Փաշինյանը կարող է այդ մասին Քոչարյանից հարցնել

Կառավարության վերջին նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությունն ունի լավ տրամադրություն: Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է առաջին չորս ամսվա տնտեսական իրավիճակի տվյալները, որոնք վկայում են, որ զարգացումը տեղի է ունենում դրական և լավատեսական դինամիկայով:

«Ըստ հրապարակված տվյալների, ապրիլին մենք ունենք 9,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, և եթե այս ցուցանիշը համադրում ենք առաջին եռամսյակի արդեն ամփոփված տվյալների հետ՝ համախառն ներքին արդյունքի 7,1 տոկոս աճ, սա մեզ հիմք է տալիս ասելու, որ տնտեսությունն ունի լավ տրամադրություն, և մեր խնդիրն է, ինչպես և նախանշել ենք, հասցեական, ճշգրիտ կապիտալ ծախսերի միջոցով խթանել այդ լավ տրամադրությունը և ի վերջո կարողանալ ավելի լավ ցուցանիշների հասնել»,- ասել էր Փաշինյանը։
Նրա խոսքով` արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13,2 տոկոսով, սակայն շինարարության ոլորտում աճն, ըստ Փաշինյանի, ավելի քիչ է։ «Ավելի քիչ է, քան մենք սպասում էինք կամ ցանկանում էինք, բայց համոզված եմ, որ այս ցուցանիշները կլավանան, որովհետև հիփոթեքային շուկայում տիրող իրավիճակն անխուսափելիորեն բերելու է այդ արդյունքին»,- ըստ պաշտոնկան հաղորդագրության` ասել է վարչապետը:
Իսկ մինչ այդ` մայիսի 22-ին, պետական կառավարման մարմինների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ էլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2019 թվականի բյուջեի եկամտային մասն առնվազն 62 մլրդ դրամով կգերակատարվի: «Մենք խնդիր ունենք քննարկելու, թե ինչպես պետք է տեղաբաշխել այդ հավելյալ բյուջետային միջոցները: Ըստ էության, մենք արդեն երեք հարցի վերաբերյալ որոշում կայացրել ենք: Այդ գումարներից հավելյալ 7 մլրդ դրամ կտրամադրվի ճանապարհաշինության ծրագրին: Մենք պայմանավորվել ենք, որ զինվորականների աշխատավարձերը հուլիսի 1-ից կավելանան, և այդ նպատակին կես տարվա համար կտրամադրվի 6,8 մլրդ դրամ, ուսուցիչների աշխատավարձերը պետք է բարձրացնենք, և դրա համար այս տարի անհրաժեշտ կլինի 3,5 մլրդ դրամ: Մենք պետք է մնացած միջոցների մասով կայացնենք որոշումներ: Խոսքը մոտավորապես 45 մլրդ դրամի մասին է, որի շուրջ պետք է ճիշտ որոշում կայացնենք, թե ինչպես ծախսել այդ գումարը»,- ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի` ասել է Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով՝ կա համախառն ներքին արդյունքի 7,1 տոկոս աճ: «Ուզում եմ ընդգծել, որ սա ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշն է, այլ արդեն իսկ արձանագրված համախառն ներքին արդյունքի աճը: Սա շատ հուսադրող ցուցանիշ է, ինչը մեզ հույս է տալիս, որ մենք ճիշտ վարվելու դեպքում կհասնենք այն ցուցանիշներին, որոնցով արդեն նաև վիճակագրորեն տնտեսական հեղափոխությունը կկարողանանք համարել մեկնարկած: Ինչո՞ւ է կարևոր. տնտեսագետները մեզ խորհուրդ են տալիս, և քաղաքական թիմից, կառավարության ներկայացուցիչներից շատերի կարծիքն այն է, որ պետք է փորձել աշխատել այս գումարները ծախսել այնպիսի ուղղություններով, որոնք կխթանեն հետագա տնտեսական աճը: Որպես առաջնային այդպիսի ուղղություն՝ ընկալվում են կապիտալ ծախսերը, տնտեսությունը խթանող և այս ուղղության ու բովանդակության ծախսերը: Այնպես որ, սա իսկապես շատ լուրջ և նուրբ հարց է, ու մենք պետք է կարողանանք քննարկումների արդյունքում ճիշտ որոշում կայացնել, որովհետև դրանից է մեծապես կախված մեր տնտեսական զարգացման հետագա տեմպը»,- ասել է վարչապետը։
