Որ դեպքում կփակեն Օպերային թատրոնի դռները.Օպերային թատրոնի աշխատակիցները պահանջներ ունեն

Հարցազրույց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Երիտասարդական ծրագրերի» ղեկավար Լեւոն Ջավադյանի և նույն թատրոնի մեներգիչ Հայկ Տիգրանյանի հետ:/Մաս 2-րդ/

-Նազենի Ղարիբյանը փաստորեն հիմա պատասխանատու է նախկին բոլոր նախարարների արածների համար:

Լեւոն Ջավադյան .Իսկ ինչու բոլոր նախարարների ,ասեք այդ դեպքում վարչապետին հրաժարվել ՀՀ արտաքին պարտքից , հեղափոխությունից հետո մենք իրավահաջորդն ենք նախկին տնօրենի տնօրինության չարաշահումների կամ խախտումների համար:Դրանք զուտ տեխնիկական խախտումներ են :

-Ձեր գործընկերը հայտարարեց,որ Նազենի Ղարիբյանը միայն կեղծիքներ ու ստեր է տարածում:

Լեւոն Ջավադյան .Հաջորդը երկու պաշտոնների ամսով է ՝գեղարվեստական ղեկավարի և տնօրենի:Այն է,որ գեղարվեստական ղեկավարը իրավունք ունի զբաղվել ,որովհետև գեղարվեստական ղեկավարը ՀՀ կոչումներ և պարգևների մասին օրենքի 34 կետի համաձայն ստեղծագործական աշխատանք է:Երբ ընկել էին Կոսնտանտին Օրբելյանի ետից,ոչ միայն Նազենի Ղարիբյանը , այլ նաև այն բոլոր ուժերը,ում պարոն Օրբելյանը հեռացրերց դեռևս 2017-ին,երբ Հայստանում դեռ հեղափոխություն չկար,նրանք միանգամից ձևավորվեցին և հիմա նոր հեղափոխական շապիկներով փորձում են նորից մտնել Օպերային թատրոն:

-Այսինքն՝Նազենի Ղարիբյանը Օպերային թատրոնում աջակիցներ ունի՞:

Լեւոն Ջավադյան .Իրեն երևի նույն ձևով մոլորության մեջ են գցել,նույն ձևով,ոնց ինքը մոլորության մեջ է գցել պարոն վարչապետին:

-Այսինքն՝միայն նրանք են,որոքն ժամանակին հեռացել կամ հեռացվել են:

Լեւոն Ջավադյան .Մեծամասնությունը այո, 90 տոկոսով այդ մարդիկ են:

Հայկ Տիգրանյան.Դուք ձեր խոսքում ասացիք,որ պարոն Փաշինյանը խոստացել է ազատել նրան ,ով խախտելէ օրենքները,վերջերս մամուլի ասուլիի ժամանակ էլ պարոն վարչապետին հարցրեցին Օպերային հժթատորնի հետ կապված և նա ասաց՝այո,կա կետեր ,որ արդարադատությն նախարարությունում ճշտվել են:Եթե մենք բոլորս տեսնում ենք,որ մեր վարչապետը շատ զբաղված է,մենք աում ենք,որ չենք հավատում Նազենի Ղարիբյանի և ամեն անգամ ասում ենք,որ իրոք չպետք է նրան վստահենք,որպեսզի նա լինի մշակույթի փոխնախարար կամ առավել ևս այս պահին կառավարման խորհրդի ղեկավար:Միգուցե Նազենի Ղարիբյանին խաբել էին և ներկայացրել էին այդ թղթերը ,որտեղ կային բազմաթիվ սխալները,որը ներկայացվել էր վարչապետին,վարչապետը ինքն էլ այդ մասին ասաց,եթե վարչապետը չի ազատում աշխատանքից ժամանակի խնդրի պատճառով,ինչու Նազենի Ղարիբյանը տեղում իր շախտատակիցները,ովքեր տեղում այդ հարցերը կազմել էին և ուղարկել էին սուտ մեր վարչապետին,ինքը չի ազատում:


-Նազենի Ղարիբյանը ընդունում է,որ իր աշխաատկիցները սխալ տվյալներ են ներկայացրել:

