Ինչու է հրաժարական տվել Արզուման Հարությունյանը
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԱԾ փոխտնօրեն Արզուման Հարությունյանի հրաժարականին:
Ինչպես ասաց` Հարությունյանը ծառայել է Ազգային անվտանգության ծառայության մարմիններում 35 տարուց ավելի:
«Նա զեկուցագրով դիմեց իրեն երկարամյա ծառայության կապակցության խնդրանքով, որը և բավարարվեց»,- պարզաբանեց Ա.Վանեցյանը: