Փաշինյանը բուժելու փոխարեն անդամահատում է ոտքը,ձեռքը և գլուխը.Արփինե Հովհաննիսյան

Հարցազրույց ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ:/Մաս 2-րդ/

-Երկրոդ նախագահի գործի հետ կապված մի քանի վիճահարույց հարցեր կան,ձեր կարծիքը սրա մասին:

-Հավանաբար գործի կասեցման բողոքարկման մասին է խոսքը. ես համարում եմ,որ կասեցման որոշումը չի կարող բողոքարկվել :Հիշեցնեմ մեր իրավապահներին,որ ՀՀ –ում քրեական դատավարության օրեսդրությունը միայն քրեական դատավարության օրեսգրքից բաղկացած չէ և սահմանդրությամբ իրավունքի գերակայությունը այդուհանդերձ ամենակարևոր սկզբունքն է:Իսկ գործի կասեցման որոշումը,ոը դատավորի իրավունքն է և դատավորը որոշել է սահմանդարակնության հարց քննարկել և դրանից հետո միայն անդրադառնալ գործի բուն քննությանը,սա նշանկում է,որ դատավորի իրավունքը որևէ կերպ չի կարող բողոքարկվել և իրավունքի գերակայության տեսանկյունից սա դասական դեպք է:

-Այսնիքն՝փաստաբանների պահանջը ճի՞շտ է:

-Կարծում եմ իրավունքի գերակայության ,սահմանադարականության և տրամաբնության տեսանկյունից ամենակարևորն իհարկե գործի որոշման կասեցումը բողոքարկվել չի կարող:

-Դուք իսկապես կարծո՞ւմ եք,որ առանցքային է դարձել մի շարք գործերի հետ կապված:

-Այդ թվում նաև անցումային արդարադատության համար:

-Անցումային արդարադատություն,դատարանի դռները փակել,ՍԴ ուղարկել իրենց ուզած դատավորին,այս դատավարության շուրջ են կառուցվում իրավական մի շարք երևույթներ:

-Անկախ նրանից ինչպիսին է,ցանկացած նույնիսկ անաչառ դիտորդի համար,քաղաքացու համար ակնհայտ է,որ կա,և դրա պատճառը,կամ նման օրակարգ թելադրողը ոչ ես եմ,ոչ դուք:Ակնհայտ է մի բան.լինում է խափանման միջոցի փոփոխության որոշում ,միանգամից դատարանները շրջափակելու կոչ,հետո վեթինգ,դրանից հետո գալիս է անցումային արդարադատության փորձագետ,որը փորձում է հիմնավորել,որ վեթինգը շատ լավ բան է,դա դեռ բավական չէ,Հայաստանի համար էլ շատ կիրառելի փորձ կարող լինել Թունիսի և Գվատեմալայի փորձը,դա այն դեպքում,երբ Վենետիկի հանձնաժողովը օֆիցիալ փաստաթղթերում Թունիսը համարել է 1988 -2011 թվականների բռնապետական ռեժիմ:Անկախ նրանից ,թե Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից ինչ կասի, ՀՀ նկատմամբ միջազգային փաստաթղթերում չկա նման ձևակերպում,բերել փորձագետի,որը ինչ-որ մարդկանց հետ է հանդիպել և ասել,որ Հայաստանում պետք է վեթինգ կիրառվի,ում նկատմամբ կիրառել և ով կիրառի:Եթե սա լինել դատական բարեփոխման շրջանակներում ես առաջինը կոմնակից կլինեի,բայց ակնհայտ է,որ մեկ քրեական գործի համար է:Նույնիսկ երբ Վահե Գրիգորյանը գնա ՍԴ ,ՍԴ մասին օրենքով ինքը չի կարող մասնակցել այդ գործի քննությանը,բայց ավելի վատ բան ասեմ.եթե նույնիսկ ինչ-որ հրաշքով Վահե Գրկգորյանը դառնա ՍԴ դատարանի նախագահ վստահ եղեք ,եթե ես վստահ չլինեի,որ Նիկոլ Փաշինյանը իր անձնական վրիժառությունը այս գործի նկատմամբ չի ցուցաբերում,կմտածեի ինքը մտածված նվեր է տալիս Ռոբերտ Քոչարյանին և նրա փաստաբաններին:

