Սեյրան Օհանյանի գաղտնի թղթապանակը` Ապրիլյան քառօրյա պատերազմի մասին

 

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում հրավիրվել է ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստը, որից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ հանձնաժողովի նիստերին հրավիրելու են ինչպես նախկին, այնպես էլ գործող պաշտոնյաներին:
«Մենք կանչելու ենք բոլոր նրանց, ովքեր կարող են հանձնաժողովի աշխատանքին տալ օգտակար տեղեկատվություն: Իրավական տեսանկյունից միգուցե կարող են ասել՝ կանչում եք, չենք գալիս, բայց բարոյական տեսանկյունից որևէ մեկը իրավունք չունի շրջանցել այդ հարցի՝ իրեն վերաբերող տեղեկատվությունը հանձնաժողովին փոխանցելը»,- ասել է Քոչարյանը:
Նրա խոսքով՝ հանձնաժողով են հրավիրվելու նաև ապրիլյան պատերազմի զոհերի հարազատներն ու ծառայակից ընկերները, քանի որ զոհված զինվորները վերջիններիս հետ հեռախոսով խոսել են և գուցե օգտակար տեղեկություններ են փոխանցել:
Forrigths.am-ի հետ զրույցում անդրադառնալով ապրիլյան քառօրյայի հանգամանքների ուսումնասիրման համար ստեղծված քննիչ խորհրդարանական հանձնաժողովին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ասել է, որ ժամանակին իր նախաձեռնությամբ ապրիլյան պատերազմի վերաբերյալ մեծ, խորը վերլուծություն է արվել և այն ՊՆ-ում է գտնվում. «Ես հիմար կլինեի, որ դա չանեի»,- ասել է Սեյրան Օհանյանը՝ շարունակելով. «Դա պետք է անել ՊՆ-ում և գաղտնի: Դա իրենք պետք է անեն: Ովքե՞ր են էդ հանձնաժողովում, կեսից շատը բանակում չծառայածներ չե՞ն»:
Սեյրան Օհանյանի հեգնանք մեղադրանքը կոնկրետ հասցեատեր ունի և դա թերևս Նիկոլ Փաշինյանն է, որի թիմի մասնագիտական կարողությունները կոնկրետ պաշտպանության բնագավառում մեղմ ասած բավարար չեն: Պարզ է, որ Սեյրան Օհանյանը լինելու է ԱԺ կանչվող նախկին պաշտոնյաներից մեկը: Խնդիրն էլ հենց դա է` արդյոք բանակում չծառայած պատգամավորները բարոյական և մասնագիտական իրավունք ունեն գնահատել նախկին նախարար և բանակի գեներալ Սեյրան Օհանյանի ներկայացրած հիմնավորումները:
Ըստ Սեյրան Օհանյանի` ճիշտ կլինի, եթե նման քննությունը ՊՆ-ում իրականացվի: Բյաց այդ դեպքում էլ հարց է առաջանում`ինչպե՞ս է բացահայտվելու իրողությունը, երբ ՊՆ հիմնականում կազմը նույնն է մնացել: Այսօրվա նախարարն այն ժամանակ փոխնախարար էր, ղեկավար կազմի մյուս կադրարաը ևս այն ժամանակվա պատասխանատուներից էին:
Ի դեպ, ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանելով հարցին, թե ինչ ուսումնասիրության մասին է խոսել նախկին նախարար Օհանյանը, ասել է, որ խոսքը փակ ուսումնասիրության մասին է, իսկ դեպքերի բաց վերլուծությունը տպվել է ՊՆ-ի ամսագրում:
Ավելի վաղ` Forrights.am-ին տված հարցազրույցում Սեյրան Օհանյանը, հարցին, թե Ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզությունը տվե՞լ է տեղեկատվություն, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակման՝ կոնկրետ օրերով, ասել էր. «Կոնկրետ օրերով և այլն, շտաբի մասին այսօր ես չեմ կարող ասել, բայց նախապատրաստության տեղեկատվությունն առաջին հերթին հենց Արցախի բանակի հետախուզությունից էր մեզ հասել»:
Հստակեցմանը, թե այդ դեպքում ինչպե՞ս կբացատրի, որ մեր զինվորներն անպատրաստ են գտնվել դիրքերում, նույնիսկ չեն իմացել նախապատրաստվող հարձակման մասին, փամփուշտների, զենքի, բենզինի խնդիր են ունեցել, պաշտպանության նախկին նախարարը վստահեցրել է. «Ես ձեզ նորից ուզում եմ տեղեկացնել, որ Արցախի պաշտպանության բանակն իր առջև դրված խնդիրը կատարել է: Մենք որևիցե մի բանի պակասություն չենք ունեցել: Նաև հրամանատարական կազմի, զինվորների տեղեկատվության շնորհիվ է, որ մարտավարական տարբեր հնարքների կիրառմամբ Արցախի պաշտպանության բանակը իր առջև դրված խնդիրն իրականացրել է»:
Հնարավոր է, որ ԱԺ քննիչ հանձնաժողովը, որը գործելու է 6 ամսով, այդպես էլ չկարողանա գտնել այն ինչ հույսով փնտրում է: Սեյրան Օհանյանը թերևս հենց այս մասին է ասել ու ակնարկել, որ  ՊՆ-ի գաղտնի թղթապանակի մի օրինակն էլ, թերևս իր մոտ է պահում:


Հայկ Դավթյան

դիտվել է 11215 անգամ
Լրահոս
Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին Սուքիասյանի սանձարձակ պահվածքը հաջորդել է իր վերադասի՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան ալիքում արած գրառմանը. ՀԺՄ-ն դատապարտում է Խիստ կարևոր «մանրուքներ» Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է. երկրում հեղեղումները չեն դադարում Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է․ մանրամասներ Վարչապետն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր. ներկայացրել է սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը Հայաստանի ապակապիտուլյանտականացումն ապագայում․ Էդգար Էլբակյան 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին. զեկույց Այդ համոզմունքը մենք պետք է ունենանք, որովհետև պատասխանատվությունը կրելու ենք մենք․ Լևոն Քոչարյան Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կընդունենք՝ Վրաստանի «ուկրաինացումը կանխելու համար». Կոբախիձե Լեռնային Ղարաբաղ․ Ռուս խաղաղապահների փոխարեն ԵՄ առաքելություն Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ Արցախում ռուսների ներկայությունն իմաստ կունենար, եթե լիներ այն լուծումը, որն իրենք էին առաջարկում․ Արթուր Մարտիրոսյան.News.am Իմ վետոն ժողովրդի ձայնն է․ Վրաստանի նախագահ Թուրքիան փարձարկել է արհեստական բանականությամբ մինի հրթիռ Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան Հիմա նայեք սրա թիկնազորին․ Փաշինյանն առնվազն 30 մեքենայով է գնացել Ոսկեպար Խաղաղապահների դուրսբերումը Հայաստանի ղեկավարի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչվելու հետևանք է. Կարասին «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից. Միշել Վերին Երզնկայում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել այգում․ 29 ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am