Սրացումներն էլ անցան, բայց աչքին սեւազգեստ մարդիկ են երեւում

Հարցազրույց ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի հետ։

-Պարոն Իսագուլյան, Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության մեջ ակնարկ կար խորհրդականների մասին, արդյոք դուք ձեզ տեսնում եք այն խորհրդականների շարքում, որոնց հրահանգել են «հող հանձնելու» մասին գրառումներ անել։ Առհասարակ, Արցախի ղեկավարությանը վերագրված մեղադրանքները ինչպե՞ս եք գնահատում, որ պատրաստվում են դավադիր պատերազմ հրահրել, մեղքը գցել Նիկոլ Փաշինյանի իշխանության վրա։ Այս հայտարարությունները, որոնք սրում են հարաբերությունները, ինչի կարող են հանգեցնել։
- Ես կարծում եմ՝ այս հարցերի լավագույն պատասխանը տվեց նախագահ Բակո Սահակյանը։ Ես կարծում եմ, որ մենք անցնում ենք թույլատրելիի սահմանը։ Եթե ինչ որ բան ունենք ասելու, հրապարակ մամուլով ասում ենք՝ լինելով պետության ղեկավար, ուրեմն պետք է ամբողջական ասել՝ կոնկրետ որ օգնականները, խորհրդականները, երբ, ինչպես։ Ես ՀՀ քաղաքացի եմ, ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու, Բակո Սահակյանի անմիջական օգնականը կամ խորհրդականը չեմ, եւ եթե նկատել եք, ես ֆեյսբուքյան էջերում ոչինչ չեմ գրում։ Այլ հարց է, որ բազմիցս եմ անդրադարձել ՀՀ իշխանությունների կողմից արված անպատասխանատու հայտարարություններին, որոնք ոչ միայն չեն նպաստում ներպետական հարաբերությունների լավացմանը, այլեւ վտանգում են միջպետական հարաբերությունները։
-Այսօր էլ հայտարարել է սեւազգեստ խմբերի մասին, հորդորել տեղորոշել նրանց, ինչ է սա նշանակում։
-Այո, ընդամենը մեկ օր է անցել, սեւազգեստ մարդիկ են երեւում իր աչքին, սա տարօրինակ երեւույթ է, գարնանային սրացումներն էլ անցան, հիմա ինչ է սա նշանակում, ինչու են սեւազգես մարդիկ երեւում, ես անկեղծ չեմ կարողանում հասկանալ։ Ամեն վայրկյան սպասում ես անպատասխանատու, անհասցե հայտարարությունների։ Հայաստանում շատ շատերը սիրում են մուգ գույնի շորեր հագնել, ինչ անեն՝ վաղվանից էլ չհագնեն։ Թող անվանական հայտարարեն՝ ում նկատի ունեն։ Ժամանակն է լուրջ թեմաներից խոսելու՝ սեւազգեստ, բան․․․Ժամանակն է մեր ձախողումների մեջ դավադրություններ ման չգալ, ժամանակն է հասկանալու, որ ապաշնորհ շրջապատի միջոցով գործ անել հնարավոր չէ
-Մեղադրանքներ հնչեցին դավադիր պատերազմ կազմակերպելու մասին, դուք հաճախ եք լինում այնտեղ, նկատել եք «դավադիրների»։
-Արդեն երեք օր է Արցախում եմ, այստեղ էի, երբ վարչապետ Փաշինյանի շռնդալից հայտարարությունը եղավ։ Ֆուտբոլային միջոցառում էր, երեկոյան մարդիկ խաղաղ, հանգիստ տրամադրություններ ունեին, ուրախ տրամադրություններ, պատերազմի համար ոչ մի նյութ չկար։ Ես անկեղծ չեմ հասկանում ինչու են նման հայտարարություններ արվում։
-Մեղադրանք հնչեց նախկին իշխանությունների հասցեին, որ չեն տեղեկացրել ինչի շուրջ են բանակցում։
-Ստացվում է, որ Հայաստանում իշխանափոխությունից հետո ինչ անում է Նիկոլ Փաշինյանն առաջինն ինքն է անում, առաջինն ինքն է տեղեկացրել,առաջին անգամ փաստաթղթեր տրամադրեց, Արցախի իշխանություններն առաջին անգամ տեսան, համտեսեցին, լավ ինչպես կարելի է։ Շարքային քաղաքացին անգամ գիտի, որ համանախագահող երկրները Բաքու եւ Երեւան այցելելուց հետո անպայման այցելու են Արցախ եւ քննարկում բոլոր այն ծրագրերն ու հարցերը, որոնք առնչվում են Արցախին։ Նույնիսկ դրանց փաստաթուղթ անվանելը ճիշտ չէ, որովհետեւ բուդապեշտյան հանդիպումից հետո որեւէ թուղթ, որի վրա ստորագրություն կա, դրանք սովորական աշխատանքային թղթեր են։Փաստաթուղթ կարող էին դառնալ, եթե Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի հանրապետությունների պաշտոնատար անձինք ստորագրեին այդ թղթերի վրա, ինչպես Բուդապեշտում։ Դրանք ընդամենը թղթեր են։

Անի Սահակյան

դիտվել է 2106 անգամ
Լրահոս
Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի Ֆրանսիան այսօր ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Մակրոն «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Պայքարը շարունակվում է հիվանդանոցից Պարոն Էրդողան, չփորձեք Հայաստանն ու Սփյուռքը հակադրել, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ Արամ Ա. video Նոր մանրամասներ Զաքարյան Արթուրից՝ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությունների մասին հաղորդումների աճով․ Freedom House Սուրեն Պետրոսյանից բացի բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Գնդապետ Մախսուդյանի հետ դաժան ձևով են վարվել, հիվանդանոցում է. Բագրատ Սրբազան Սուրեն Պետրոսյանին մտադիր են մեղադրել իբր խուլիգանություն կատարելու համար․ հայտարարություն Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետ Ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը, չկա իրավական գնահատական... թյուրքագետ Ոստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվի Այսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմի Առաջին անգամ արքեպիսկոպոսի շուրթերից անեծք և նզովք լսեցի, աղոթենք, որ հենց այս գիշեր այն կպնի հասցեատիրոջը․ Տիգրան Աթանեսյան Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ Հավաքվում ենք ժամը 12:00-ին կառավարության շենքի մոտ. Վահագն Չախալյան Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար Անհնազանդության ակցիաներ՝ ժամը 16:00-ին Բերման են ենթարկում մի մարդու, ով այս շարժման ամենաակնառու ոգեշնչողներից և նախաձեռնողներից է Արամ Սարգսյա՜ն, Վազգենն է ազատագրել Ոսկեպարի տարածքները, օկուպա՞նտ էր, որ հիմա Նիկոլ ես պաշտպանում Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին կեսգիշերն անց ծածուկ Երեւան են բերել Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյոք խաղաղության դաշինք ստեղծել դահճի ու զոհի միջև, հնարավո՞ր է համերաշխություն նրա հետ.իհարկե, ո՛չ և բյուր անգամ ո՛չ. Արշակ Սրբազան Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am