Վահե Գրիգորյանի սխալի պատճառով Եվրոդատանը ադրբեջանական կողմի հետ խնդիր ունի.Արփինե Հովհաննիսյան

Հարցազրույց ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հետ:/Մաս 1-ին/

- Նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածությունը մերժվեց խորհրդարանականների կողմից:Այս անգամ արդեն նախագահ Արմեն Սարգսյանը առաջադրեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը:Ինչո՞վ է ուշագրավ այս առաջադրումը. Վահե Գրիգորյանը որոշ ժամանակ առաջ շատ կոշտ քննադատության էր ենթարկել նախագահ Արմեն Սարգսյանին:Բացի այդ, շատերը համարում են, որ Վահե Գրիգորյանը այսօրվա իշխանության թեկնածուն է,դա հաստատվեց ,քանի որ մյուս թեկնածուներին իմ Քայլը մերժում էր: Ինչո՞ւ հենց այսօր առաջադրվեց այս թեկնածությունը:

-Ինչու առաջադրվեց այս թեկնածությունը .կարծում եմ այս հարցը պետք է ուղղել նախագահին,ինչ՞ու ինքը ի վերջո որոշում կայացրեց:Ֆորմալ բացատրությունը այն է,որ ի վերջո ինքը հասկացավ ,որ իշխող քաղաքական ուժը չի ընտրելու որևէ այլ թեկնածուի,քան Վահե Գրիգորյանն է:Այս հարցի ամբողջ կոնտեքստը ինձ հետաքրքիր է այն առումով ,թե արդյոք ինչ գործիքակազմ ուներ նախագահ Սարգսյանը ,և օգտագործեց նա այն ,թե ոչ: Դուք էլ ակնարկեցիք,որ կոշտ քննադատության էր ենթարկել .իրապես պետք է դիտարկել և քաղաքական, և բարոյական , և իրավական հարթության մեջ:Իրավական հարթությունն այն է,որ Արմեն Սարգսյանը նվազագույնը չի սպառել գործիքակազմը ,բոլոր վեճերը,որոնք առկա էին այս թեկնածության առաջադրման հետ կապված սպառելու և ինքն իրեն բարոյապես գոնե ինչ-որ առումով վերջնական մաքրելու հետ կապված,այն առումով,որ ինքը կարող է ասել՝ինչ անեի,եթե իրեն չառաջադրեի,միևնույն է անընդհատ պետք է մերժեն:Նախագահ Արմեն Սսարգսյանը առիթ անառիթ,կամ ավելի ճիշտ իշխող քաղաքական ուժի քիմքին հարիր դեպքերում դիմում է ՍԴ:Մենք այդպիսի դեպքի ականատես եղանք,երբ հոկտեմբերի 2-ին դեռևս ուժի մեջ չմտած օրենքի սահմանադրականությունը վիճարկեց,երբ վիճարկեց կամ հարց տվեց ՍԴ-ին ,ՍԴ-ի թեկնածուի առաջադրման ընթացակարգի ժամկետի հետ կապված…Չդիմեց ՍԴ հարց տալու,ի դեպ ԱԺ-ում ԼՀ կուսակցության իրավաբանների կողմից հարցը բարձրացված:Ես էլ հարցադրումն ունեմ,երբ ասում են հանարապետության նախագահը ներկայացնում է նոր թեկնածու ,այդ նոր թեկնածուն դա ԱԺ ներկայացված մերժված թեկնածուն է,թե՞ նոր:Այս գործիքակազմը կարող էր սպառել,ինձ համար քաղաքական և բարոյական հարթույան մեջ հարցեր շարունակում են մնալ:Վահե Գրիգորյանը այն անձն է , որ հենց այդ
լինել արձակվող խորհրդարանաի կողմից,որովհետև դա դա կնշանակեր ավելի մեծ ԱԺ-ում ներկայացված լինելու ժամանակ Արմեն Սարգսյանին շարունակել էր համարել ոչ լեգիտիմ նախագահ,պնդել էր ,որ շարունակում այդ կարծիքն ունենալ,սա երկուստեք հարցադրում է:Ի դեպ բարոյական հարթության մեջ ,ինչպես է իրեն զգում Վահե Գրիգորյանը առաջադրված լինելով ոչ լեգիտիմ նախագահի կողմից և ինչպես է Արմեն Սարգսյանն իրեն զգում ոչ լեգիտի համարող մարդուն առաջադրելով:Ավելի վիրավորական մի տերմին էլ էր օգտագործել՝տխմարագույն ճառ արտաբերող սույն դեմագոգը.սրանք Վահե Գրիգորյանի խոսքերն են Արմեն Սարգսյանի հասցեին:Եթե Արմեն Սարգսյանը սպառած լիներ իրավական բոլոր միջոցները,իսկ ես ասացի,որ նվազագույնը մի գործիքակազմ ուներ,եթե ուզում էր իրավականում չտրվել այն շանտաժին,որ իշխող քաղաքական ուժն էր իրեն առաջադրում:Բայց բարոյական ու քաղաքական հարթության մեջ իրականում կարող է գուցե պատային վիճակ է:Օրինակ որոշեր հրաժարական տալ,գուցե ես միամիտ եմ՝համարելով ,որ դրա համար կարելի է հրաժարական տալ,բայց ես համարում եմ,որ քաղաքականության մեջ կան բարոյական արժեքներ,հարթություններ,արժանապատվություն:

-Այս օրերին սկսեցին խոսել կեղծ փաստաթղթի մասին,ինչ մասին շատ էր խոսվում,նույն Նիկոլ Փաշինյանը և իր թիմը քննադատում էին այն ժամանակ ,երբ ՀՀԿ-ն ,Սերժ Սարգսյանը առաջադրեց Արմեն Սարգսյանի թեկնածությունը :Միգուցե սա հենց այն պահն է,որ մենք կարող ենք հրապարակ նետել,եթե …

-Ես չեմ բացառում:Արմեն Սարգսյանի լեգիտիմության մասին խոսակցությունները ավելի նյութականացվեցին,ավելի հասարակության դատին ներկայացվեցին Նիկոլ Փաշինյանի և իր այն ժամանակվա խմբակցության անդամների կողմից՝ սկսած Արտակ Զեյնալյանից ,ովքեր խնդիր տեսան:Հետո Արմեն Սարգյանը լեգիտիմացվեց նույն Փաշինյանի կողմից:ԲՀԿ-ն կամ ՀՀԿ-ն չէր,որ այդ խնդիրը բարձրաձայնում էր ,բարձրաձայնում էր այն կողմը:Լեգիտիմացվեց Արմեն Սարգսյանը ևս Նիկոլ Փաշինյանի կողմից արդեն իշխանափոխությունից հետո,գուցե այդ փաստարկն են դրե՞լ:

-Եթե մի քանի ամիս հետո Նիկոլ Փաշինյանը սկսի սա շահարկել,ուրմեն այստեղ մեղավորության իր բաժինն ունի ,քանի որ ինքը լեգիտիմությունը մեկ տարի անտեսել է:

-Սա փակ շրջան է,որովհետև Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցներից ոչ մեկը ոչ մի դեպքում չի կարող Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված հարց բարձրացնել,քանի որ Արմեն Սարգսյանին լեգիտիմացրել են իրենք:

-Եթե այդ հարցը փակված է,ուրեմն մնում է միայն բարոյական կողմը և այլ քայլեր,որ կարող են դիմել ՍԴ,ինչից չօգտվեց:

-Սա ավելի քան լուրջ է ,քան պարզապես բարոյական կողմը, այն իր ներսում այդ մարդուն առաջադրելու հետ կապված էր:Եթե ցանակացած այլ մեկը առաջադրեր,ես այդքան սուր չէի ընկալի,իր կողմից համարում եմ բավականին խնդրահարույց առաջադրում,ես չեմ բացառում,որ իրեն ասել են,որ այդ հարցը կարող են աբրձարցենլ::

-Դուք ինչ-որ առումով վիրավորվա՞ծ եք նաև Արմեն Սարգսյանի փոխարեն,որ իրեն նման խոսքեր են ասել:

-Ես վիրավորված չեմ, ցանկացած մարդ ինքն է որոշում իր արժանապատվության սահմանը ,թե քաղաքական ,թե իրավական,և թե բարոյական,ես արձանագրում եմ,որ չի սպառել իրավական գործիքակազմը,տուրք է տվել իշխող խմբակցության կողմից քաղաքական շանտաժին և առաջադրել է մարդու,ով իր հասցեին վիրավորական արտահայտություններ է արել: Սա Վահե Գրիգորյանի կողմից առաջին դեպքը չէ.սա շատ կարևոր փաստ է նաև արդեն որպես ՍԴ դատավորի թեկնածու.2017 թվականին Փաստաբանների պալատի կողմից նա կարգապահական պատասխանատվության է ենթարկել իր գործընկերներից մեկին հրապարակային վիրավորելու համար:Արմեն Սարգսյանի մոտ ,բացի իր հետ կապված հարցերից,պետք է հարցեր առաջանային անձի բարոյական նկարագրի հետ կապված:

-Անդրադառնալով գործունեությանը ասենք,որ երբ զբաղվում էր գերեվարված Կարեն Պետրոսյանի գործով,այնտեղ վիճահարույց մի շարք հարցեր առաջ եկան և նաև խարդախության մեջ մեղադրվեց,հրապարակումներ եղան:Այս գործի մանրամասները ձեզ հայտնի են:

- Վահե Գրիգորյանի հետ կհամաձայվնեմ,երբ վերջինս առաջադրվել էր նախագահի կողմից թեկնածու ,մի արտահատություն արեց,որ ինքը կարծես կանխելով հնարավոր հրապարակումները նշեց՝ հնարավոր է իմ դեմ սկսվի ինչ-որ արշավ և որպեսզի ես ինքս այդ արշավին չմասնակցեմ և դրա մեջ չներքաշվենք , միայն կասեմ փաստեր,գնահատականը հանրությունը թող տա:Կարեն Պետրոսյանի գործի հետ կապված ասեմ,որ իրականում եղել է այդպիսի հարց. Եվրոպական դատարնում գործի երկու տարբեր համարներով ՝Արտուշ Պետրոսյանն ընդդեմ Ադրբեջանի ,այսինքն՝Կարեն Պետրոսյանի հոր կողմից դիմումն է :Եվրոպական դատարանը սկզբում արձանագրել էր,որ փաստաբանը՝Վահե Գրիգորյանը կապի դուրս չի եկել և դրա համար իրենք այդ գործը հանում են քննվող գործերի ցանկից,բայց հետո փաստաբանական խումբը ,որի մեջ նաև Վահե Գրիգորյանն է ,խնդիրը շտկել են,և այս պահին գործը քննվում է :Թույլ տրված դատավարական սխալների ժամկետային խնդիրների պատճառով եվրոպական դատարանը մի լրացուցիչ հարց է առաջադրել,որը ի դեպ գիտեմ,որ շահարկում է արդրբեջանական կողմը՝նախկինում թույլ տրված սխալի ,որը շահարկվում է:Եվրոպական դատարանը լրացուցիչ հարց է ուղղել ՝արդյոք 6 ամսյա ժամկետը պահպանել է կողմը դիմելու գանգատը նեկայացնելու հետ կապված և ադրբեջանցիները շահարկում են այդ հարցը,ասելով,որ հայկական կողմը եվրոպական դատարանի վրա ճնշում չգործադրի,սա իրենք կդիտեն հայկական կողմին աջակցություն: Դատավարական մի շարք թերությունների պատճառով ՄԻԵԴ-ը խնդրի առաջ է այնպիսի հարցով ,ինչպեին է մի կողմում ունենալով ակնառու խայտառակ խոշտանգման փաստորով գործ,որն ինքն ընդունել է վարույթ,մյուս կողմից ունենալով Ադրբեջան,որը ճնշում է գործադրում՝ասելով,որ 6 ամսյա ժամկետը բաց են թողել,ոնց ես ընդունել դատարան:

-Սա ձախողո՞ւմ է:

-Վաղ է նման բան ասել,որովհետև կոմունիկացիայի փուլում է,ես չեմ ուզում կանխակալ տեսակետ հայտնել,ադրբեջանցիների ձեռքը նման լրացուցիչ փաստարկ փաստաբանների կողմից չպետք է տրվեր միանշանակ է,հույս ունեմ,որ ամեն ինչ լավ կավարտվի հայկական կողմի համար և դատարանը ,ի վերջո,քաղաքական նկատառումներից ելնելով ,իրավական մեզ համար անցանկալի որոշում չի կայացնի:

-Դուք շատ խիստ քննադատության ենթարկեցինք Արմեն Սարգսյանին ,երբ կոչով հանդես եկավ վարչապետը :Շատերը դիմեցին նախագահին,որ ինքն է պատասխանատու և նախագահի պատասխանը տեսանք:Մեծ բացթողում կա՞ր նախագահի կողմից:

-Ես համարում եմ,որ նախագահը նույնիսկ տարբեր հարթակներում իր և իր թիմակիցների կողմից հնչեցվող այն փաստարկների տիրույթում է,սահմանափակ լիազորություններ ունի,նույնիսկ այդ շրջանակում համարում եմ ամենաանսահմանափակ լիազորությունը իր սահմանափակի մեջ, դա Սահմանադրության պահպանման գործառույթն է,որը չի իրականցվել նախագահի կողմից Սահմանադրության դրույթների խախտման տեսանկյունից գոնե ավելի հստակ գնահատական տալու առումով ,որովհետև բոլորի համար ակնհայտ էր այդ կոչի,դրան հետևող գործողությունների քաղաքական լինելը:

-Արմեն Սարգսյան նախագահին անդրադառնալիս գոնե հանրապետականը ունի՞ ներքին պատասխանտվության,որ քննադատության մեջ պետք է զուսպ լինել,քանի որ Արմեն Սարգսյանին դուք ժառանգություն թողեցիք Նիկոլ Փաշինյանին և այսօրվա իշխանությանը: Ուզում եմ հիշել,թե ինչ էր տեղի ունենում,երբ առաջադրեցին Արմեն Սագսյանի թեկնածությունը,իսկ ինչ էր տեղի ունենում ներսում ,երբ առաջարկում էր Սերժ Սարգսյանը,քննադատություն կար,որ այս անձը երկար տարիներ երկրից բացակայում է,տեղյակ չէ խնդիրներին,հայտնի չէ,թե 1996 թվականին ինչ պայմաններում լքեց Հանարապետությունը ,խոշոր գործարքների հետ կապված շրջանառվում էր իր անունը:Դուք քննադատու՞մ ,համոզու՞մ էիք Սերժ Սարգսյանին,որ ձեր ընտրությունը ճիշտ չէ,թե ոնց միշտ հանրապետականները միաբերան ասում էին՝բրավո:

-Մի հետաքրքիր բան ասեմ՝լսելով հաղորդումը գոնե իմ հանրապետական գործընկերները թույլ չեն տա ,որպեսզի ստեմ:Պատկերացրեք,այնպես չէ,որ Սերժ Սարգսյանը ինչ միշտ ասել է,բոլորը ասել են ՝այո ,այդպես է,կամ հակառակ կարծիք մտահոգություներ չեն հնչել:Գուցե արդյունքնում մեծամասնությունը այլ կարծիք է ունեցել ,բայց որոշում է ընդունվել, քննարկումներ,հակադրություններ եղել են:Արմեն Սարգսյանի հետ կապված չեմ եղել ոչ ծայրահեղ քննադատողների,ոչ էլ պաթոսախեղդ գերագնհատողների թվում,նրա թեկնածության հետ կապված որոշ հարցադրումներ եղել են,չեմ բացահայտի ԳՄ քննարկումները,բայց պատկերարցեք որևէ մեկի մտքով չէր անցնում,որ ով էլ որ լիներ ինքը կամ այլընտրանքը նախագահի թեկնածու առաջադրելիս,որ սահմանադաության պահպանման գործատռույթը կարող է այդքան ստորադասել քաղաքական նպատակահարմարության համար:

-Թիմը և առաջնորդը մեկ տարվա գործունեությունը տեսնելով կարո՞ղ են ասել,որ սխալվել եք,սայթաքել:

-Ես իմ անունից կարող եմ ասել,որ համենայնդես նախագահ Սարգսյանին նախագահ ընտրելիս իմ ակնկալիքը որպես ՀՀ քաղաքացի և թե որպես այն ժամանակվա խորհրադրանի ներկայացուցիչ,սա չի եղել: Հրապարակային մյուս գործընկերնեիցս ոմանք արտահայտվել են,կլինի ինստիտուցիոնալ գնահատական,կտեսնենք առաջիկայում:Ես իմ տեսակետն արտահայտել եմ,դրա համար ինձ թույլ եմ տալիս արտահայտվել,որվհետև ես ընտրել եմ ունենալով ակնկալիք:

-Եթե ՀՀԿ-ը կամ ընդդիմությունը քննադատում են Արմեն Սարգսյանին,հնարավո՞ր է ,որ սա ձեռնտու է այսօրվա վարչապետին,որ նրանց ձեռքով վաղը նրանից ազատվի:

-Որ վարչապետը կարող է նման ծրագիր ունենալ,չեմ բացառում,ինքը միշտ դա կանի իր ձեռքով,եթե այդպես լինի,ինքը մեր ձեռքով կարող էր ազատվել իր շատ թիմակիցներից,որոնք իրեն շատ ավելի վատ ծառայություն են մատուցում,քան Արմեն Սարգսյանը:որ Արմեն Սարգսյանն էլ իր հերթին շատ կոշտ,կամ առհասարակ քննադատություն թույլ չտալով Նիկոլ Փաշինյանի հասցեին ավելի խորացնում է Նիկոլ Փաշինյանի կողմից թույլ տրվող ակնհայտ սխալների մեծ հավանականությունը ,դա ևս ակնհայտ է:Ինչի համար գուցե այստեղ փոխադարձ ինչ-որ մեկը մյուսին տեսնում են ,թե ով ավելի շոտ կամ ինչքան կսխալվի,քաղաքական պայքարի շրջափուլում ինչպիսի դերակատարում կտանձնի,կարծում եմ ոչ միայն Նիկոլ Փաշինյանը,այլ նաև Արմեն Սարգսյանը մեկը մյուսի հանդեպ կարող են նման հավակնություններ ունենալ:

-Ոչ միայն քննադատության,այլ նաև գնահատականի մասին է խոսքը՝Արցախի հետ կապված,նախագահների,դատավարությունների ժամանակ նախագահի խոսքը չենք լսում: Վահե Գրիգորյանի առաջադրումը կապում են հայտնի,ամենաաղմկահարույց դատավարության հետ ,իսկապես դրանով է պայմանավորվա՞ծ:

-Այն հետևողականությունը,որով իշխող քաղաքական ուժը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում և ցույց տալիս,որ երկրում իշխանության թևերը և նախագահը միայն հակակշիռների ու զսպումների մեխանիզամը չեն աշխատեցնում, և անհարագլից վերաբերմունք են ցույց տալիս նրա ցանկացած ներկայացրած թեկնածուի նկատմամաբ և մերժում, կարծես տենչում են, որ Վահե Գրիգորյանը հայտնվի ՍԴ-ում,ինձ համար ակնհայտ է քաղաքական հստակ ուղղվածությունը կապված այս գործի հետ:

-Ինչո՞ւ այդ գործի հետ,եթե ինքը,լինելով ՍԴ դատավոր,չի կարողանալու որևէ բան անել:

-Իմ կարծիքով,ինքը,լինելով իշխող քաղաքական ուժի կողմից ըստ էության ոչ թե ընտրված,այլ նշանակված թեկնածու, որոշակի կրողն է իշխող քաղաքական ուժի և նրա ղեկավարի քաղաքական կրեդոյի և նրա քաղաքական հանձնառության:Երբ Վահե Գրիգորյանը այն ժամաանկ խորհրդարանում առաջադրվել էր որպես թեկնածու, ինքը նախ երկու անգամ շատ հետաքրքիր ,իրար հակասող հայտարարություններով հանդես եկավ՝քննադատեց շատ կոպիտ Բաբայան Էմիլին,երբ առաջադրել էր որպես ՍԴ թեկնածու և ասաց,որ ինքն իր համար էթիկական արգելք է ստեղծում և այլևս երբեք չհավակնելու այդ պաշտոնին ,դրանից հետո նախագահի կողմից առաջադրվեց,փաստորեն հավակնեց :Հետո ասաց,որ իր համար նախընտրևելի է ընտրված քաղաքական համաձայնություն :Դա կնշանակեր,որ ինքը մեկ քաղաքական ուժից կախված չէ,դրանից հետո գալիս է այս խորհրդարանի կողմից ընտրվելու ,իսկ այստեղ նա լինելու է մեկ քաղաքական ուժի կողմից :

