Պուտինի նոր խաղը Հայաստանի հարևանի հետ

Օրերս Bloomberg-ը հայտնել էր, որ Ռուսաստանը հրաժարվել է Իրանին վաճառել С-400 (S-400) զենիթահրթիռային համալիրը՝ Մերձավոր Արևելքում իրավիճակն է՛լ ավելի չսրելու համար։ Ընդ որում՝ գործակալությունը վկայակոչել էր ռուսական կողմի բարձրաստիճան անանուն աղբյուրը։ Դրան հաջորդեց ռուսական «Ինտերֆաքս»-ի տեղեկությունը, որն իր հերթին հղում անելով անանուն աղբյուրի, հերքել է այս լուրը՝ նշելով, թե Իրանը Ռուսաստանին С-400 գնելու համար ընդհանրապես չի դիմել։

«Ռուսաստանը C-300-ների համաձայնագրի շրջանակում կատարում է հրթիռային համակարգերի սպասարկման իր պարտավորությունները, իսկ С-400-ի համար Թեհրանը Մոսկվային չի դիմել», - գրել է «Ինտերֆաքս»-ը։

Ընդ որում, Bloomberg-ը հայտնել էր, թե Իրանին զենիթահրթիռային այս համակարգը չվաճառելու որոշումը կայացրել է անձամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պաշտոնապես այս տեղեկությունը Մոսկվան չի հերքել, թեև Bloomberg-ի հաղորդագրությունը դարձել է ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Փոխարենը՝ Մոսկվան ակտիվորեն հետևում է С-400-ների մասին ռուս-թուրքական գործարքի շուրջ զարգացումներին։

Իսկ ահա Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը հերքել է մամուլում տարածված տեղեկությունն այն մասին, որ Անկարան Վաշինգտոնի ճնշման տակ որոշել է հետաձգել Ռուսաստանի հետ ավելի վաղ կնքված համաձայնագրի իրագործումը։ Ամեն ինչ ընթանում է նախատեսված գրաֆիկի համաձայն, հայտարարել է Աքսոյը։ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը սրա հետ մեկտեղ հիշեցրել է, որ Անկարան Վաշինգտոնին առաջարկել է ռուս-թուրքական գործարքի շուրջ համատեղ աշխատանքային խումբ ստեղծել՝ Միացյալ Նահանգների մտահոգությունները փարատելու համար։

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ըստ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության, Էրդողանը Թրամփին կրկին առաջարկել էր C-400-ի հարցով աշխատանքային խումբ ստեղծել։

Հայտնի է, որ Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահները նախատեսում են բանակցություններ անցկացնել Ճապոնիայում հունիսի վերջին կայանալիք Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում և քննարկել այս հարցը։ Ի դեպ, Ճապոնիայում առանձնազրույց ունենալու մասին այսօր հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են նաև Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները ևս։

Ավելի վաղ CNBC-ն, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ պաշտոնական Վաշինգտոնը Անկարային վերջնագիր է ներկայացրել` պահանջելով երկու շաբաթվա ընթացքում՝ մինչև հունիսի առաջին շաբաթվա վերջը, հրաժարվել ռուսական С-400 հրթիռային համակարգից, հակառակ դեպքում Միացյալ Նահանգները սպառնացել է դուրս գալ F-35 ռազմական օդանավերի վերաբերյալ թուրք-ամերիկյան ծրագրից և պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ։ Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը գրեթե ամեն օր անդրադառնում է այս հարցին և կրկնում, որ Թուրքիայի հետ գործարքն իրագործվում է ըստ նախատեսված գրաֆիկի:

Հիշեցնենք, որ Անկարան ռուսական հրթիռային համակարգերը պետք է ստանա արդեն առաջիկա ամիսներին, կան տեղեկություններ, որ հուլիս ամսին:

Միաժամանակ, Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը Մեքքայում ընթացող միջազգային համաժողովի շրջանակներում Պարսից ծոցի պետությունների ղեկավարներին և միջազգային հանրությանը կոչ է արել ակտիվ գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ տարածաշրջանում իրադրության հետագա լարումը կանխելու համար: «Իրանի խափանարար գործողություններին հակազդող վճռական և հստակ քայլերի բացակայության հետևանքով մենք տեսնում ենք, որ իրադրությունը տարածաշրջանում էլ ավելի է սրվում: Մենք հորդորում ենք միջազգային հանրությանը, որպեսզի այն կատարի իր պարտականությունները և բոլոր հնարավոր միջոցներով վերջ տա Իրանի միջամտությանը հարևան պետությունների ներքին գործերին», - հայտարարել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 9554 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am