Հայկ Սարգսյանը մոսկովյան բիզնես հետաքրքրություններ ունի, նա նոր բնակարան է գնել
Օրերս տեղեկություն տարածվեց, որ ախրանիկ պատգամավոր Հայկ Սարգսյանը Մոսկվա-Երեւան չվերթի ժամանակ ինքնաթիռում անախորջ միջադեպի է մասնակցել։
Մեր տեղեկություններով` նա Մոսկա է մեկնել Էդուարդ Մադաթյանի՝ Խուճուճ Էդոյի որդու ընկերակցությամբ, այնտեղ հանդիպել Թոխմախի Բաբոյին համատեղ բիզնես դնելու նպատակով։ Մեր տեղեկություններով` նա վերջերս Երեւանում բնակարան է գնել եւ 60 հազար դոլարի կահույք պատվիրել, սակայն կահույքի տեղափոխման գործընթացը ժամանակավորապես կանգնեցրել է, քանի որ վերջերս լրատվամիջոցներում տարածում գտավ կարմիր թանկարժեք մեքենայի պատմությունը, որը պատգամավորը վարում էր Երեւանի փողոցներում, բայց ասաց, որ ընկերոջն է։