-Ինչո՞ւ:

-Որովհետև,անկախ նրանից,թե մենք այստեղ նստած ,թե մյուսնեը ինչպես կմեկնաբանենք,իրավական տեսնակյունից ինչպիսի կարծիքներ կարտահայտենք, Եվրոպական դատարանի համար ակնհայտ կլինի Վահե Գրիգորյանի,նրա արտայատատած տեսակետների և հանկարծ կայացրած որշումը,որը հակադիր է Ռոբերտ Քոչարյանի շահերին և համընկնում է Վահե Գրիգորյանի դիրքորշման հետ ,վստահ եղեք,Եվրոպական դատարանի համար ակնհայտ կլինի անձի կողմից իր ազդեցությունն օգտագործելը ,տվյալ դեպքում որևէ իքս որոշման կայացման համար:

-Երբ Փաշինայնը վեթինգի մասին խոսեց ,շատերը համարեցին ,որ դա փորձ է հրաժարվել անցումային արդարադատությունից ,հասկացել ,որ դա ծայրահեղություն է իր հետևանքներով և առաջ է քաշում սա:

-Վեթինգն ինքնին անցումային արդարադատության գործիքներից մեկն է ,քիչ ավելի մեղմ է,բայց դրանցից մեկն է:Կարծում եմ, սա Նիկոլ Փաշինյանին նաև ինչ-որ տեղ ,տարբեր շրջանակների կողմից գուցե համոզվող օրակարգ է ,չասեմ պարտադրվող:Կոնկրետ աղմկոտ քաղաքական դատավորությունների հետ կապված իր անձնական շահագրգվածությունն օգտագրծելով այդ վեթինգի գաղափարը առաջ քաշվեց:Ինչո՞վ էր զբաղված իր արդարադատության նախարարը և նախարարությունը,երբ մեկ տարի նորմալ բարեփոխում չէին առաջարկում և ամենակորևորը վեթինգի դեպքում,պարոն Փաշինյանը, լինելով վարչապետ և տնտեսության համար պատասխանատու անձ,ինքը պետք է հասկանա և ինքը հասկանում է ,որ անկախ նրանից ինչպիսի,թե գեղեցիկ փաթեթավորմամբ ներկայացվի վեթինգը իր և իր թիմակիցների կողմից,բոլոր երկրների փորձը ցույց է տվել,որ ներդրումներ առումով ուղղակի շատ տխուր պատկեր է:Ընդամենը օրեր առաջ ,երբ Օքսվորդ անալիկտիկսի կողմից ՀՀ-ն Սիրիայի ,Պակիստանի կողքին հայտնվեց ,դասվեց այնպիսի երկրների շարքին,որտեղ չի խրախուսվում միջագային կամակերպություններին,ներդրողներին անել ներդրում,որովհետև տնտեսությունը մեծապես պայմանավորված է քաղաքական իրադարձությունների ռիկով,ապա հաշվի առնեք,որ սրան գումարվում է նաև կայուն դատական իշխանություն չունենալու ռիսկը:Ի դեպ ,ասել էր ,որ խորհրդարանը պետք է որոշի,բայց այստեղ նսեմացրեց նաև իր օրենսդիր գործընկերներին ,որոշեց ,որ պետք է արվի վեթինգ ,դ րա համար ես այդուհանդերձ կոչ եմ անում,եթե նույնիսկ այս քայլին գնում է,չեմ կարծում,որ կհրաժարվի,գոնե մանրակարկիտ,երկկողմանի քննակում լինի,բոլոր ռիսկերի վերհանում և Վենետիկի և մնացած միջագային կառույցների փորձաքննություն:Ես չեմ պահանջում,ես դրա գործիքակազմը չունեմ,գոնե հորդորում եմ:

