Մի՛ ստեք, պարոնա՛յք, դա սարսափելի է. Մարինա Խաչատրյան

Բազմիցս խոսել եմ «Գարդասիլ-4» պատվաստանյութի մասին։

Այսօր էլ ստիպված եմ որոշ անբարեխիղճ պաշտոնյաների հիշեցնել «Գարդասիլ-4»-ի հետ կապված մի շարք խնդիրներ, որոնց վրա նրանք համառորեն ցանկանում են աչք փակել։

Քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը, ցանկանալով «Գարդասիլ-4»-ը տանել դեպի քաղաքական դաշտ, իրեն բնորոշ գլխիկոր դիրքում, հերթական ստերն է հնչեցնում ՀՀ ԱԺ բարձր ամբիոնից։ Անդրադառնամ այդ ստերին։

ՀՀ առողջապահության նախարարը նշում է, որ «Գարդասիլ-4» պատվաստանյութը Հայաստանում ներդրվել է 2017 թվականի վերջերին, սակայն, ՀՀ ԱՆ Դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրենի տեղակալ Լիլիթ Ղազարյանի հայտարարության համաձայն, Հայաստանում «Գարդասիլ-4»-ը ներդրվել է դեռևս 2011 թվականին:

Հետևաբար, պատասխանատու պաշտոնյան չի տիրապետում «Գարդասիլ-4» պատվաստանյութի վերաբերյալ մեր հանրապետությունում առկա իրավիճակին։ 2. Ա. Թորոսյանը նշում է, որ. «Գարդասիլ-4»-ը միանշանակ օգտակար է և չկա որևէ գիտական ապացույց որևէ երկրում, որ այն վնասակար է։ Այստեղ հարկ է անդրադառնալ «Գարդասիլ-4» պատվաստանյութի FDA-ի կողմից հաստատված ներդիր թերթիկին, որտեղ հստակ նշված է, որ

• Գնահատված չէ «Գարդասիլ-4»-ի քաղցկեղածին և գենոտոքսիկ ազդեցությունը (13.1կետում)։ Կարծում եմ, որ սա պայմանավորված է «Գարդասիլ-4»-ի «կարճ կյանքով» (13 տարի) և այս ազդեցությունների մասին վերջնական եզրակացության հանգելու համար անհրաժեշտ կլինի նվազագույնը երկու սերնդափոխություն։ Դեռևս հայտնի չէ, արդյո՞ք այն կառաջացնի տարբեր արատներ մեր սերունդների մոտ, արդյո՞ք «Գարդասիլը» ուռուցքի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ թե ոչ, ինչպես որ դա տեղի ունեցավ շուրջ 40 տարի կիրառության մեջ գտնվող Դիէթիլստիլբեստրոլի հետ (Տե՛ս ստորև)։ Ավելին, «Գարդասիլ-4»-ի ներդիր թերթիկի 8.1 կետում նշվում է, որ «Գարդասիլ-4» ստացած մայրերի մոտ նկարագրված է բնածին արատներով երեխաներ ունենալու ավելի բարձր հաճախականություն։

• «Գարդասիլ-4» -ի կիրառումը սկսելուց հետո դիտվել են հետևյալ կողմնակի էֆեկտները (6.2 կետ). Արյան և լիմֆատիկ համակարգ - աուտոիմուն հեմոլիտիկ անէմիա, իդիոպաթիկ թրոմբոցիտոպենիկ պուրպուրա, լիմֆադենոպաթիա Շնչառական համակարգ – թոքային էմբոլիա Աղե-ստամոքսային համակարգ – սրտխառնոց, փսխում, պանկրեատիտ Ընդհանուր բնույթի խանգարումներ - ասթենիա, սարսուռ, մահ Իմուն համակարգ – աուտոիմուն հիվանդութուններ, անաֆիլքսիա, բրոնխոսպազմ, ցանավորում Հենաշարժական համակարգ – արթրալգիա, միալգիա Նյարդային համակարգ – գլխացավ, գլխապտույտ, սինկոպե, սուր տարածուն էնցեֆալոմիելիտ, Գիյեն-Բարեի համախտանիշ, մոտոնեյրոնային հիվանդություններ, պարեզներ, ցնցումներ, լայնաձիգ միելիտ Անոթային համակարգ – խորանիստ երակների թրոմբոզ ՀՀ ԱՆ Դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրենի տեղակալ Լիլիթ Ղազարյանը ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում ևս նշեց, որ. բացարձակ անվտանգ դեղ գոյություն չունի … բոլոր դեղերն էլ ունեն կողմնակի երևույթներ …. էտ է պատճառը, որ դեղերն այսքան խիստ հսկվում են … կողմնակի երևույթները հավաքագրվում են … այս պահին ունեն 62.000 դեպք կողմնակի երևույթների)։

Այստեղ ես ներկայացրեցի մի քանի խոսուն տվյալ «Գարդասիլ-4» պատվաստանյութի FDA-ի կողմից հաստատված ներդիր թերթիկից։ Սակայն կան բազմաթիվ հրապարակումներ, որտեղ նշվում է կանանց մոտ պտղաբերության անկում, ցրված սկլերոզի զարգացում և այլն «Գարդասիլ-4» պատվաստանյութի հետևանքով։ Դրանց կանդրադառնամ հաջորդ հրապարակումներում։

Այսպիսով, բազմաթիվ փաստեր վկայում են, որ ԱԺ բարձր ամբիոնից ելույթ ունեցող գլխիկոր պաշտոնյան հերթական անգամ ստում է` փորձ կատարելով մոլորեցնել մեր հանրությանը։

«Փորձարկու՞մ է թե ոչ» հարցին Ա. Թորոսյանը կրկին տալիս է ՍՈՒՏ պատասխան, քանզի «Գարդասիլ-4» պատվաստանյութի մինչ օրս կիրառվող ներդիր թերթիկում նշված է (մինչ օրս այս ներդիր թերթիկն է արդիական և կիրառելի)

8.1 կետում նշված է, որ այս պատվաստանյութը ցուցված չէ 27 տարեկան և դրանից բարձր անձանց։


12.1 կետում նշված է, որ մարդու մոտ պատվաստանյութի ազդեցության հստակ մեխանիզմը հայտնի չէ։

14.7 կետում հստակ նշված է, որ 27-45 տարեկան կանանց շրջանում կատարված ուսումնասիրությունների համաձայն չկա վիճակագրական հավաստի արդյունավետություն «Գարդասիլ-4» պատվաստանյութի և արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման միջև։

27-45տարեկան տղամարդկանց շրջանում լուրջ հետազոտությունների մասին տեղեկատվություն հասանելի չէ կամ չկա։

14.9 կետում նշված է, որ «Գարդասիլ-4»-ի ազդեցությունը ՄՊՎ-կապակցված հիվանդությունների վրա դեռևս շարունակվում է ուսումնասիրվել` ընդգրկելով նաև դեռահասներին (տղաներ և աղջիկներ)։

Միաժամանակ, 2019 թվականի հունվարի 29-ին ՀՀ Առողջապահության նախարարը հրամայել է ընդլայնել Հայաստանում «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառման շեմը` այն դարձնելով 14-45 տարեկան։
Հրամանում հանձնարարվում է ՀՀ ԱՆ-ին որոշակի պարբերականությամբ զեկուցել կատարված պատվաստանյութերի թվի և կողմնակի ազդեցությունների մասին:
Հետաքրքրական է, որ նման մանրակրկիտ տեղեկատվության հավաքագրում չի իրականացվում ԳԱՎԻ հիմնադրամի կողմից մեր երկրին տրամադրված մյուս պատվաստանյութերի պարագայում։ Այսպիսով, ակնհայտ է տեղեկատվության հավաքագրման փաստը կոնկրետ և միայն «Գարդասիլ-4» պատվաստանյութի համար։

Այս ամենից հասկանալի է դառնում, որ «Գարդասիլ-4» պատվաստանյութը դեռևս գտնվում է փորձարկումների ու հետազոտությունների փուլում։

Այն, որ մինչ օրս Հայաստանում կատարվել է «Գարդասիլ-4»-ի շուրջ 6000 պատվաստում, ես նույնպես փաստում եմ։ Այն, որ չի դիտվել որևէ կողմնակի էֆեկտ որևէ մեկի մոտ, դեռևս չի հանդիսանում լուրջ փաստ պատվաստանյութի անվտանգության տեսակետից։
Բոլորս գիտենք, որ ցանկացած դեղամիջոց, այդ թվում նաև պատվաստանյութ, կարող է ունենալ մոտակա և հեռակա բարդություններ։ Ընդ-որում, հեռակա բարդությունները կարող են զարգանալ տասնյակ տարիներ անց, արտահայտվել գենետիկ մակարդակով փոփոխությունների ձևով, բնածին արատների զարգացմամբ։

Որպեսզի օրինակս ավելի ակնառու լինի, ցանկանում եմ մեջբերել հենց ՀՀ ԱՆ կողմից 2014 թվականին հրապարակված «Արգանդի պարանոցի նախաքաղցկեղային վիճակների վաղ հայտնաբերում, վարում և քաղցկեղի կանխարգելում» ազգային ուղեցույցի գլուխ III-ի 2-րդ կետի 7-րդ ենթակետում նշված փաստն այն մասին, որ 1930-1970 թթ հղիության ընթացքում դիտվող բարդությունների տոկոսը նվազեցնելու նպատակով կիրառվել է Դիէթիլստիլբեստրոլ կոչվող դեղամիջոցը։ 40 տարի այդ դեղը հղի կանանց տալուց հետո միայն հայտնաբերել են, որ այն կարող էր վնասել զարգացող սաղմին: Դեռևս ներարգանդային կյանքում այս դեղամիջոցի ազդեցությանը ենթարկված դեռահաս աղջիկների մոտ առկա է արգանդի պարանոցի քաղցկեղի, ինչպես նաև վերարտադրողական համակարգի այլ տեսակի քաղցկեղների, անպտղության և հղիության ընթացքում դիտվող մի շարք բարդությունների առաջացման առավել մեծ վտանգ:

Այն, որ Ա. Թորոսյանն ու իր կինը ստացել են «Գարդասիլ-4» պատվաստանյութը, լինելով 26 տարեկանից մեծ, հետաքրքրական է և արժանի ուսումնասիրության։

Համաձայն ԱՄՆ FDA և ԱՄՆ CDC տվյալների` «Գարդասիլ-4» պատվաստանյութը ցուցված է միայն 9-26 տարեկան անձանց։

2019 թվականին ԱՄՆ CDC-ն հրապարակել է մեծահասակների պատվաստումների աղյուսակը, ըստ որի «Գարդասիլ» պատվաստանյութը ցուցված է 9-26 տարեկան աղջիկներին և կանանց, 9-21 տարեկան տղաներին և տղամարդկանց և 9-26 տարեկան համասեռամոլ տղամարդկանց։
Եվրոպական CDC-ն «Գարդասիլ-4» պատվաստանյութի ընդհանուր կիրառման համար նույնպես սահմանում է 9-26 տարեկանը, և խորհուրդ է տալիս 26 տարեկանից բարձր ներարկել հատուկ խմբերին (սեռական փոքրամասնություններ, անկանոն սեռական կյանք վարող կանայք և այլն)։

Ամենևին որևէ հետին միտք չունենալով, Առողջապահության նախարարի հայտարարությունն այն մասին, որ ինքը, լինելով 26 տարեկանից մեծ, նույնպես ստացել է «Գարդասիլ-4» պատվաստանյութ, հարցերի տեղիք է տալիս։

