Իմ գումարը գողացել են և նվիրել Աննա Հակոբյանի ֆոնդին,իսկ ես համաձա՞յն եմ.Զարուհի Փաստանջյան

Հարցազրույց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հետ:/Մաս 1-ին/

-Մի քանի անգամ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու ներկայացրեց,որը ԱԺ-ն մերժեց:Շատ էր խոսվում այն մասին,որ պետք է առաջադրվի Վահե Գրիգորյանի թեկնածությունը,սակայն ձգձգվում էր:Ենթադրվում էր,որ նրա թեկածությունը պետք է առաջադրի երկրի նախագահը,իսկ վերջինս հանձնաժողով ստեղծեց,հանդիպումներ ունեցավ,և թե ինչպես էր իրեն պահել Վահե Գրիգորյանը հայտնի է բոլորին:Միգուցե հենց նրա պահվածքի պատճառով էլ այսքան ձգձգվեց Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրումը,սակայն նախագահը ի վերջ զիջեց և առաջադրեց:Ի՞նչ տեղի ունեցավ:

-Կարծում եմ,որ կա ստվերային պայմանավորվածություն և դա է պատճառը,որ նախորդ ընթացքում նա չէր ցանկանում առաջարդել,և հիմա առաջադրեց:Չմոռանանք,որ առաջին անգամ ,այնուամենայնիվ,Արմեն Սարգսյանը առաջադրել էր և այդ ժամանակ, քանի որ այլ կազմ ուներ խորհրդարանաը,այդ կազմը չէր ընտրել Վահե Գրիգորյանին որպես ՍԴ անդամ:Հիմա որոշ չափով պայմանավորվածությունների ներքո որոշեցին նման ընթացագարվով գնալ առաջ:Պարզ ,որ նախագահն ու վարչապետը միմյանց հետ պայմանվորվել են ,սա պատահական չէ,որ այսպիսի ձևաչափ է կրում և այսպիսի առաջարկություններ են արվում:Թե որն է բուն պայմանավորվածությունների պատճառը,չեմ կարող ասել,բայց միանշնակակ կարող եմ փաստել,որ Արմեն Սարգսյանը ունի խնդիրներ կապված իր ընտրության հետ և իր որպես ՀՀ նախագահ ընտրվելու հետ կապված,քանի որ չի ներկայացրել համապատասխան տեղեկանք բնակության և քաղաքացիության հետ կապված և այդ տեղեկանքի բացակայությունը , կեղծիքը և կոմպրոմատը գտնվում է այսօրվա գործադիր իշխանության ձեռքում , դա էլ կարող է հիմք լինել այդ ստվերային պայմնավորվածության :Ինչու եմ վստահ.ես այդ մասով հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել,փորձել եմ ինքս փաստեր հավաքել և դրանք հավաքել եմ Բրիտանիայի կառավարության կողմից հրապարակված նյութերից և որտեղ երևում է,որ Արմեն Սարգսյանը համապատասխան տեղեկանք չէր կարող ներկայացրել,քանի որ ինքը երկար ժամանակ Բրիտանիայի քաղաքացի է եղել և մեր օրենսդրության համաձայն ,այն ,ինչ ինքը պետք է ունենար ,նա չի հաղթահարել:Հետևաբար,նաև այն,որ այսօրվա իրավապահ մարմինները այդ հանցագործության մասին հաղորդմանը չարձագանքեցվին և,որ Փաշինյանը շարունակում է լռել քաղաքացիության վերաբերյալ ,իր կողմից ժամանակին բարձրաձայնած խնդրին,խոսում է այն մասին,որ կա ստվերային գործարք և պայմնավորվածություններ:

-Պարզ է ,որ Նիկոլ Փաշինյանը չէր ուզում մյուս թեկնածուները անցնեն և Իմ քայլը չքվերակեց,ինչու՞ մի քանի ամիս առաջ այս պայմանվորվածությունները չեղան:

-Միգուցե այն ժամանակ այդ առաջարկը չի եղել,նպատակահարմար չեն գտնել առաջարկելու,հիմա է եկել պահը:

-Ի՞նչ փոխվեց:

-Այդ ժամանակ հավանաբար Նիկոլ Փաշինյանը չի ցանկացել ներկայացնել իրենց նախընտրած թեկնածուին,այսօր պահը հասունացել է և դա է պատճառը,որ այսօր առաջարդվեց:

-Ասացիք,որ տեղեկանքի հարց կա,և տեղ են թողնում շանտաժի,ամեն օր կարող է հրապարակել և ասել,որ Արմեն Սարգսյանի թուղթը կեղծված է:Մեկ տարի արդեն իշխանության է ,եթե ևս մեկ տարի հետո ասեն,որ այդ տեղեկանքը կեղծ է,ուրեմն պատկերացնո՞ւմ եք հետևանքները,այսինքն այս տարվա ընթացքում ոչինչ չեն արել,լռել են:

-Երբ պետք լինի կաշխատեցնեն տարբերակները:

-Օրինակ ձեզ մոտ հարց առաջ չի գա՞:

-Շատ հաճախ մենք հանդիպում ենք այս կառավարության կողմից մի օր սա են ասում,վաղը՝այն,մի օր այսպիսի փաստարկ են բերում,վաղը հակառակ այդ փաստարկին կեղծում են կամ ստում :Այն ժամանակ նպատակահարմար էր պահել Արմեն Սարգսյանին որպես նախագահ,եթե հիմա այդ հարցը շահարկվի,ուրեմն այլևս նպատակահարմար չէ:Եթե ունեն խնդիր,կեղծիքը արդեն իրենց ձեռքում է…

-Այդ կեղծիքը տարածվում է նաև իրենց վրա:

- Ոչ իրենք խաղում են հանրության առջև ,ապա նաև հանրությունն էլ շատ հաճախ մոռանում է:Շուրջ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանը բղավեց,որ մարտի 1 –ի գործը ամբողջ ծավալով բացահայտված է:Պարզվում է,որ ոչինչ էլ բացահայտված չէ,ընդհանարպես մարտի 1-ի գործով որևէ մեղադրական եզրակացություն դատախազությունում չկա,ուղղակի կոնտեքստից կտրված մի փաստարկ է ներկայացված Սահմանադրական կարգի տապալում,այն էլ միայն Ռոբերտ Քոչարյանի կողմից,իսկ ուր են Լևոն Տեր-Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը,պարզ չէ:Նման փաստարկներով խաբեցին հանրությանը,եկանք հասանք մինչև դեկտեմբերի ընտրություններին,դրանից առաջ նորից կալանավորեցին Քոչարյանին՝խաբելով ժողովորդին,որ տեսեք՝մենք հետապնդում ենք իրականացնում,մարտի 1 ենք բացահայտում:Եկել է մեկ այլ փուլ և այս փուլում, եթե անհրաժեշտ լինի փոխելու Արմեն Սարգսյանին,կգնան նաև դրան:Եթե իրենց ձեռքում են կեղծիքի վերաբերյալ տվյալները,իսկ դա այդպես է ,կեղծիքի մի միջոցով է այն հիմա խորհրդարանի կողմից և Սերժ Սարգսյանի առաջադրմամբ ընտրվել որպես նախագահ,այս կեղծիքն էլ իրենց ձեռքում է,ցանկացած պահին այդ կեղծիքը կարող են օգտագործել:

-Երբ Արմեն Սարգսյանը առաջարկում էր այլ թեկնածուներ,շատերը ընկալում էին,որ նախագահը դիմակայում է և չի ուզում այն թեկնածուին,ով ժամանակին իրեն վիրավորել է:

-Տեսնում եմ ժամանակի շահում,այլ ոչ թե դիմակայում,որևէ կերպ Արմեն Սարգսյանը դեմքը ցույց չտվեց,չհետևեց ,որ Սահմանադարությունը ՀՀ-ում չխախտվի:Երբ Նիկոլ Փաշինյանը փողոցում ստորագրում էր կառավարության անդամների հեռացումը ,դա Սահմանադրության խախտո՞ւմ էր:Կան ընթացակարգեր,որոնք պետք է պահպանվեն:

-Կա դրա պատասխանը.հեղափոխությունն ունի իր կանոնները:

-Հեղափոխություն տեղի չի ունեցել,որովհետև այդ դեպքում պետք է հրապարակվի այն կաննոնների վերաբերյալ տեքստը,որ կարող է կոչվել հռչակագիր,բայց դրանց մասին պետք է հռչակվի:Այդ մասին մենք չենք լսել,լսել ենք,որ Սերժ Սարգսյանի կողմից կարված Սահմանադարությունը,իր հագով կարված հագուստը այսօր կրում է Նիկոլ Փաշինյանը և նրան դուր է գալիս այդ հագուստը:

