Փաշինյանը կշրջի սեղանը․ թափանցիկ խոստովանություն «տարածքների զիջման» սպասումների մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը չի հատել սահմանն, առաջին գծում է եղել, հայտնվել է հայկական Զինված ուժերի վերահսկողության տակ և փախուստի է դիմել, «Ազատության» եթերում ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Իրականում սրա մասին խոսելը նրանով է անհրաժեշտ դարձել, որ վերջերս Ադրբեջանից շատ է հնչեցվում ռազմական ճանապարհով լուծելու, կամ ռազմական հայտարարություն, որն ընդհանրապես չի նպաստում ընդհանուր վիճակին։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ցանկացած սցենարի պատրաստ ենք, բայց նաև պատրաստ ենք բանակցություններ վարելու, քննարկելու հնարավոր լուծումը, և երբ որ սկսում ենք քննարկել, լուծումների մասին խոսել, ռազմատենչ հայտարարությունները, կամ նմանատիպ հայտարարությունները միայն բացասական ազդեցություն են ունենում։ Պարզապես ցույց ենք տալիս, որ պետք չի էդ ճանապարհով գնալ, որովհետև մեր Զինված ուժերը պատրաստ են իրենց առջև դրված ցանկացած խնդիր իրականացնել», - ասել է Գրիգորյանը։

Հարցին, թե, ընդհանուր առմամբ վերջին մեկ տարում սահմանին համեմատաբար հանգիստ է, բայց ինչո՞ւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շեշտակի առաջընթաց հետհեղափոխական շրջանում տեղի չի ունեցել, Անվտանգության խորհրդի քարտուղարը պատասխանել է. «Իրականում լուրջ ակնկալիք չկար, որ միանգամից մենք հարցը լուծելու ենք, որովհետև սա շատ բարդ խնդիր է, բայց մենք ակնկալում ենք, որ հնարավոր է երկխոսություն՝ երկխոսության շրջանակներում, կամ բանակցությունների շրջանակներում մտածել, թե ինչպե՞ս կարող ենք հնարավոր լուծումներ գտնել, որովհետև երկուսի մոտեցումներն էլ շատ տարբեր են, և մեր առջև խնդիր կա բացատրելու, թե մեր ընկալումը որն է, թե ինչի, օրինակ, հետադարձ անցյալին չի լինելու»։

Գրիգորյանն ընդգծել է՝ չեն եկել զիջումներ կատարելու։ «Շատ դեպքերում միջազգային հանրությունը մտածում է, որ եթե Հայաստանում իշխանությունն ունի բարձր լեգիտիմություն, ապա Հայաստանից պետք է ավելի շատ, չակերտավոր ասած, զիջումներ ակնկալել, բայց իրականում այդպես չէ, մենք չենք եկել զիջումներ կատարելու, մենք եկել ենք բանակցություններ վարելու, և եթե ինչ-որ բանի մասին խոսում ենք, ապա դա հավասար պետք է լինի։ Երբ որ Հայաստանից վարչապետի շուրթերով հնչեցվում է այն միտքը, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի և՛ Երևանում, և՛ Ստեփանակերտում, և՛ Բաքվում, ապա ակնկալում ենք, որ նույնը կլինի նաև ադրբեջանական կողմից, այսինքն՝ Ադրբեջանի նախագահը ևս պետք է խոսի սրա մասին, և այս առումով մենք քայլն արդեն արել ենք», - ասել է Գրիգորյանը։

Դիտարկմանը, թե նախօրեին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կրկին բացառել է Ստեփանակերտի վերադարձը բանակցային սեղան, նա, ըստ էության, դեմագոգիա է անվանում այն, ինչ Հայաստանից հնչում է այդ հարցի շուրջ, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն այսպես արձագանքեց. - «Հնարավոր չի բանակցություններ վարել մի սուբյեկտի մասին, երբ որ սուբյեկտը չի մասնակցում այդ գործընթացին։ Սա բոլորն են հասկանում՝ և՛ հասկանում է միջազգային հանրությունը, և՛, կարծում եմ, որ հասկանում են նաև Ադրբեջանում, պարզապես հրապարակային դիրքորոշումն է այլ ձև»։

Հարցին, թե հաջորդ տարի Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրություններից հետո հնարավո՞ր է այս հարցում տեղաշարժ տեղի ունենա, Գրիգորյանը պատասխանեց. - «Ազատ, արդար ընտրություններն Արցախում դրական ազդակ կլինեն այս գործընթացի համար»։

Պաշտոնական Երևանն այսպիսով, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի մակարդակով շեշտում է, որ չի պատրաստվում գնալ զիջումների։ Ավելին՝ Երևանը կրկին գնդակը նետում է Ադրբեջանի կողմը շեշտելով, որ այժմ Ալիևից են քայլ սպասում, իսկ Երևանը քայլ չունի անելու:

Ըստ էության, պաշտոնական Երևանը ապագա բանակցություններում, որոնք կարող են առարկայական դառնալ՝ սեղանը շրջելու համար հող է նախապատրաստում, միաժամանակ ցույց տալով, որ անհարկի զիջումների չի գնալու։

Սակայն հետաքրքրականն այն է, որ ինչ-որ առումով, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի վերջին հայտարարությունները կարելի է նույնիսկ յուրօրինակ խոստովանություն համարել, նույնիսկ արձանագրում այն մասին, որ միջազգային հանրությունը ոչ թե փոխզիջումներ է ակնկալում Հայաստանից ու Ադրբեջանից՝ միաժամանակ, այլ բացառապես՝ Հայաստանից։

Արմեն Գրիգորյանի կողմից՝ «մենք չենք եկել զիջումներ անելու» հայտարարությունը հենց դա է վկայում։

Թամար Բագրատունի

դիտվել է 5370 անգամ
Լրահոս
Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ԶՊՄԿ Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video) Պուտինին չմեղադրե՛ք․ Հայաստանի իշխանություններն են այդ քայլին գնացել․ Մարիա Զախարովա (video) Լա՛վ լսեք՝ տղերքի գլուխները Շուշիում կերան․ քաղաքացիներ (video) Բագրատաշենում ոստիկանները սպառնում են քաղաքացիներին միացած վարորդներին (video) «Չգոռաս ինձ վրա», «Հանգիստ պահի քեզ». Մարտունիում ոստիկանապետը վիճում է ճանապարհը փակածների հետ (video) Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան Ալիևի հռետորաբանության մեջ ոչինչ չի փոխվել․ Փաշինյանի լեգիտիմության աղբյուրը Բաքուն է, այսօր նա Բաքվի պահանջներն է կատարում․ Տաթևիկ Հայրապետյան Ով կասկածում է, որ սա հայկական հող է` իրա մերը․ Գերասիմ Վարդանյանը Տիգրանաշենում է (video) Էդգար Ղազարյանին ազատ են արձակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am