Այս ենթատեքստում հետաքրքրական է նաև համասեռամոլության և այլասերումների կնքամայր Լառա Ահարոնյանի մասնակցությունը «Գարդասիլ-4» պատվաստանյութի դրամաշնորհային ծրագրի իրականացման գործում։

Նշեմ նաև, որ 2017 թվականի մայիսին «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառումը դադարեցվել է ԱՄՆ-ում, այն փոխարինելով «Գարդասիլ-9»-ով։

Մինչդեռ, նույն 2017 թվականին «Գարդասիլ-4»-ը բերվել է Հայաստան և սկսվել կիրառել 13 տարեկան աղջիկների շրջանում։

Ընդ-որում, «Գարդասիլ-4» պատվաստանյութի շուրջ 66.200 դեղաչափ Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, ըստ որի 203.000 ԱՄՆ դոլար ՀՀ ԱՆ-ին տրամադրել է ԳԱՎԻ հիմնադրամը, ևս 91.000 ԱՄՆ դոլար (շուրջ 45 մլն դրամ) դուրս է բերվել Հայաստանի պետական բյուջեից։

Այս փաստը սկզբում ժխտեց, ապա ապացույցների ճնշման տակ ստիպված խոստովանեց ՀՀ ԱՆ Պատվաստումների ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը։

 

(Տե՛ս սկսած 3:15-ից մինչև 3:24)

Սակայն, այստեղ առավել կարևոր է, թե ինչ ուղղությամբ են ծախսվել այդ գումարները։ Այս հարցը ուսումնասիրության փուլում է։

Ի վերջո, կյանքում որևէ հիվանդ չբուժած, հիվանդի անկողնու մոտ գիշերները չլուսացրած, բուժանձնակազմի աշխատանքի բարդությունները չտեսած, հիվանդի բուժման և իր կատարած գործի արդյունավետության համար եկեղեցում մոմ չվառած անձը փորձում է պախարակել մոմի նման վառվող ու ուրիշներին լույս տվող բժիշկներին։

Նա հավանաբար չի պատկերացնում, որ մարդկային կյանքեր փրկվում են տքնաջան և գիշերուզօր աշխատանքի շնորհիվ, այլ ոչ թե ուղղաթիռի շարժիչի աշխատանքի յուրաքանչյուր րոպեի համար 12.000 ՀՀ դրամ մսխելով։

Հասկանում եմ, որ նա երազում միայն մանկական դագաղիկներ է տեսնում և չի կարող հասկանալ հազար անգամ մահվան հետ մենամարտի բռնված ու հաղթած բժիշկների մտածելակերպը։

Հասկանում եմ, որ առաջնորդ դարձնելիս նրան չեն սովորեցրել անձնազոհություն։

Ցավոք, նա միակը չէ իր տեսակում մեր հայրենիքում։

Երբ պատերազմող երկրիս առողջապահության նախարարն առողջապահության ոլորտի լուրջ զարգացումներով զբաղվելու փոխարեն իր ողջ ներուժն ուղղում է հակածխախոտային պայքարին, «Գարդասիլ-4»-ի ներդրմանը, ուղղաթիռների ֆոնին նկարահանումներ կատարելուն, մարտի 8-յան պարգևավճարներ ստանալուն և սին խոստումներ տալուն, մնում է միայն մտածել, որ նա իր տեղում չէ։

Իմ ողջ գիտակից կյանքում առաջին անգամ է, որ ես ամաչում եմ նման առողջապահության նախարար ունենալու համար։

ՄԻ՛ ՍՏԵՔ, ՊԱՐՈՆԱ՛ՅՔ, ԴԱ ՍԱՐՍԱՓԵԼԻ Է։

#stop_lying

«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ

Բժիշկ-նեյրովիրաբույժ

Մարինա Խաչատրյան

դիտվել է 781 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am