-Շատերը դեպքերը կապում են մի դատավարության հետ,սա ևս դրա հետ էր կապվա՞ծ:

-Եթե Վահե Գրիգորյանը դառնա ՍԴ անդամ,այս գործի հետ կապված նա իրավունքներ չպետք է ունենա,որովհետև նա այնտեղ կողմ է և ներկայացնում է տուժողների իրավահաջորդների իրավունքները,այստեղ կա ինքնաբացարկի խնդիր:Թույլ տվեք այս մասով հիմա համեմատություններ չանեմ,բայց կարող եմ ասել,որ Վահե Գրիգորյանը, դառնալով ՍԴ անդամ պետք է ինքնաբացարկի ներքո այդ բողոքը ինքը չքննի:


-Կարող ենք ասե՞լ,որ կապ կա այդ դատավարության ,մարտի 1-ի միջև և այս փուլում իր առաջադրման հետ:Չեմ կարծում,որ իրենք օրենքի այս դրույթի հետ ծանոթ չեն:

-Կարծում եմ ծանոթ են և այստեղ պահը,նպատակահարմարությունը մեկ այլ տիրույթում պետք է փնտրենք,ոչ թե Վահե Գրիգորյանի ընտրության տիրույթում,այլ նախագահի պաշտորնավարման տիրույթում:Միգուցե եկել է ժամանակը նաև Արմեն Սարգսյանին փոխարինելու ինչ-որ մեկով,չբացառենք,որովհետև հիմա Վահե Գրիգորյանի միջոցով շահարկվում է հենց Վահե Գրիգորյանի հիմնավորումը,թե ով է Արմեն Սարգսյանը:

-Ասաց,որ շարունակում է մնալ նույն կարծիքին:

-Հիմա ըստ ընթացակարգի այլևս նա առաջարդված է,բայց նախագահի անօրինական ընտրությունը կարող է այս պահին արդեն վիճարկվել և նրան կարող են հեռացնել:

-Մի կողմից ասում եք պայմնավորվածության մասին,մյուս կողմից,որ նախագահին ուզում են թիրախավորել:

-Պայմավորվածությունը միանշանակ է,Արմեն Սարգսյանը ունի իր ժամկետները և առավերությունները և այդ իր ժամկետները և առավելությունները պետք է նա լիարժեք օգտագործի:

-Փաստաբանները խոսեցին դատավարության մասին,ասացին,որ միտում կա: Փաստաբանների համար տարօրինակ է, որ այդ երկու բողոքներն էլ «պատահականության» սկզբունքով հայտնվեցին միևնույն դատավորի մոտ։«Ընդ որում՝ այն դատավորի մոտ, ով մշտապես, տարեցտարի փաստաբանների կողմից վարկանիշավորման գործընթացում վերջին, նախավերջին կամ վերջից երրորդ տեղում է եղել։

-Ես չգիտեմ ինչպես է նա ընտրվել ,վերջերս ես այդ դատավորի մոտ գործ ունեի,զանգահարեցին և ասացին,որ գործը հետաձգվել է անորոշ ժամկետով դատավորի առՈղջական խնդիրների պատճառով:Ես չգիտեմ,թե ոնց է այդ գործը հայտնվել դատավորի մոտ:Նույնիսկ այս պարագայում չեմ կարղ ասել,թե ինչ է տեղի ունենում;

-Դատարանների դռները փակելու կոչը քննադատեցիք,բայց դուք էլ պնդում եք,որ դատաիրավական համակարգը շարունակում է աշխատել նույն ոճով:Այլընտրանք մնացե՞լ էր այսօրվա իշխանությանը,որ չգնային նման կտրուկ քայլերի,արդյունքն այն էր,որ տեսանք ԲԴԽ նախագահը դրանից հետո հրաժարական տվեց,դատավորնեին կոչով դիմեց վարչապետը:

-Շատ վատ օրինակ էր,կտրուկ քայլը արդարացված չէր,դա ըստ էության ոչինչ չտվեց,զորեղ չէ,տեսանելի չէ:Դատավորները հայտարարությամբ հանդես եկան,Եվրոմիությունը ,ԵԽԽՎ-ն հանդես եկան,բայց ինքը չունեցավ հետևորդներ,այդ միջոցառումը զանգվածային չէր,այդ կոչը չհասավ քաղաքացիներին:Քաղաքացիները այսօր իրավունք են փոխանցել Նիկոլ Փաշինայնի կառավարությանը և խորհրդարանին,որպեսզի նրանք գործադիր որոշումների և օրենսդիր լուծեն մեր առջև առկա խնդիրները:Մինչդեռ նրանք այդ խնդիրներին լուծում չեն տալիս,իրենցից պետք է սկսեն:Այնուամենայնիվ գործադիր իշախանությունը, եթե մեկ տարի նորմալ աշխատեր,ապա դատարանները այսքան ծանրաբեռնված չէին լինի:

-Ծայրահեղ հայտարարությամբ հանդես եկաք,ասացիք,որ եթե վեթինգ է սկսում,ապա թող սկսի իր ընտանիքից, ի՞նչ նկատի ունեիք:

-Չիմանա՞նք ,օրինակ պարոն Փաշինյանը ինչ կապեր ունի իր քաղաքական հոգևոր հոտ հետ մինչ այսօր,չէ որ նա այս պահի դրությամբ էլ շարունակում է լռել,նրա մոտ ընթացքը սկսվում է ոչ թե 90 -ականների սկզբից,բռնապետական համակարգի սկզբից,այդ ամբողջ ընթացքին չի ուզում անդրադարձ կատարել, սկսում մեկ այլ կետից:Մենք ուզում ենք իմանալ նաև իր և իր տիկնոջ քաղաքական կապերը և զտումը այդ ամբողջ արատավոր երևույթների հետ:Հիմա տեսնում ենք,որ երբևիցե իր տիկինը չի զբաղվել բարեգործությամբ,հենց դարձել է վարչապետի տիկին…

-Նոր կարգավիճակ է…

-Իսկ ով է ասել,որ դառնալով վարչապետի տիկին քեզ մոտ արթնանում են բարեգործական զգացմունքներ:

-Բոլորի մոտ է եղել:

-Ես չեմ ուզում համեմատել,թե ով ինչով է զբաղվել,մենք հիմա խոսում ենք այսօրվա գործող իշխանության նեկայացուցիրների մասին:Երբևէ այս տիկինը չի զբաղվել բարեգործությամբ, հիմա ասում է՝ինձ համար կապ չունի այդ գումարները պետությունից գողացել են,թե չեն գողացել:Իմ ,ձեր,մեր երեխաների գումարները,ինչ որ մեկը գողանում է ,բերում, տալիս է տիկին Հակոբյանին և նա ասում է,որ իր համար հետաքրքիր չէ,մեզ համար հետաքրքիր է:Գողացել են,դա իմն է,ես համաձա՞յն եմ,որ ինձ պատկանող գումարը բերեն փոխանցեն ինչ-որ մեկին լավ նպատակի համար,բերեք ես դա տնօրինեմ:Զտումը պարոն Փաշինյանը թող սկսի իրենից ,թե ինչո՞ւ է կենսաթոշակային կուտակային համակարգը այս պահին շարունակում գործել,մեր գումարները ինչո՞ւ ենք փոխանցվում մի անհայտ ֆոնդի,այնտեղ լվացվում, պտտվում են:Ինչո՞ւ է նա շարունակում պահել այդ օրենքը և դրա գործածամբ մեզանից գումարներ հավաքագրում;Մենք այդ զտման գործընթացը ցանկանում ենք իր միջոցով տեսնել: Անդրադարձ կատարեմ նաև գլխավոր դատախազին. ինչով է պայմանավորված ,որ իրեն շարունակեց դուր գալ Սերժ Սարգսյանի կողմից նշանակված այդ դատախազը:

-Միգուցե պրոսֆեսինալիզմը:

- Եթե խոսում ենք պրոֆեսիոնալիզմից ,ապա սկսիր քեզանից,ինչու դու զտման պրոցեսը չանցկացրեցիր,դա չի նշանակում,որ նրանք բոլորը անպիտան են,բայց պետք է սկսել իրենցից:Առաջինը քեզանից սկսիր:Մենք տեսնում ենք,որ ՆիկոլՓաշինյանի ազգականանները և իր կնոջ ազգականը այսօր իր հեղինակության հաշվին հայտնվել է ԱԺ-ում:Եթե մենք ուզում ենք զտել,սա օրինական է,թե՞ ոչ:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 7493 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am