Նա հանձնարարել է սեղմ ժամկետներում լրացուցիչ քննարկել առաջարկությունները և շեշտել, որ միջոցները պետք է ծախսել այնպես, որպեսզի դրանք ապահովեն տնտեսական էֆեկտ: Ընդհանրապես մասնագետներն ասում են, որ ամենամեծ տնտեսական էֆեկտ ապահովող ճյուղը շինարարությունն է, որի ազդեցությունը տնտեսության մեջ միանգամից նկատելի է: Բացի այդ` շինարարությունն իր հետևից քաշելով տանում է նաև հարակից ոլորտները. օրինակ` էներգետիկան, կոմունալ տնտեսությունը և այլն: Ժամանակին այս իրողությունը շատ լավ ընկալեց և կիրառեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա կառավարման տարիներին տնտեսությունն աճում էր երկնիշ թվերով առավելապես շինարարության և մասամբ նաև հանքարդյունաբերության շնորհիվ: Հաշվի առնելով, որ հանքարդյունաբերության համար այժմ իրավիճակը բարենպաստ չէ, ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհում, թերևս միակ փորձված տարբերակը մնում է շինարարությունը: Ի դեպ, շինարարությունը նաև ամենաշատ աշխատատեղեր ստեղծող ոլորտն է, որը կարևոր է նաև սոցիալական խնդիրներ լուծելու տեսանկյունից:
Հավելյալ 45 մլրդ դրամի հիմնական մասը կառավարությունը թերևս կարող է ծախսել հենց շինարարության ոլորտում, օրինակ զարկ տալով սոցիալական բնակարանաշինությանը, որը զուգահեռաբար կզարգացնի նաև հիփոթեքային շուկան: Սակայն շինարարության բացասական կողմն էլ այն է, որ երկարաժամկետ հեռահար տեմպ չի ապահովում: Ցանկացած օբյեկտի շինարարություն մի օր ավարտվում է, և տնտեսության աճը միամգամից հասնում է զրոյական կետի:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 2380 անգամ
Լրահոս
Զինվորը սահմանը գծել է արյան գնով, ի՞նչն ենք հետ տալու․ տավուշցին՝ ՆԳ նախարարին Հասանովը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել սահմանազատման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար Մի ողջ Արցախի Հանրապետություն քայքայել, հայաթափել է ու ոչ մի բան՝ դեռ իր տեղում է․ 4 գյուղն ի՞նչ է, որ չհանձնի․ Զաքարյան Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. ինչ լուր է հայտնում Պոլ լվացող Հակոբը "հիշեցնում" է իրենց քննադատողների անցյալը Ովքե՞ր են գոհ Նիկոլ Անհողի այսօրվա "սահմանազատման" որոշումից Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Անվտանգային ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ անհամեմատ աճելու Կոնջորյանի արտահայտությունը, թե իբր Տավուշից ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին՝ ՍՈւՏ է. Համբարյան ՏԵՂԵԿԱՆՔ № 46՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար Տավուշի գյուղերը հանձնած Փաշինյանը հիմա էլ ասում է՝ դեռ պիտի հաստատենք՝ Արծվաշենը հայկակա՞ն է (video) Ի՞նչ միայն Տավուշի գյուղեր․ լսե՛ք՝ Նիկոլից ինչ են նաև կորզել ադրբեջանցիները․ Գագիկ Համբարյան (video) Արա Սերժի՞կ, բա արի տունդ առ․ Արա Վարդանյան (video) Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյանը մանրամասնել է (video) Եթիմնե՛ր, ասելիք չունե՞ք՝ ձեր պատճառով Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել․ Արա Վարդանյան (video) ՀՐԱՏԱՊ․մինչև Ալավերդի հասնելու են ադրբեջանցիները․ գազատարը կարող են պայթեցնել․ Անդրանիկ Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am