Դատավորներին «վեթթինգի» ենթարկելու որոշումը չի համապաստախանում ՀՀ Սահմանադրությանը. Մեկ Հայաստան կուսակցություն

«Մեկ Հայաստան» կուսակցության հայտարարությունը Իրավական անվտանգության համապարփակ հայեցակարգի մշակման մասին 30․ 05․2019թ․

«Մեկ Հայաստան» կուսակցությունը, հետևելով վերջին օրերին ՀՀ դատական համակարգի շուրջ ծավալվող իրադարձություններին, արձանագրում է.

ՀՀ գործադիր իշխանության կողմից տեղի է ունեցել առերևույթ միջամտություն ՀՀ դատական իշխանության գործունեությանը, որի հետևանքով խախտվել է ժողովրդավարության և ՀՀ Սահմանադրության հենասյուն հանդիսացող իշխանությունների տարանջատման սկզբունքը, խաթարվել է դատական իշխանության անկախությունն ու բնականոն գործունեությունը. Գործադիր իշխանության կողմից հայտարարվել է Հայաստանում անցումային արդարադատության գործիքակազմի ներդրման և գործող դատավորների նկատմամբ, այսպես կոչված «վեթթինգի» կիրառման որոշման մասին. ՀՀ Ազգային ժողովում կազմակերպվել են Հայաստանում անցումային արդարադատության ներդրման վերաբերյալ լսումներ, որի արդյունքներով պարզ դարձավ, որ Հայաստանի գործադիր և օրենսդիր իշխանությունների մոտ առկա է ոչ ամբողջական և համալիր պատկերացում առաջարկվող գործիքակազմի ամբողջության, դրա կիրառման մեխանիզմների և հնարավոր հետևանքների վերաբերյալ: Հաշվի առնելով վերոգրյալը, «Մեկ Հայաստան» կուսակցությունը համոզմունք է հայտնում, որ. 1. ՀՀ իշխանությունների կողմից դատական համակարգի բարեփոխման «հեղափոխական» և «վիրահատական» միջամտությունը կրում է հատվածական, տարերային և խիստ սուբյեկտիվ թիրախավորված բնույթ, ինչը, մեր խորին համոզմամբ, չի բխում անկախ, արդյունավետ գործող և հանրային լայն վստահություն վայելող դատական համակարգ ունենալու ՀՀ ազգային և պետական շահից. 2. Հայաստանում անցումային արդարադատության կիրառման հիմքերի և նախադրյալների բացակայության իրավիճակում իշխանությունների կողմից «անցումային արդարադատության» գործիքակազմի ներդրման և գործարկման մասին որոշումը որակում ենք արհեստական և խիստ քաղաքականացված: Այդ որոշման մեջ առկա են լրջագույն ռիսկեր ՀՀ դատական համակարգի` որպես սահմանադրական ինստիտուտի, հիմքերի խարխլման, բնականոն գործունեության խաթարման և, այն գործադիր իշխանության կողմից առավելագույնս կառավարելի դարձնելու և, վերջին հաշվով, ՀՀ իրավական անվտանգության սպառնալիքներ: 3. ՀՀ գործադիր իշխանության կողմից դատավորներին «վեթթինգի» ենթարկելու որոշումը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ դատական օրենսգրքով ՀՀ դատական իշխանության և դատավորի համար սահմանված չափանիշներին, իր մեջ կրում է իշխանության համար անցանկալի դատավորներից ազատվելու գործիքի վերածվելու մեծ ռիսկայնություն: Մեր դիտարկմամբ, «վեթթինգը» իր ամբողջ տրամաբանությամբ և առաքելությամբ, պետք է կիրառվի ՀՀ պետական կառավարման ամբողջ համակարգի, մասնավորապես ՀՀ գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ: Գիտակցելով և ընդունելով ՀՀ դատական համակարգի շարունակական և հետևողական բարեփոխումների անհրաժեշտությունն ու կարևորությունը, առաջնորդվելով քաղաքական ցենտրիզմի առաջադիմական սկզբունքներով, ինչպես նաև պետական քաղաքականության կանխատեսելիության, որոշակիության և կայունության ծրագրային դրույթներով, «Մեկ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է. Սկսել «ՀՀ իրավական անվտանգության համապարփակ հայեցակարգի» մշակման գործընթաց` այն դիտարկելով որպես ՀՀ ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչ: «Մեկ Հայաստան» կուսակցությունը նախաձեռնում է քննարկումների և խորհրդակցությունների շարք ՀՀ քաղաքական ուժերի, իրավաբանական հանրույթի պրոֆեսիոնալ և ակադեմիական ներկայացուցիչների հետ` աշխատանքային խմբի ձևավորման և առաջադրված խնդրի համալիր լուծման նպատակով: Համոզված ենք, որ պետական քաղաքականությունը, դրանում առկա լուծումներն ու մեխանիզմները իրենց մեջ պետք է արտացոլեն քաղաքական համակարգի գործունեության խելամիտ հավասարակշռություն և կանխատեսելի բարձր արդյունավետություն: Ուստի, Հայաստանի անվտանգության բոլոր հայեցակարգերը պետք է հիմնված լինեն բացառապես ՀՀ ազգային և պետական շահի վրա, բավարարեն հանրության կողմից ձևակերպված ակնկալիքներն ու պահանջները` ծառայելով ի նպաստ և հանուն Հայաստանի Հանրապետության:

«Մեկ Հայաստան» կուսակցություն

 

դիտվել է 351 անգամ
Լրահոս
Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում. Աբրահամյան Հայաստանը «փաշինյանների» պակաս երբևէ չի ունեցել․ Կարեն Հեքիմյան Մեր որեւէ քայլ երբեւէ չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի համար, ես կասեի հակառակն է. Մետաքսե Հակոբյան Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ Այս իշխանությունը Հայաստանի գոյություն ունեցող սահմանները ապալեգիտիմացրեց, դրեց հարցականի տակ. Արթուր Խաչատրյան Վրաստան. սեփական պրագմատիզմի եւ Ալիեւի դափնիների արանքում ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am