«Սա դեռ սկիզբն է». Սամաթիայում հայ կնոջ դանակահարության դեպքի մասին

Մայիսի 31-ին Ստամբուլի Սամաթիա թաղամասում անհայտ անձինք հարձակվել էին Ստամբուլում բնակվող Արփինե անունով հայ կնոջ վրա։ Դիմակավորված անձինք ներխուժել են նրա բնակարան, դանակահարել նրան ու դիմել փախուստի՝ բղավելով, «սա դեռ սկիզբն է»։ Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել։ Պարզվել է, որ Արփինեն Հայաստանի քաղաքացի է։ Ermenihaber.am-ի հետ զրուցել է թուրքագետ Էլեն Քոքչյանը՝ մեկնաբանելով Ստամբուլում տեղի ունեցած դանակահարության դեպքը:


«Հարկ է նշել, որ նման դեպք Թուրքիայում առաջին անգամ չէ, որ տեղի է ունենում: Իհարկե, եղել են դեպքեր, երբ Թուրքիայում Հայաստանի քաղաքացիները վիճաբանության մեջ են հայտնվել ազգությամբ թուրքերի հետ, որի հետևանքով սպանվել են:

Սակայն Արփինեի տան վրա կատարված հարձակումը մի փոքր այլ է և այն հիշեցնում է Թուրքիայում տեղի ունեցած 1955թ. սեպտեմբերի 6-7-ի դեպքերը, երբ մոլեռանդ թուրք ազգայնական ամբոխի թիրախում հայտնվեցին ոչ մուսուլման փոքրամասնությունները` հույները, հայերը և հրեաները:

Պետք է նկատել, որ թուրք ազգայնականները ծրագրված հարձակումից առաջ մանրակրկտորեն պատրաստվում են:

Սեպտեմբերի 6-7-ի պոգրոմից առաջ ազգայնականները Ստամբուլում և Իզմիրում հույների և հայերի տների վրա գրություններ են թողնում` նշելով ոչ մուսուման հույն, ոչ մուսուլման հայ, խաչեր պատկերում, որով կարողանան իրարից հեշտությամբ զատել քրիստոնյաների և մուսուլմանների տները: Ինքնին հասկանալի է, որ այդ գործողությունները թուրքական իշխանությունների կողմից պետք է «ինքնաբուխ» որակվեին:

Երկու ամիս առաջ Արփինեի` Ստամբուլի Սամաթիա թաղամասում գտնվող տան դռան վրա նույնպես «հեռացեք անհավատներ» գրությունն էր թողնվել և ինչպես Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևորական Զաքեոս Օհանյանն է փոխանցել, տան պատին նաև խաչ է գծված եղել:

Վերջին շրջանում Ստամբուլում հայկական եկեղեցիների, գերեզմանոցների պատերին պարբերաբար հայտնվում են ազգայնական բնույթի վանդալիստական գրառումներ, երբեմն նաև գրաֆիտիներ:

Իսկ ինչ վերաբերում է «սա սկիզբն է» սպառնալից գրությանը, ապա չպետք է բացառել, որ Ստամբուլում բնակվող հայերի նկատմամբ հարձակումները հնարավոր է նոր բնույթ ստանան: Ակներև է հատկապես այն փաստը, որ դեռևս նախորդ ամիս կրկին Հայաստանից մեկնած և Ստամբուլում բնակություն հաստատած մեկ այլ հայ ընտանիք թուրք կրոնամոլի թիրախում հայտնվեց: Խոսքը վերաբերում է թուրքական հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ առանց ծնողների համաձայնության թուրք աստվածաբանի կողմից 13-ամյա հայ տղայի «կրոնափոխությանը»:

Այս ամենը թույլ է տալիս պնդելու, որ թուրք ազգայնականների որդեգրած վարքագիծը «անհավատների»` քրիստոնյաների և մասնավորապես հայերի նկատմամբ շարունակում է պահպանել իր արդիականությունը:

Սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ թեև արդի շրջափուլում հասարակություներում հետզհետե փոխվում է գիտակցական մակարդակը, անջատողականությունն ու ռասիզմը քիչ-քիչ դուրս են մղվում և իրենց տեղը զիջում խաղաղամտությանը, այնուամենայնիվ, թուրք ազգայնամոլների համար շրջադարձային որևէ փոփոխություն չի գրանցվել: Նույն է, եթե այդ շերտին բնորոշենք հետևյալ ասացվածքով.