-Եթե Նիկոլ Փաշինյանին ընտրում էիք,իրեն ինչո՞ւ չընտրեցիք:

-Վահե Գրիգորյանը բավականին թվով կողմ ձայներ ստացավ ,սակայն բավարար չէին 3/5-րդը լրացնելու համար,բայց ես դա էի ակնարակում,որ ի տարբերություն այս պահի,որ քաղաքական ուժը ունի 88 մանդատ և միաձայն կընտրեն,այն ժամանակ մեծամասնություն դեռևս ֆորմալ ունեցող հանրապետականն այլևս բզկտված էր, այն ժամանակ մարդկանց որս էր,թե ով ,ինչպես, ում ,որ կողմ կտանի և դժվար է ասել,որ Հանրապետականը չընտրեց:Հանրապետականը ինքան ձայն ուներ,ովքեր ներկա էին,ընտրեցին:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 1753 անգամ
Լրահոս
Ռուսաստանի հարավում հայերը մահմեդականություն են ընդունում Բոյկոտո՞ւմ են. Իրանը եւս չի մասնակցի Համահայկական խաղերին Նոր զարգացումներ կլինեն «Իմ քայլը» հարցաքննելու է մարզպետներին. սպասվում են պաշտոնանկություններ Սահմանադրության օրը՝ հերթական ինդիկատորը. Վեթինգից առաջ ուժի դրսեւորման հերթական ցույցն է լինելու Արցախում խժդժություններ են սպասվում Գազը հունվարի 1-ից 10 տոկոսով կթանկանա «Շպրտելու եմ դեմքներին». Սասուն Միքայելյանը վայր կդնի՞ մանդատը Սորոսի ձեռքերը հասնում են Ռուսաստան.դա մեզ համար ուղղակի աղետալի հետևանքներ կունենա . Սասուն Սարիբեկյան Միացյալ նահանգներն իր քաղաքացիներին զգուշացրել է Հայաստանում գոյություն ունեցող ահաբեկիչների մասին.Սորոսի կործանարար ծրագիրը կգործի՞ Սորոսի ազդեցության կատաստրոֆիկ հետևանքները Հայաստանի համար.կհասնեն նաև Սյունիք և Արցախ. Սասուն Սարիբեկյան Իսկ ռուսներն Ալիևի համար են աշխատում Հերթը հասավ «հներից» ևս մեկի Հասել ենք, իջեք, պարոն Վանեցյան Հրանուշ Խառատյան. «ՄԱԿ-ում պետք է առավելագույնս տարածել այս տեղեկությունը» Ցիպրասը՝ Էրդողանին. «Հունաստանի և Կիպրոսի սուվերենությունը խախտողները թանկ են վճարելու» Ծեծկռտուք Փարաքարի հանրակացարանում. հնդիկներից մեկը կտրել է մյուսի ականջը. armeniasputnik.am Պատժամիջոցները խստացվեցին. Հայաստանի հարևանն ու եռացող ռեգիոնը Արցախի հարցում տապալման ահազանգը Ի՞նչ կապ ունի՝ ինչ սեռական կողմնորոշում ունի Վահե Գրիգորյանը, մենք Արցախն ենք կորցնում. Գառնիկ Իսագուլյան (video) Կոչ եմ անում ՍԴ դատավորներին տեղը չզիջել էդ գոմիկին.Գառնիկ Իսագուլյան (video) Նվերիկներ-մվերիկներ,ամոթ է.Գառնիկ Իսագուլյան (video) Ո՞վ է տեսել՝երկրի ղեկավարը երեխու նման խռովի ու մայիսի 9-ից հետո չշփվի Բակո Սահակյանի հետ.Գառնիկ Իսագուլյան (video) Սպասե՛ք. Ռոբերտ Քոչարյանն ամենաուշը աշնանը կլինի տանը. Գուրգեն Եղիազարյան (video) Խելքի արի, քրեական օրենսգրքի 8 հոդված ես փաթաթել վզիդ. Գուրգեն Եղիազարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 27-ին,ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրերն են «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը : Թեմա`կայացավ ավագանու վերջին նիստը. Ամփոփում, իրականացված ծրագրեր, որքանով են իրենց նպատակին ծառայել ներկայացված առաջարկները, խնդիրների լուծում Հունիսի 27-ին,ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀԺԿ նախկին համակիր, ընդդիմադիր գործիչ, Նոր Հայաստան շարժման նախաձեռնող Գրիշա Վիրաբյանը: Թեմա` ինչ ակցիաներ են նախապատրաստվում իրականացնել, իշխանության քայլերը, կտրուկ և կատեգորիկ գործողությունները (Արցախ, սյունիք) Հունիսի 27-ին, ժամը 13:00-ին