Այս ամենը մեկ նպատակ է հետապնդում, որպեսզի չենթարկվող դատավորներից ազատվեն.Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

iravunk.com

Դատական համակարգի շուրջ ներկայիս աղմուկի դեմ հանդես եկողները շեշտը դնում են նման փաստարկի վրա. իհարկե, մեր շատ դատավորներ մի բարի պտուղ չեն, բայց շատերն էլ կան, ովքեր համապատասխանում են իրենց դիրքին: Այսինքն, սխալ է բոլորին մի արշինով չափել` միանգամից ողջ համակարգին մեղադրանք ներկայացնելով: Ուստիեւ, ճիշտ ելքը սա է. գտնել անարդար դատավորներին ու պատժել, բայց կոնկրետ, հասցեական ձեւով, անմեղներին չարատավորելով: Մինչդեռ իրողությունը հակառակն է. որոշ դատավորների հասցեին մեղադրանքներ են հնչում` կապված Քոչարյանի գործի հետ, ընդ որում, ակնհայտորեն հենց սա էլ դարձավ ողջ համակարգին հարվածելու առիթ: Հանրության կողմից մշտապես դրական լույսի ներքո ներկայացվող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱԶԱՐՅԱՆԸ եւս թիրախավորվեց այն բանից հետո, երբ անձեռնմխելիության փաստով ազատ արձակեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ի՞նչ է մտածում այս ամենի մասին պարոն Ազարյանը:

- Նախկին իշխանությունների օրոք հիշո՞ւմ եք նմանատիպ դեպքեր, երբ այս կամ այն թեկուզ քաղաքական զգայուն գործերով թիրախավորվի ողջ դատական համակարգը եւ առանձին դատավորներ:

- Եղել է, իհարկե, որ այս կամ այն դատական ակտից հետո կոնկրետ դատավորը թիրախավորվի: Բայց որ կոնկրետ գործադիր իշխանության ղեկավարի կամ օրենսդիր մարմնի կողմից թիրախավորվի ամբողջ դատական համակարգը, նախկին իշխանությունների օրոք նման բան ուղղակի չէր կարող լինել:
- Գաղտնիք չէ, որ կոնկրետ Ձեր անձը թիրախավորվեց, երբ Դուք անձեռնմխելիության փաստով ազատ արձակեցիք Ռոբերտ Քոչարյանին: Արդյոք դրա հետեւա՞նքն է մինչ օրս հնչող տարատեսակ քննադատությունները Ձեր անձի նկատմամբ:
- Իսկ ուրիշ քննադատելու առիթ տվե՞լ եմ: Ես չեմ կարող գնահատական տալ իմ որոշմանը, բայց չեմ գտնում, որ դա ինձ քննադատելու առիթ կարող էր տալ:
- Պարոն Ազարյան, Ձեզ հիմա էլ մեղադրում են գրագողության մեջ, անգամ ԱԺ հանձնաժողովի նիստ են հրավիրում հատուկ դրա համար: Սա ինչպե՞ս կորակեք:
- Այսպիսի մի բան ասեմ. վաղը-մյուս օրը, եթե ինչ-որ մի կին ներկայանա ու ասի, որ, օրինակ, ես երեխա ունեմ Ազարյանից, որովհետեւ երեխայիս աչքերը կապույտ են, եւ դա համընկնում է դատավոր Ազարյանի աչքերի գույնի հետ, հետաքրքիր է` նորի՞ց պետք է Ազգային ժողովի նիստ գումարեն եւ ինձ մեղադրեն հիմա էլ դրա մեջ: Հիմա ինչ-որ մեկը հայտնվել է ու ասում է, որ գրագողություն է կատարվել, քանի որ 17 էջ համընկել է, հիմա ես ի՞նչ անեմ: Գրագողություն որակելու համար առաջինը` դա շատ քիչ է, եւ երկրորդ` թող իրենք մի հատ իրենց հայելու մեջ նայեն, նոր ուրիշին գրագողության մեջ մեղադրեն:
- Ո՞ւր են տանելու դատական իշխանությունների նկատմամբ այս քայլերը:
- Տեսեք, դատական իշխանությունը երեք ճյուղերից մեկն է, որը անկախ է եւ չի ենթարկվում իշխանության մյուս թեւերին: Մինչդեռ գործող իշխանությունը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի դատական համակարգը իրենց գրպանային համակարգը դառնա: Որպեսզի իրենք ստանան իրենց ուզած դատական ակտերը, որոշումները:
- Ըստ Ձեզ, հնարավո՞ր է, որ գա այն օրը, երբ դատական իշխանությունը փաստացի կհայտնվի գործադիրի անմիջական հսկողության տակ: Հաշվի առնելով, որ արդեն իսկ վարչապետի հորդորով մարդիկ դատարաններ են արգելափակում, մի օր էլ կարող է որոշեն, որ պետք է դուրս գան փողոց ու պահանջեն, որ դատական համակարգը ենթարկվի անմիջապես գործադիրի ղեկավարին:
- Վարչապետը ամեն ինչ անում է այդ ուղղությամբ, իսկ օրենսդիրը նպաստում է դրան` օրենսդրական դաշտ ստեղծելով: Անկեղծ ասած, ինձ համար շատ դժվար է պատկերացնել, որ դատական համակարգը կարող է մի օր հայտնվել գործադիրի հսկողության տակ: Ինչ վերաբերում է վարչապետի կոչինª դատարանների մուտքերը արգելափակելու մասին, ապա ինձ մոտ ավելի շատ մտահոգություն առաջացրեց այդ մասին ոստիկանապետի հնչեցրած խոսքը. նա դա որակեց, որպես ինքնաբուխ ակցիա: Ես ոստիկանապետին ընդամենը կոչ եմ անում` բացի «Քրեական օրենսգիրքը» եւ հասկանա, թե ինչ է հանցագործությունը: Հանցագործությունը ցանկացած այն գործողությունն է, որը նախատեսված է «Քրեական օրենսգրքով»: Հիմա ուզում եք կատարվածի անունը դրեք ինքնաբուխ ակցիա կամ այլ մի բան, միեւնույնն է, եթե «Քրեական օրենսգրքով» նախատեսված է նման բան, դա հանցագործություն է:
- Հայտարարվել է դատավորների վետտինգ իրականացնելու մասին: Դուք պատրաստ ե՞ք ենթարկվել վետտինգի:
- Անկեղծ ասած, ես դեռեւս պատկերացում չունեմ, թե ինչ ասել է վետտինգ, կոնկրետ ի՞նչ չափանիշներով է որոշվելու: Շատերը ասում են, այո, մենք պատրաստ ենք` մտածելով, որ դա հերոսություն է: Անձամբ իմ կարծիքը հետեւյալն է. եթե վետտինգ ասելով` ինչ-որ մեկը պետք է իմ մասնագիտական գիտելիքները ստուգի, ապա ես հիմիկվանից ասում եմ` ուղղակի չեմ ներկայանա:
- Պարոն Ազարյան, հետաքրքիր է նաեւ Ձեր տեսակետը անցումային արդարադատության մասին: Առհասարակ, սա ի՞նչ է իրենից ենթադրում: Օրինակ, նախկինում կայացված, ուժի մեջ մտած վճիռները կրկին մտնելու են դատարանª նոր քննությա՞ն, թե՞...
- Ես իմ անձնական կարծիքը պետք է հայտնեմ. ես ասել եմ ու էլի եմ կրկնում. վետտինգը, անցումային արդարադատությունը, այս ամենը իշխանությունների կողմից մեկ նպատակ է հետապնդում, որպեսզի իրենց չլսող, չենթարկվող դատավորներից ազատվեն, ուրիշ ոչինչ:

 

դիտվել է 494 անգամ
Լրահոս
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում Սահմանադրության 116-րդ հոդվածի հիմքով՝ քաղաքական և ռազմական բնույթ կրող միջազգային փաստաթղթի տակ ցանկացած պաշտոնյայի ստորագրություն չունի իրավական ուժ». Գևորգ Դանիելյան Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից. «Հրապարակ» Փաշինյանը բացառապես թուրքական նարատիվներ է հնչեցնում. Վադիմ Արությունով Մանրամասներ․ ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում Առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ» Չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը. Նիկոլ Փաշինյան Տավուշի մարզպետը պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. Շարմազանով Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ Զաքարյան Գյուղերը տվեց․ հենց հիմա Նիկոլը, ՔՊ-ն ու Ադրբեջանը տոնում են իրենց հաղթանակը․ Արա Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես Ավետիսյան Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Իրանի դեսպանի արձագանքը՝ Տավուշի գյուղերը ադրբեջանցիներին հանձնելու որոշմանը (video) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ Դուք վիժվածքից էլ ավել եք․ դե փորձե՛ք բոլորիս կալանավորել․ Աշոտ Անդրեասյան (video) Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել Նիկոլը յուրաքանչյուրիս համար պատրաստել է այս սարսափելի տառապանքները․ Աննա Մկրտչյան (video) Արցախի վերնախավը հավաքվել էր
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am