«Գելի գլխին Ավետարան են կարդում, ասում է՝ շուտ արե՛ք, ոչխարը սարովն անցավ»:

դիտվել է 617 անգամ
Լրահոս
Բացահայտվելու է ամեն ինչ, որ Սրբուհի Գալյանը չհամարձակվի այդպիսի բան ասել․ Ժաննա Ալեքսանյան (video) Բորիս Մուրազին՝ Հ1-ի եթերում ծեծկռտուքի մասին․ իրականում ինչ վիճակում է եղել Հարություն Մկրտչյանը (video) Նուբարաշեն ՔԿՀ-ում կան թախտաբիթիներ, որովհետև նախարարը Սրբուհի Գալյանն է․ Խուդոյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլին կանչել են Մոսկվա․ ի՞նչ է որոշել Պուտինը․ Նաիրա Զոհրաբյան (video) Սրբուհի Գալյա՛ն, ձեր մաշկի վրա զգացի՞ք, իսկ հիմա շնորհակալ եղեք, որ․․․ Աննա Կոստանյան (video) Ու՞ր եք ՔՊ-ականնե՛ր, բա եկեք, փաստերով ձեր դիմաց դնենք․ Դերենիկ Մալխասյանն՝ ԱԺ ամբիոնից (video) «Վալոդյան սպшնվեց, սրանց ջախջախելուց անմիջապես հետո»․ Վալոդյա Գրիգորյանի ընկերոջ խոսքն՝ ԱԺ-ից (video) Սուր երկխոսություն՝ Ղազարյան-Գաբրիելյան․ «Գերիների համար ինչի՞ եք պատրաստ», «Ձեզ հանձնելուն» (video) Ամուսինը բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը. արգելել է կնոջ և երեք մանկահասակ երեխաների շփումը Լևոն Զուրաբյանն ԱԺ ամբիոնից առաջին անգամ բացառիկ մանրամասներ հայտնեց՝ ինչ է ասել Նիկոլ Փաշինյանին (video) Արշակ Կիրակոսյանը նշանակվել է Երբ եք ձերբակալելու Նիկոլ Փաշինյանին․ Էդգար Ղազարյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (video) «Mercedes G»-ն բախվել է «ՎԱԶ 2121»-ին և հեղուկ գազի լիցքավորման կայանին․ վիրավոր կա Փոխանցեք Փաշինյանին․ «Քեզ խելոք պահիր, քեզ համար ապրիլ ամսին վտանգավոր քամիներ են գալու»․ Թովմասյան (video) «Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան Աննա Հակոբյանը «հունցել» է խմոր, որը դեռ շատ ջուր կքաշի, ու քաղաքապետ Ավինյանը թերևս չի կարող չպատկերացնել դա. քաղաքական մեկնաբան Մասիս Մելքոնյանը Փաշինյանի իշխանության «հետույքը» շփոթել էր․․․ Նաիրա Զոհրաբյանի սուր խոսքը (video) Այ փսլնքոտնե՛ր, դուք ու՞ր էիք, ով եք դուք․․․ Արամ Մանուկյանն ԱԺ-ից Փաշինյանին ու ՔՊ-ին (video) Սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հերթական հանդիպումը Տո լա՛վ է Սրբուհի Գալյան․ Նաիրա Զոհրաբյանի կոշտ խոսքով պատասխանն ԱԺ-ից (video) ԲԴԽ-ն քննում է Կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցը Փաշինյանի հետ մրցակցության մեջ մտած Սրբուհի Գալյա՛ն, ուշադիր լսիր․ Մանուկ Սուքիասյանն՝ ԱԺ-ից (video) Արնшխում գազան դարձած համակարգի զոհ դարձավ Արսեն Գևորգյանը․ Գոհար Մելոյան (video) ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ «Չեմ մոռանա․ հարվածում էին մեր դռանը․Իմ մայրը հանցագործ չէ»․ Արեգնազ Մանուկյանի աղջկա հուզիչ խոսքը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am