Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 12-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների կողմից թմրամիջոց հայտնաբերելու փաստով։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, այդ օրը, ժամը 04։30-ի սահմաններում Արաբկիրի ոստիկանության համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացնելով՝ թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդով-Մամիկոնյանց փողոցների խաչմերուկից Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել Երեւանի բնակիչ 39-ամյա Վարդան Ղ.-ին։
Աղբյուրի տեղեկություններով՝ վերջինը եղել է Mercedes G մակնիշի 001 QO 02 համարանիշի ավտոմեքենայով։ Ավտոմեքենայում եղել են նաեւ Երեւանի բնակիչներ 33-ամյա Արա Բ.-ն եւ 27-ամյա Մամիկոն Օ.-ն։
Ավտոմեքենայի նախնական զննությամբ այնտեղ հայտնաբերվել է «Մետամֆետամին» տեսակի թմրամիոցի նմանվող սպիտակ զանգվածով փաթեթ, իսկ վարորդի նստատեղի հատակի ռետինե ծածկոցի վրա՝ նույն թմրամիջոցի զանգված։
Մամիկոն Օ.-ն ոստիկաններին հայտնել է. որ հայտնաբերված «Մետամֆետամին»-ը հանդիսանում է «Կրիստալ» թմրամիջոց եւ պատկանում է իրեն։ Ոստիկանները թմրամիջոցն առգրավել են եւ նշանակվել են դատաքիմիական եւ դատաքրեագիտական փորձաքննություններ։ Նշված անձինք բաց են թողնվել։
Վարդան Ղ.-ն աշխատում է Երեւանում գործող «Վազ Գրուպ» ընկերության փոխտնօրեն։
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ)
Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը
Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը