Քաղաքական մահակ․ ում գլխին է այն կախվելու

Այսօր 2016-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի առաջին նիստն էր: Նիստի ավարտից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց լրագրողների հարցերին, ասաց, որ հանձնաժողովը իրավասու է պահանջել եւ ստանալ պաշտպանության ոլորտին առնչվող նորմատիվային եւ ոչ նորմատիվային ակտեր, հրամաններ, հրահանգներ, ծառայողական քննության նյութեր, տեղեկանքներ, կոլեգիայի եւ ռազմական խորհրդի հաշվետվություններ, փաստաթղթեր, զեկուցագրեր, այդ թվում՝ գաղտնիության ռեժիմում գտնվող: Հանձնաժողովի նիստերին հրավիրելու են պաշտոնատար անձանց, բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ:

Ու չնայած վստահեցրեց, որ աշխատանքի մեջ քաղաքական բաղադրիչը զրոյացնելու են, սակայն բոլորին է հայտնի, որ այն ստեղծվել է նախեւառաջ քաղաքական նպատակներովֆ, այլապես իրավապահ մարմինները նյութեր կուսումնասիրեին եւ մեղավորներին պատասխանատվության կկանչեին:
Ովքե՞ր են լինելու հանձնաժողով հրավիրվող պաշտոնյաները՝ Սեյրան Օհանյա՞նը, Սերժ Սարգսյա՞նը՝ անվանական պատասխան չհնչեց․«Մենք կանչելու ենք բոլոր նրանց, ովքեր կարող են հանձնաժողովի աշխատանքին տալ օգտակար տեղեկատվություն: Գուցե շատերը օգտվեն իրենց իրավունքի, ասեն՝ կանչում եք՝ չենք գալիս: Բայց բարոյական տեսանկյունից որեւէ մեկը իրավունք չունի, եթե կա հարց, շրջանցի այդ հարցի՝ իր տեղեկատվությունը փոխանցել հանձնաժողովին»: Նա ասաց, որ այս պահին դեռ չեն որոշել, թե հաջորդ նիստին ում են հրավիրելու:Արցախից լինելո՞ւ են/ «Բոլոր այն օղակներից, որտեղ պաշտոնատար անձը ասելիք կունենա հանձնաժողովին»:
ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասել էր, որ հանձնաժողովի անդամների մեծ մասը բանակում չի ծառայել: Անդրադառնալով նախկին նախարարի գնահատականին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Մեր հանձնաժողովում, բացի Քրիստինե Պողոսյանից, հարգելի պատճառով, բոլորն ունեցել են եւ ունեն առնչություն պաշտպանական եւ անվտանգության ոլորտի աշխատանքների հետ: Չծառայած մարդ չկա»:

Հանձնաժողովի անդամներից, բացի Պողոսյանից, չի ծառայել նաեւ Տիգրան Կարապետյանը: Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ «Նա, չլինելով ծառայած, պաշտպանական ոլորտի հետ այնպիսի ինտեգրում ունի իր ռազմարդյունաբերական համալիրի մեջ ներգրաված լինելով, ես կուզեի, որ բոլորը պարոն Կարապետյանի չափ բանակի հետ աշխատանքի ծավալ ունենային եւ այդ ծավալի արդյունքը, որը մեր սպառազինության մեջ կարող են գտնել, որի փակագծերը չենք բացում, միայն կարելի է հպարտությամբ ասել: Շատերն ասում են՝ բա ավտոմատը ձեռին առաջնագծում չենք տեսել: Կներեք, պաշտպանության համակարգը մենակ առաջնագծի ավտոմատչիկը չի, նույնիսկ կարող է թիկունքային ծառայող լինի, որն այնպիսի ներդրում է ունեցել մեր հաղթանակի մեջ, որ անգնահատելի է: Այսինքն, պատկերացնում եք, որ մեր թիկունքային ծառայությունը չլիներ ու մենք բանակի մեջ ունենայինք հաջողությո՞ւն, սնունդը տեղ չէր հասնի, վառելիքը տեղ չէր հասնի: Մեր հանձնաժողովում բանակի հետ կապ չունեցող մարդ գոյություն չունի: Վերջին հաշվով հանձնաժողովի աշխատանքը պետք է գնահատել նրա ցույց տված աշխատանքի վերջնահաշվարկում: Ի սկզբանե հանձնաժողովի աշխատանքը վարկաբեկելը, փորձը համարում եմ անհարգալից վերաբերմունք՝ զոհերի հարազատների նկատմամբ: Երկրորդը՝ հանձնաժողովը չունի որեւէ թիրախ բանակում»:

Հետաքրքիր է իսկ 2016թ-ի ապրիլին պաշտոնից հեռացված ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, որն այսօր Նիկոլ Փաշինյանի խորհրդականն է, հրավիրվելու է սույն հանձնաժողովի նիստերին։ Հենց նրա անվան հետ էր կապվում ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզության կողմից թույլ տրված խոշորագույն բացթողումները, որոնք հանգեցրին հայկական կողմի մեծաքանակ զոհերի։ Հիշեցնենք, որ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հեռացվել էր զբաղեցրած՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնից 2016 թվականի «ապրիլյան պատերազմից» անմիջապես հետո։

Այդ նույն ժամանակահատվածում պաշտոններից զրկվեցին նաև ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը, Զինված ուժերի կապի զորքերի պետ Կոմիտաս Մուրադյանը և մի շարք այլ զինվորականներ:
Թեև այդ ժամանակ աղմկահարույց պաշտոնանկությունների վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ չտրվեցին, այնուամենայնիվ ներքաղաքական, զինվորական կուլիսներում մեղադրանքներ էին հնչում նրանց հասցեին։ Օրինակ, Արշակ Կարապետյանի մասին ասվում էր, որ նրա ղեկավարած կառույցը ժամանակին չի տեղեկացրել Արցախում ադրբեջանական ԶՈՒ-ի հարձակման մասին։ Այդ աղմկահարույց պաշտոնանկություններից հետո, Ա. Կարապետյանը որոշ ժամանակով Մոսկվայում հանգրվանեց, այնուհետև մոտ 2 տարի անց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից ռազմական կցորդի պաշտոնում նշանակվեց։ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն այդպես էլ չպարզաբանեց ոչ պաշտոնանկությունները, ոչ էլ հետագայում Ա. Կարապետյանի այդ նշանակումը, որն, ըստ կուլիսային խոսակցությունների՝ ռուսական կողմի պահանջով էր տեղի ունեցել։

Անի Սահակյան

դիտվել է 1907 անգամ
Լրահոս
Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ԶՊՄԿ Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am