-Իր նման մտածող մարդիկ ասում են,որ նախորդ իշխանությունները այլընտանք չեն թողել իրավական արդաադատության համակարգը կարգավորելու առորմով,դուք այդպես չէիք գնահատի վախվորած դատավորների արձագանքը ,երբ ժողով հրավիրեցին և հայտարարույամբ հանդես եկան,սա նշանակո՞ւմ է,որ շատ խոցելի են և թիրախորելը արդարացված է:

-Երբ ինքը թիրախավորում է ընդհանուր դատական իշխանությանը,եթե ասում է,որ պետք է ամեն ինչ անենք ,որ կոռումպացված չլինեն,անկախ լինեն,ինքը երկրի վարչապետ է,այլ ոչ թե օպոզիցիայի լիդեր,ինքը դրա համար գործիքկազմ ունի, պատահական չասացի,թե ինչով էր զբաղված արդարդատության նախարարությունը,այն մարդիկ ոչ մի հակակոռուպցիոն մարմին են ստեղծել,ոչ մի նորմալ դատաիրավական բարեփոխում են առաջարկել: Այդպես չի,որ այլընտրանք չեն թողել,կարևոր է,որ դատաիրավական բարեփոխումները երկար,քարքարոտ ,մացառոտ ճանապարհ են,որոնք ոչ մի արդարադատության նախարար,չեմ կարող ասել,որ հաջողել ենք 100 տոկոսով,բայց քայլ առաջ արվել է միշտ,բայց դա ծանր աշխատանք է:Վեթինգը նման է այն դեպքին,երբ դու չես ուզում,կամ չես կարողանում բուժել հիվանդությունը,որը երկարատև բուժում է պահանջում և նախընտրում ես դրա փոխարեն անդահամատել ձեռքը,ոտքը կամ գլուխը:Նրանք ընտրել են վիրաբուժական անդամահատման ճանապարհը:

-Մտածում է այլընտրանք չկա,սոցիալական անարդարություն,անհավասարություն և արդարադտության համակարգ ,նման բաներ կային,որ բերեցին իշխանափոխության: Այսօրվա իշխանությունը հասկանում է,որ այդտեղ գոնե պետք է շտապի:

-Ես չեմ կարծում,որ դատական համակարգում խնդիրներ չկան,կան խորքային խնդիրներ,բայց երբ մարդը խոսում է համակարգային կոռուպցիայի մասին,մեկ տարվա ընթացքում 232-ից ավել դատավորի դեպքում համակարգային կոռուպցիան նշանակում է,որ 50 տոկոսից ավելի աղտահարված է այդ համակարգային կոռուպցիայի երևույթով,ինչո՞վ էին զբաված իրավապահ մարմինները,ի՞նչ էին անում:Պարզ օրինակ՝կառավարությունը պետք է ծրագիր գրեր,օրենսդիրը պետք է օրենք ընդուներ,իրավապահ մարմիններն էլ պետք է կոռուպցիայով զբաղվող դատավորներին կալանավորեին ,ձերբակալեին,դատապարտեին:Ի՞նչ են արել,որ հիմա էլ իրենց արածը արդյունք չի տվել…Լավ,մենք՝նախկին ռեժիմը վատն է,ինչ են իրենք արել:Ի՞նչ է արել Արտակ Զեյնալյանը,խորհրդարանական խմբակցությունը ու չի ստացվել:

-Իրենք հասա՞ն իրենց նպատակին:

-Կարծում եմ՝ոչ,որովհետև դատավորների ընդհանուր ժողովի հայտարարությանն անդրադարձաք,կարծում եմ որոշ շեշտադրումներ կարող էին լինել շատ ավելի հստակ և հասցեական ,բայց ընհանուր առմամբ իրենք իրենց դիրքորոշւմը հայտնեցին:Եթե կան նման դատավորները,որոնք պետք է ենթարկվեն այսօր Նիկոլ Փաշաինայնի ,երեկ Սերժ Սարգսյանի ,վաղը Պողոս Պետրոսայնի կոչին,ուրեմն վայրկյան առաջ պետք է գնան:Այդ դատավորները կկատարեն Նիկոլ Փաշինայնի քաղաքական կամքը այսօր ,վաղը ,մյուս օրը, ևՆիկոլ Փաշինյանի թիմակիցները մեծ ջերմեռանդությամբ և կարոտախտով կդատապարտվեն,կասեն՝վայ այս ինչ լավ էր ազատվեցինք իրենցից,կսկսեն ծառայել նորերին:

-Խոսեցինք նախագահ Արմեն Սարգսյանի մասին,բայց նաև դուք գլխավոր դատախազին եք ժառանգություն թողել:Եթե Արմեն Սարգսյանի հետ չէիք աշխատել,դատախազի հետ աշխատել էիք,և բավականին գոհ էիք իրենից,ի՞նչ տեղի ունեցավ:

-Եթե Արմեն Սարգսյանի մասով իր գործուներությունը չէի տեսել և իմ քննադատությունը ուղղված էր այս պրիզմայով ,ես ունեի որպես ՀՀ քաղաքացի և բարձրաստիճան պաշտնատար անձ նախագահի ընտության ժամանակ ,որը չարդարացվեց, Արթուր Դավթյանի պարագայում ես ունեմ զարմանք…

-Հաստատ պատասխան էլ կունենաք՝գոնե այս փուլում ,մենք տեսնում ենք Պապից ավելի կաթոլիկ ,պատրաստակամությունը այս կամ այն գործով:

-Կարծում եմ հայի չափը չափազանցն է դեմիճյանական սկզբունքը պարոն Դավթյանը որդեգրել և մի շատ կարևոր բան կապված վեթինգի հետ շեշտել հենց այս համատեքստում,որովհետև համարում եմ,որ պարոն Դավթյանի գործելաոճը,գոնե որոշումների կատարման պատրաստակամությունը ցույց է տալիս,որ իր որոշումները գոնե քաղաքական իշխանության կողմից ընդունելի են :Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝քննիչներն ինձ ասում են,որ ինչ որոշում էլ կայացնենք,միևնույն է տանելու ենք,դատավորները կամ չեն ընդունելու,կամ հակառակ որոշում են ընդունելու: ՀՔԾ պետի դեմքի հրճավալից արտահայտությունը հայտնի խորհրդակացության ժամանակ ցույց է տալիս,որ քննչական մարմինները,իրավապահ մամինները,դատախազությունը,պարոն Դավթյանը,պարոն Խաչատրյանը և այլք,բավարարում են Նիկոլ Փաշինյանի քաղաքական ցանկությունները,այդ իսկ պատճառով իրենք վեթինգի տակ չեն:

-Տարիներ շարունակ աշխատել են այդ ոճով,բավարարել են Սերժ Սարգսյանի, հիմա էլ Նիկոլ Փաշինյանի պահանջները:

-Ես խնդրելու եմ ,որպեսզի որոշ ժամանակ հետո մասնագիտական,թե այլ տեսանկյունից չհամեմատել նախորդ իշխանության հետ…

