Արզնու ոլորաններում ավտոմեքենան բախվել է բազալտե քարերին ու գլխիվայր ներքև ընկել. կա տուժած
Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։45-ի սահմաններում Mitsubishi Pajero մակնիշի 16 ՍԼ 730 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արզնի ձորում՝ ոլորաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և երկրորդ ոլորանում բախվել է բազալտե քարերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել երրորդ ոլորանում՝ ճանապարհի մեջտեղում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում: