Իշխանության ֆանատը․ Արմեն Սարգսյանը ոչնչացնում է

Սարդարապատի հուշահամալիրում այսօր նշվում է Հանրապետության օրը: Քաղաքական ողջ էլիտան գտնվում է այնտեղ, բայց այստեղ էլ նախագահ Արմեն Սարգսյանի պահվածն է ուշագրավ, նա անդիմադրելի խոնարհությամբ երկար ժամանակ կանգնել ու սպասում է, թե երբ կժամանի Նիկոլ Փաշինյանը, որպեսզի նրա ուղեկցությամբ բարձրանան Սարդարապատի հուշահամալիր։ Այս մարդը կարծես թե մոռացել է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները ու դարձել է իշխանությունները հպատակը։ Իսկ Սահմանադրության 123-րդ հոդվածը սահմանում է.
«1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է:
2. Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
3. Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով:
4. Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով»:Հանրապետության նախագահի լիազորություններն ամրագրված են Սահմանադրության 5-րդ գլխում, ինչպես նաև Սահմանադրության 93-րդ, 149-րդ, 150-րդ, 155-րդ, 166-րդ, 169-րդ, 206-րդ հոդվածներով:
Իսկ ինչ է անում Արմեն Սարգսյանը դիցուք Սահմանադրության պահպանման ուղղությամբ, անշուշտ, ոչինչ։ Մարդն իրեն նվիրել է շրջագայություններին, իսկ երբ Հայաստանում ներքաքաղաքական անցուդարձը հասնում է պիկին, մի վախվորած, իշխանահաճո երկտող է տարածում։ ՀՀԿ-ի կցորդի կարգավիճակում նախագահի պաշտոնը բազմած բրիտանյայից եկած հայկական թագուհին հեղափոխությունից հետո հարմար տեղավորվել է նոր իշխանության կցորդի ափսեում։ Եթե հեղափոխության առաջին օրերին նա այնքան ինքնամոռաց ու կրքոտ էր տրվել Նիկոլ Փաշինյանին, որ հասցրեց անգամ միջոցառումներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողքից վազելու համար հետեւում մոռանալ Արցախի նախագահ Բակո Սահակյանին, ապա հիմա, իսկապես, անհասկանալի է նրա այսաստիճան քծնանքը։
Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը կարող են շուրջօրյա ռեժիմով Հայաստանի քաղաքացիներին ասֆալտին փռել, պատերին ծեփել, դատարաններ շրջափակել, Արմեն Սարգսյանը անհաղորդ է այս բոլորին, լավագույն դեպքում նա կարող է ոչինչ չասող մի երկտող տարածել, հիշեցնել իր գոյությունը, ինչպես դա արեց դատարանները պաշարելու Փաշինյանի հակասահմանադրական քայլից հետո։ Հայաստանում եղած օրերին էլ նա անհասկանալի հանդիպումներ է ունենում տարբեր ուժերի հետ, երեւի թե պատրանք ստեղծելու, որ կտրված չէ ժողովրդից, ընդդիմադիր զանգվածից։ Գործնականում նա իշխանության հետ է, իշխանության կողքին ու մեկ տարվա մեջ գեթ մեկ անգամ չի ասել՝ աչքներիդ վերեւը հոնք կա։ Իսկ ցանկացած իշխանություն, այն էլ՝ փորձառություն չունեցող, երաշխավորված չէ սխալներից։
Փաստն այն է, որ Արմեն Սարգսյանը սահուն քայլերով ոչնչացնում, արժեզրկում է նախագահի ինստիտուտը,այսօրվա խայտառակ պահվածն էլ այդ քայլերրի մեջ պետք է դիտարկել, այնինչ Սահմանադրությամբ նախագահն է համարվում պետության գլուխը։

Անի Սահակյան

դիտվել է 4110 անգամ
Լրահոս
Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Կիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. ԶՊՄԿ Մարդկանց ծեծող ոստիկանների դեմքին նայեցի ու խղճացի նրանց․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը՝ Տավուշի գյուղերի հանձնման վերաբերյալ (video) Փակ է Ապարան-Սպիտակ Մ3 ճանապարհահատվածը․ քաղաքացիները շարունակում են ընդվզել (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am