-Իրենք էլ ասում են մեզ չհատեմատեք…

-Իրենք էլ կասեն,բայց այս մասով իրենց կարելի է մեկ հարց տալ,երբ մենք միշտ ասում ենք՝մի պահ վերցնենք,թե դա իրականություն է,ինչու իրենց թույալտրված է անել նախկինի սխալները,որովհետև դա իրե՞նք են ,իրենք պետք է ավելի լավը չէ լինեն,Նիկոլ Փաշինյանն էլ որպես ազատության և արդարության ռահվիրա և ազատամարտիկ պետք է դատախազներին և քննիչներին ասեր,որ նախկին սկզբունքով չեն աշխատում:Ի դեպ,աշխարհի ոչ մի երկրում,որտեղ իրականացվել է վեթինգ,միայն դատավորները չեն վեթինգի ենթրակվել,նաև քննիչները և դատախազները:

-Նման հարց առաջ եկավ,որ պետք է սկսել դատախազներից,քննիչներից,Նիկոլ Փաշինայնից,իր ընտանիքի անդամներից ,բարեգործական ծրագրերից…

-Դա նաև քաղաքական հայտարության կոնտեքստում դիտարկենք,ես մասնագիտականով եմ ասում՝վարչապետ Նիկոլ Փաշինայնին չի կարող բավարարել քննչական կոմիտեի ՀՔԾ,ԱԱԾ-ի,ոստիակնության և իհարկե գլխավոր դատախազության աշխատանքը և չբավարարել միայն դատական իշխանությունը:Սա նշանակում է,որ առաջինը ծառայում է իր ցանկությունները,երկրորդը ՝ոչ:Եթե ինձ,մյուսին,այն մյուսին չլիսի պարոն Փաշինյանը ,միջազգային կազմակերպությունները գոնե կասեն:

-Երբ հայտարարեց,որ պետք է փակել դատարանների դռները,բոլորն ասացին,որ սա սահմանադրական կարգի խախտում է,ինչու դատական հայցով որևէ մեկը հանդես չեկավ:

-Եթե պետական պաշտոնատար անձը իր պարտականությունների մեջ անմիջականորեն մտնող գործառույթները չի իրականացնում և իրեն ինչ-որ մեկը պետք է հուշի ,այդքան հրապարակոևմներ եղան,բոլորի դիրքորշումը պարզ է :Ես վստահ գիտեմ,թե ինչ դիրքրոշում էր հայտնելու գլխավոր դատախազությունը ,դա նույն է,ոնց ասեք՝սպանություն ,բռնաբարություն,կոողպուտ է տեղի ունեցել,ինչո՞ւ գործ չեք հարուցում:

-Դուք կարող էիք դիմել Եվրոպական դատարան:

-Ես մի առիթով ասել էի՝երբ կլինի մի փորք ավելի քաղաքական կանխատեսելի իրավիճակ և որտեղ միայն մեկ անձի իշխանություն չի լինի, այլ մի փոքր ավելի հավասարակշռություն,զսպվածություն ու հակակշիռներ կլինեն …

-Իսկ եթե տևական լինի,ասենք՝10 տարի…

-15 տարուց ավել չի տևի:

-Դուք պատրաստ եք սպասե՞լ 15 տարի:

-Ես այդքան համբերություն ունեմ:

-Հնարավոր է 15 տարի…

-Ես հույս ունեմ,որ ոչ ,կարծում եմ՝ոչ,այդ հանցակազմերի վաղեմության ժամկետն այդքան է:

-Հանրապետական կուսակցության նախկին ներկայացուցիչներն այսօր արդեն ասում են՝մեզ հանկարծ չհամարձակվեք համեմատել:

-Ես դա ասել էի դեռևս մի քանի ամիս առաջ,ես վատ իմաստով չեմ ասում,այլ առհասարակ համեմատվել չեմ սիրում և ոչ մեկի հետ չեմ համեմատում:

-Ասացիք՝Սերժ Սարգսյանի ժամանակ , իսկ չի մոտենում ժամանակը,որ իմանանք ՝ով ,որտեղ սխալվեց,երբ կասի դրա մասին:

-Այդ հարցը ինձ չպետք է ուղղեք,այլ Սերժ Սարգսյանին:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 1710 անգամ
Լրահոս
Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ԶՊՄԿ Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am