Գյումրու Երկխոսության մեդիա կենտրոնում (հասցե՝ Ալեք Մանուկյան 1/2 Գյումրի) «Մեդիա կենտրոնը» կազմակերպում է քննարկում «Անցումային արդարադատություն. Իրականացման հնարավորություններն ու բարդությունները» թեմայով: Բանախոսներն են՝ Սեյրան Մարտիրոսյան, «Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի» Շիրակի մասնաճյուղի ղեկավար, Արթուր Սաքունց, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի ղեկավար, Հայկուհի Հարությունյան, «Իրավուն... Հունիսի 27-ին՝ ժամը 14:00-ին, ԱԺ նոր մասնաշենքի 214 սրահում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է աշխատանքային քննարկում՝ «Կաթնամթերքի շուկայի առկա իրավիճակի վերաբերյալ» թեմայով: 2019 թվականի հունիսի 26-ին, 28-ին երեսուներեք տարի հետո, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի դահլիճում կկայանա օպերայի երկրորդ ծնունդը: https://tv9.am/news/news/8072?fbclid=IwAR1EoWl64gFqduAC-xVE-e1FujMaVqfTZfobfopGjKvhKQWnWDAMlVu64DU Ժամը 13.00 հյուրերն են էնդոկրինոլոգ-սննդաբան Հասմիկ Աբովյանը և Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Թեման՝ «Ո՞րն է ամառային ճիշտ սննդակարգը, և ինչպե՞ս խուսափել սննդային թունավորումներից ամռան շոգերին: Մթերքի պահածոյացման շրջան. անվտանգության պահպանման կանոնները: Թատրոնների դիմաց, այգիներում, հատկապես մանկական ժամանցի բացօթյա վայրերում իրականացվող փողոցային առևտուրն ու դրա վտանգները»: Հունիսի 26-ին, ժամը 12.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի Մարքեթինգի ֆակուլտետի մագիստրատուրայի շրջանավարտ Վահե Թումանյանը, միևնույն համալսարանի Ֆինանսներ և վերահսկողություն ֆակուլտետի մագիստրատուրայի շրջանավարտ Սամվել Ղարիբյանը և բակալավրիատի շրջանավարտներ Հայկ Դավթյանն ու Գրիգոր Մարկուպչյանը: Թեման՝ «Ունենալով հայկական պետական նմուշի գերազանցության դիպլոմ, որը տրամադրվում է 90% ՄՈԳ ունենալու դեպքում՝ բանախոսները չեն կարողանում ստանալ տարկետ... Հունիսի 26-ին ժամը 12:30-ին «Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա Հայաստանում գործող որոշ մետաղական թափոն վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների ասուլիսը։ Թեման՝ «ԱՀԱԶԱՆԳ - Տասնյակ մետաղական թափոններ վերամշակող ընկերություններ 2 ամիս է ինչ չեն կարողանում կանոնավոր գործունեություն ծավալել, ինչու, ում են խանգարում, պատճառները, ինչ են պատրաստվում անել այսուհետ կազմակերպությունների ղեկավարները և աշխատակիցները»: Բանախոսներն... Հունիսի 26-ին ժամը 11:30-ին «Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում գործարկվող և «Արազա» ԲՀԿ-ի կողմից իրականացվող «Հանուն աշխատանքային իրավունքների պաշտպանության» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ աշխատանքի ընթացքում կրած վնասի դիմաց աշխատողին գործատուից հասանելիք հատուցումը ստանալու իրավունքի հանրային իրազեկման նպատա... Հունիսի 26-ին՝ ժամը 12:00-ին , «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը և քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը: ԹԵՄԱ՝ ներքաղաքական օրակարգ. ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի վերջին հայտարարությունը. ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջը. Ադրբեջանի ԱԳՆ վերջին հայտարարությունը. Արցախի անվտանգությունը: