Պուտինը, Էրդողանն ու Թրամփի նյարդերը

Թուրքիայի կողմից Ռուսաստանից C-400 (S-400) հրթիռային համակարգերի ձեռքբերման գործարքի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ըստ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության, Էրդողանը Թրամփին կրկին առաջարկել է այս հարցով աշխատանքային խումբ ստեղծել։

Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության ղեկավարը չի ասել՝ արդյոք Թրամփն ընդունե՞լ է Էրդողանի առաջարկը, թե՞՝ ոչ։ Նա միայն նշել է, որ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են բանակցություններ անցկացնել Ճապոնիայում հունիսի վերջին կայանալիք Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել էր, թե Միացյալ Նահանգները համարում է, որ այս գործարքը ռուսական կողմի ռազմավարական հնարքն է, որի նպատակն է բաժանել իրարից Արևմուտքն ու Անկարան։

Ավելի վաղ CNBC-ն, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ պաշտոնական Վաշինգտոնը Անկարային վերջնագիր է ներկայացրել` պահանջելով երկու շաբաթվա ընթացքում՝ մինչև հունիսի առաջին շաբաթվա վերջը, հրաժարվել ռուսական С-400 հրթիռային համակարգից, հակառակ դեպքում Միացյալ Նահանգները սպառնացել է դուրս գալ F-35 ռազմական օդանավերի վերաբերյալ թուրք-ամերիկյան ծրագրից և պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ամերիկյան հեռուստաընկերության այս տեղեկությունը մեկնաբանելով ասել է, թե Կրեմլը հաշվի է առնում միայն Թուրքիայի իշխանությունների հայտարարություններն այս գործարքի մասին և համարում է, որ C-400 հրթիռների շուրջ գործարքն արդեն իրագործվում է։
Ի դեպ, Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը մայիսի 22-ին հայտարարել էր, թե Անկարան չի հրաժարվի Ռուսաստանի հետ C-400-ի շուրջ գործարքից, և որ թուրքական կողմն արդեն Ռուսաստան է ուղարկել ռազմական մասնագետների՝ C-400-ն ուսումնասիրելու համար։

Հուլուսի Աքարը մեկ շաբաթ հայտարարել է, որ ամերիկյան կողմի հետ բանակցություններում ռուսական C-400 (S-400) հրթիռային համակարգի ձեռքբերման հարցում կա առաջընթաց, սակայն սրա հետ մեկտեղ նաև ասել է, թե Անկարան պատրաստվում է ամերիկյան հնարավոր պատժամիջոցներին և ռուսական գործարքից չի հրաժարվի։

Աքարը նշել է, որ Թուրքիան ներկայումս ուսումնասիրում է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի վաճառքի վերաբերյալ Միացյալ Նահանգների վերջին առաջարկը, սակայն միաժամանակ արդեն այսօր Ռուսաստան է ուղարկել թուրք ռազմական մասնագետների` C-400-ը ուսումնասիրելու համար: «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, մենք պայմանագիր ենք կնքել և մտադիր ենք իրականացնել այն», - ասել է այսօր Թուրքիայի պաշտպանության նախարարը։ Աքարն ընդգծել է, որ Թուրքիան իր 82-միլիոնանոց բնակչությանը պաշտպանելու համար ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգերի կարիք ունի:
Այսպես, CNBC-ն, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ պաշտոնական Վաշինգտոնը Անկարային վերջնագիր է ներկայացրել` պահանջելով երկու շաբաթվա ընթացքում՝ մինչև հունիսի առաջին շաբաթվա վերջ, հրաժարվել ռուսական С-400 հրթիռային համակարգից, հակառակ դեպքում Միացյալ Նահանգները սպառնացել է դուրս գալ F-35 ռազմական օդանավերի շուրջ թուրք-ամերիկյան ծրագրից և պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ամերիկյան հեռուստաընկերության այս տեղեկությունը մեկնաբանելով ասել է, թե Կրեմլում ցանկացած վերջնագրի բացասաբար են վերաբերվում։ Պեսկովը նաև հավելել է, որ Կրեմլը, հաշվի առնելով Թուրքիայի իշխանությունների հայտարարությունները, համարում է, թե C-400 հրթիռների շուրջ գործարքն արդեն իրագործվում է։

Վաշինգտոնը, իր հերթին, համարում է, որ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր պետությունները պետք է ձեռք բերեն դաշինքում ընդունված ստանդարտներին համապատասխան սպառազինություն, իսկ ռուսական հրթիռային համակարգն այդ ստանդարտներին չի համապատասխանում։ Վաշինգտոնը փոխարենը Անկարային առաջարկում է ձեռք բերել Patriot համակարգը։

Հիշեցնենք, որ C-400-ը մեծ և միջին հեռահարության հակաօդային հակահրթիռային համակարգ է, որն ի զորու է ոչնչացնել բալիստիկ հրթիռներ և կարող է օգտագործվել նաև ցամաքային թիրախների դեմ: C-400-ի շուրջ ռուս-թուրքական գործարքը, հիշեցնենք, արժե 2,5 միլիարդ դոլար, և այդ հրթիռների տեղակայումը պետք է սկսվի արդեն առաջիկա ամիսներին:

Թուրք-ամերիկյան կրքերը չհանդարտված՝ մայիսի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, թե թուրքական կողմը մտադիր է նաև մասնակցել ռուսական C-500-ի արտադրությանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2044 անգամ
Լրահոս
Պիտի ասեք՝ վա՛յ, ինչ լավ ա, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ Կիրանցում (video) Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան «Լունապարկում» երեխան ընկել է ատրակցիոնից Նիկոլ Փաշինյան, դու վարում ես մուրացկանի քաղաքականություն, իսկ մուրացկանին ոչ թե անկախ հայրենիք, այլ ֆորպոստ էլ չի հասնում. Շարմազանով Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը և 7 մլն դրամ գրավը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Ինչ ասես իմ, կնգաս, երեխեքիս... ձեզ թվում ա` ես արժանապատվություն չունե՞մ. Փաշինյանը՝ Ոսկեպարում (video) Հերթն Անահիտ Ավանեսյանինն է Օսկանյանին սպասելիս Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից» Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը. Աբրահամյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում Քանի քաղաքական ուժ և կազմակերպություն է սատարում Սամվել Վարդանյանին «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, գլխիվայր շրջվել. զոհ ու վիրավոր կան Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am