայից, Միացյալ թագավորությունից կատարված ուղղակի ներդրումները: Հատկանշական է, որ Ռուսաստանից Հայաստանի տնտեսությունում կատարված ուղղակի ներդրումներն այս տարվա առաջին եռամսյակում աճել են 6 մլրդ 765.8 մլն դրամով:
Զգալիորեն ավելացել է ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ անդամ երկրների և ՀՀ-ի միջև: Մասնավորապես, ավելացել են Հայաստանից արտահանման ծավալները: ԱԺ եվրասիական ինտեգրման հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2015-ի հունվարի (Հայաստանի` ԵԱՏՄ-ին անդամակցելու տարվա) համեմատությամբ` 2018-ի դեկտեմբերի 31-ին արձանագրված է եղել 34.5 տոկոսով ավելի բարձր տարեկան ապրանքաշրջանառություն: Ընդ որում, միայն 2018-ին Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանված ապրանքներն աճել են 20.7 տոկոսով: 2018-ին դեպի ԵԱՏՄ արտահանված ապրանքների 98.9 տոկոսը եղել են ոչ լեռնահանքային ոլորտի արտադրության, այսինքն` մշակող արդյունաբերության ապրանքներ: Խաչատրյանի խոսքով` միասնական տնտեսական տարածքը Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարների տեսանկյունից հանդիսանում է չափազանց կարևոր, կենսական նշանակության գործոն: Հայաստանում տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման հեռանկարներն առաջին հերթին քննարկվում են այն տեսանկյունից, թե դրանք որքանով են մրցունակ ԵԱՏՄտարածքում:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Խաչատրյանը հարց է ուղղել նախարարին, թե վերջերս 51 հազար նոր աշխատատեղի մասին էր հայտարարվել, որոնց մի մասը պարզապես դուրս էր եկել ստվերից: Նա հետաքրքրվել է` արդյոք ստվերում կրկին կան աշխատատեղեր և որտեղ են ձևավորվեկու նոր իրական աշխատատեղեր: Ի պատասխան` նախարար Խաչատրյանն ասել է, որ աշխատատեղեր ավելանալու են մշակող արդյունաբերության մեջ: «Մշակող արդյունաբերությունն է, որ պետք է ապահովի արտահանումը և լինելու է տնտեսության շարժիչ ուժը»,- ասել է նախարարը:
Հետհեղափոխական կառավարությունում մի տեսակ խառն են: Մի կողմից պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է, որ, չնայած կոռուպցիայի, անարդարության դեմ պայքարի և օրենքի գերակայության մասին բարձրագոչ ճառերին, ներդրումները փռվել են ասֆալտին, մյուս կողմից նախարարը հայտարարում է վերամշակող ճյուղի զարգացման և այս ոլորտում նոր աշխատատեղերի ստեղծման մասին: Մեծ խելք պետք չէ` հասկանալու համար, որ առանց ներդրումների վերամշակող ճյուղի զարգացում, ըստ այդմ նաև նոր աշխատատեղերի ստեղծում չի կարող լինել: Ներդրումների նվազման պարագայում նոր աշխատատեղերի ստեղծման մասին չի կարելի անգամ երազել, կարելի է լավագույն դեպքում մտածել եղածները ստվերից հանելու և հարկային դաշտ բերելու մասին: Բացի այդ` Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրում ամրագրված է, որ ՏՏ ոլորտը և գիտատար-նորարարական ճյուղը դառնալու է ՀՀ տնտեսության առաջատարը, իսկ Տիգրան Խաչատրյանը հայտարարում է, որ տնտեսության լոկոմոտիվը լինելու է ավանդական վերամշակող ճյուղը: Երևի կառավարությունում դեռ չեն կողմնորոշվել, թե որն է հիմնական խնդիրը, որ ներդրումներ այսպես էլ չեն գալիս Հայաստան, դրանով պայմանավորված չգիտեն` որը հռչակել գերակա ճյուղ: Իրականության մեջ, սակայն, ոչ մի կապ չունի, թե կառավարությունը որը կհռչակի առաջատար ճյուղ, կարևորը տվյալ ոլորտում փող դնելն է:

 

 Հայկ Դավթյան

 

դիտվել է 2429 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am