Լեւոն Ջավադյան .Հաջորդ օրը ինքը ասաց ,որ այդ 92 միլիոնը մաեստրոյի հետ կապ չունի:

-Փաստորեն ինքը հաստատեց,որ իր հայտարարության որոշ մասեր չեն համապատասխանում իրականությանը:Միգուցե դուք այս փաստերը ներկայացնե՞ք վարչապետին:

Լեւոն Ջավադյան .Հանդիպման ժամանակ կներկայացնենք:

Հայկ Տիգրանյան.Ինչո՞ւ Նազենի Ղարիբյանը ինքը չի ազատում այդ մարդկանց և ինչո՞ւ Նազենի Ղարիբյանը իր տեղում չի աշխատում:

-Եթե աշխատող մարմին է ,ամեն ինչ տեղում է,բոլորը գիտեն,որ մեծ աշխուժություն է տիրում Օպերային թատրոնում,կարծեմ վերջին 2 տասնամյակում նման բան չի եղել,հետաքրքրությունը մեծ է,ի՞նչն է խանգարում,թող Նազենի Ղարիբյանը գա և խորհրդի նախագահ լինի:Ինչ մատահոգություն ունե՞ք:

Լեւոն Ջավադյան .Եթե դուք ղեկավարում եք մի կառույց և ընդհանրապես չեք հետաքրքրվում այդ հիմնարկի արտադրանքով ,դա նորմալ երևո՞ւյթ է:

Հայկ Տիգրանյան.Ես մի քանի անգամ լսել եմ,որ Նազենի Ղարիբյանն ասել է՝ինձ հրավերք չեն ուղարկել:Հրավերքները միշտ են ուղարկվում:Ինչ է նշանակում ինձ հրավերք չեք ուղարկել, մշակույթի նախարարը ամենակարևոր մարդն է Օպերային թատրոնի համար ,նա ամեն րոպե կարող է լինել թատորնում,նաև փորձերի ժամանակ,գալ արտիստեների,տնօրինության հետ երկխոսության մեջ մտնել:

-Միայն այդ չգալն է,թե ուրիշ պատճառ էլ կա՞:

Լեւոն Ջավադյան .Բալոր այն պլանները,որ պարոն Օրբելյանը արել է ,օրօնակ անցած տարի կապված շրջագայությունների հետ՝Դուբայի Օպերայում երկու պրեմերիա ենք արել,բացել ենք Քուվեյթի Օպերային թատրոնը և խոսքը գնում է արաբական ,բայց շատ հարուտ քննությունների ամսին,ինչո՞ւ են հենց Հայաստանը ընտրել,ուրեմն որակ ունենք:Հաջորդը՝Մոսկված Մեծ թատրոնում այսքան տարվա մեջ կարողացանք մեր Գայանե բալետը ներկայացրել,յոթ պրեմերիա արեցինք այստեղ:Երբ ինքը ասում է՝գիտեք մշակույթի նախարարություն, դուք մեզ խոստացել եք ոչ մի կոպեք չի տրվում:Արվում է սաբոտաժ,ոչ թե ասում են գումար չկա,գումար միշտ հայտնվում է,դա մեզ չի հետաքրքրում,դիմումը գրեք դուրս եկեք: Այսինքն՝ամեն աինչ անեք,որ Օպերային թատրոնում վատ լինի, որովհետև այդ ղեկավարը իմ դուրը չի գալիս:

-Հայտարարեց,թե ամենամեծ բյուջեն է,ի՞նչ նկատի ուներ:

Լեւոն Ջավադյան .Աշխատավարձի գումարը նկատի ուներ:

-Աշխատավարձից բացի այս մեկ տարվա ընթացքում Օպերային թատրոնը որևէ գումար չի ստացե՞լ:

Լեւոն Ջավադյան .Մեկ դրամաշնորհ է ստացել Օպերայի թատրոնը ներկայացման համար,բեմադրել ենք Կարինե օպերետը,մնացած բոլորը պետպատվերով չի եղել:

-Ձեր գործընկերներից մեկն ասաց,որ նոր աշխատելաոճ է նախարարությունուն,ով բողոքում է,նրան աջակցում են ,գումարներ են տալիս:

Լեւոն Ջավադյան .Երբ պարոն Փաշինյանը հավաքեց մշակույթի գործիչներին հեղափոխությունից հետո,դա շատ ողջունելի էր,որ պետության գլուխը հասկանում է ,որ մշակույթը ամնեակարևորն է պետության համար :Այդ ժամանակ մի աղջնակ վեր կացավ և երգեց վարչապետի մոտ ,հետո ասում է,որ գիտեք ես եկել եմ Օպերային թատրոն ինձ դեր չեն տալիս, հարց եմ ուղում ,եթե ինքն այդքան լավ է ,որն է խնդիրը,որ իրեն դեր չեն տալիս:Բոլորը շատ հետաքրքրված են,որ թատրոնում փայլուն կադրեր լինեն,միանգամից բողոք ,ամենաստոր ձևով և վարչապեըին ,մշակույթի նախարարին,որ ինձանից գումար են ուզում,և միանգամից իրեն ուղարկում են Ֆրանսիսկո Վինյասի մրցույթին,որտեղից հենց առաջին փուլից նա դուրս է մնում:Մենք տաղանդավոր ազգ ենք ,մենք Օպերային թատրոն ընդունում ենք լավերից լավերին, լավ երգիչներին ընդունելով մենք շահում ենք չէ:Մի տղա էլ բողք է ներկայացնում,կրկին դրամաշնորհ է ստանում:Հիմա մենք գործերը թողած,զբաղված ենք նման բաներով:Չնայած գործերն էլ թողած չենք,մենք ակտիվ աշխատանքի մեջ ենք:

Հայկ Տիգրանյան.Այն երգիչները,որ գնում և բողոքում են ,իրենք պետք է հասկանան,որ Օպերային թատրոնում երգելը այդքան հեշտ չէ, և չի կարելի Կոնսերվատորիան ավարտելուց հետո միանգամից գալ կանգնել Օպերային թատրոնի բեմում երգել,չէ,որ այնտեղ 1000 հոգի հանդիսատես ունենք,պատեկերացնում եք,որ գա կանգնի մի երգիչ ,որ չունի փորձ և միանգամից երգի,այն էլ գլխավոր դերեր:ես 18 տարի Օպերային թատրոնում եմ,առաջին 6 տարին երգել եմ թատրոնի երգչախմբում,դա փորձ էր:

-Ձեր հետագա քայլերը,կփակե՞ք Օպերայի դռները,կգնա՞ք կառավարություն,թե որևէ այլ բան կա՝զիջեք և Նազենի Ղարիբյանը գա :

Լեւոն Ջավադյան .Առաջին հերթին մենք կսպասենք մինչև 3-ը, որ ձևավորվի նոր կառավարություն , կտեսնենք,թե ով է մեր ոլորտի ղեկավարը,ըստ դրա արդեն մեր քայլերը կանենք:Մենք նաև սպասում ենք պարոն Փաշինյանի հետ հանդիպմանը:Մենք հավատում ենք վարչապետին:

-Եթե հանդիպման ժամանակ ասի,որ օրենքի խախտում չկա և Նազենի Ղարիբյանը գալու է և դառնալու Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ,ինչ եք անելու՞:

Լեւոն Ջավադյան .Արդեն ավելի հաճախ կսկսենք վարչապետի հետ հանդիպումներ պահանջել:

Հայկ Տիգրանյան.Իմ կարծիքով Օպերային թատրոնը չի գնա նման զիջումների,որովհետև Օպերային թատրոնը պետք է ղակավարի մի մարդ ,ով այդ արվեստից գաղափար ունի և սիրում է օպերան ,մի մարդ, ով սիրում և հասկանում է օպերայից ,եթե մարդը սիրում է կհաճախի,եթե նա չի սիում և չի հաճախում,ուրեմն նա չի կարող ղեկավարել Օպերային թատրոնը: Օպերային թատրոնը աչալուրջ է ,ոչ ոք չմտածի,որ ամեն ինչ դադարեց,մենք կսպասենք մեր վարչապետին որոշմանը ,նոր կանենք մեր քայլերը:

-Դուք առանձնացնում եք կառավարությանն ու Նազենի Ղարիբյանին,բայց Նազենի Ղարիբյանը այսօրվա կառավարության անդամ է:

Լեւոն Ջավադյան .Մենք հեղափոխություն էինք անում ,մեր լիդերը Նիկոլ Փաշինյանն էր, մենք ընտրել ենք իրեն և մենք հավատում ենք միայն նրան:

-Նիկոլ Փաշինյանն էլ ընտրել է Նազենի Ղարիբյանին և հավատում է Նազենի Ղարիբյանին:

Լեւոն Ջավադյան .Ամսի 3-ին պարզ կդառնա:

-Նպատակը որն է,որ այս ամենից պարոն Օրբելյանը մի օր հոգնի և ասի՝ես գնո՞ւմ եմ:

Լեւոն Ջավադյան .Պարոն Օրբելյանին ոչ ոք չի թողնի,որ նա գնա:

Հայկ Տիգրանյան. Պարոն Օրբելյանին միայն խնդրում ենք,որ մնա ,որպեսզի մեր թատրոնն էլ ավելի ծաղկի և դառնա համաշարհային Օպերային թատրոն:

Լեւոն Ջավադյան .Ինքն էլ շատ քաղաքավարի,բայց պրինցիպիալ մարդ է :

-Վստա՞հ եք,որ կոլեկտիվի 80-90 տոկոսը նույն կարծիքի է:

Հայկ Տիգրանյան.Վերջին ժողովի ժամանակ դա ակնհայտ երևաց:

Լեւոն Ջավադյան .Իհրակե և մենք պայքարելու ենք ,շատ ուժեղ ենք ,հիշեցնենք մի բան , քաղաքականությունը որ կա,մշակույթը կանգնած է ավելի բարձր դիրքի վրա,մշակույթն է ձևավորում քաղաքկանությունը,մենք ունենք մեր ուժը,ամենալավ մշակույթի նախարարը եղել է Հովհաննես Թումնայանը,այն ժամանակ երբ չի եղել նախարարություն , ինքն իր Բեյբության 44 հասցեում ձևավորել է Վերնատունը,որտեղ ամբողջ ստեղծագործական միտքը հավաքվել է , բոլոր գաղափարական մտքից հետո ձևավորվել է առաջին հանրապետությունը և այդքան ուժեղ էր մշակութային միտքը ,որ մինչև հիմա մենք նրա հայեցակարգով ենք ապորւմ:Մեն այդքանը հասկանում ենք:

-Այսինքն՝եթե ոչ այսօր,ապա վաղը ստիպված կլինեն ընդունել ձեր հայեցակարգը:

Լեւոն Ջավադյան .Այո:

-Հակառակ դեպքում….

Լեւոն Ջավադյան .Գոնե հիմա մինչև 3-ը սպասենք:

Առաջին հատվածն`այստեղ

Հարցազրույցը`Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 860 անգամ
Լրահոս
Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) «Ոտքի՛, քանի չի հանձնել» «Քաղաքացիական պայմանագրի» կենտրոնական գրասենյակը հերթափոխով հսկում են կարմիր բերետավորները 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ըստ Ալեն Սիմոնյանի, հողերը հանձնելու դեմ բողոքողները դատարկաբանությամբ են զբաղված Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում. Մանուկյան Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է «Ոսկեպարում ականները հանում եք, որ թուրքն առաջ գա, մեզ մորթի»․ քաղաքացիներ (video) Քաշքշուկ եւ լարված վիճակ Տիգրանաշենում․ թուրքերին կբրդե՞ք ու կհանեք ճանապարհից (video) Հետո չլացեք Սուրեն Պապիկյան, Արմեն Գրիգորյան, ԳՇ պետ, թե Նիկոլի հրամանն էինք անում․ Գեղամ Մանուկյան (video) ՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանը բերման է ենթարկվել միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածից Քաղաքացիները շարունակում են ընդվզել․ փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը Գերասիմ Վարդանյանին ու ևս 4 անձի բերման են ենթարկել․ Քոչարյան Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Բողոքի ակցիայի 29 մասնակից բերման է ենթարկվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին լարված իրավիճակ է, կան բերման ենթարկվածներ Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են Էքսկլավների հարցն ավելի բարդ է․ Ալիև Ինչպես է քաղաքացին ճանապարհի մեջտեղում կանգնեցրել մեքենան՝ միանալով ակցիային (video) Նաիրա Զոհրաբյանը նստեց Չարենց փողոցի վրա․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (video) Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am