Արտակարգ իրավիճակ. մինչ մարզպետը Սյունիքի մարզում մասնակցում է ինչ-որ զարգացման ֆորումի, իր մարզի բնակիչները հայտնվել են անօգնական վիճակում

Երեկ՝ մայիսի 26-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Արմավիրի մարզում տեղի ունեցած արտակարգ իրավիճակի վերաբերյալ, երբ Արազափ գյուղում ուժեղ քամին տակնուվրա էր արել գյուղի ակումբի տանիքը՝ վնասելով գյուղացիների շենք-շինությունները, ջերմոցներն ու այգիները։

Այսօր՝ մայիսի 27-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Մենակ մեր դարդին դարման եղան «Գազպրոմ Արմենիա» և «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունների Արմավիրի մասնաճյուղերի ծառայողները։ Ողջ գիշեր մեզ հետ հերթապահություն է իրականացրել գյուղապետ Մանվել Հարությունյանը։ Արմավիրի մարզպետարանից ոչ մի օգնություն չենք ստացել։ Ի՞նչ աստիճանի վատ ու անկազմակերպ աշխատի Արմավիրի մարզպետարանը, որ մի հատ չհետաքրքրվեն, չասեն՝ գնանք, գոնե մի քիչ օգնենք գյուղացուն։ Թողնես՝ ճոռոմ-ճոռոմ, ամպագոռգոռ հայտարարություններ տարածեն, թե իրավիճակ է փոխվել երկրում, գյուղացին էլ երբեք անօգնական չի մնա»։ »Երեկվանից սպասում ենք մարզպետարանի ժամանմանը սակայն այսօր կեսօրին մարզպետարանից մի հոգի եկել, տեսել է, ասում է՝ նկարենք, գնանք, մի բան կանենք։ Ա՛յ բալամ, հո դուք ու ձեր մարզպետը Ռեմբրանտը չե՞ք, նկարելով եք զբաղվում։ Ռեալ գործով զբաղվեք։ Իսկ ռեալ գործը նա է, որ գոնե այս պահին առաջնահերթ խնդրի լուծումը տեխնիկաներով վնասված թիթեղները հավաքելն է։ Մենք ձեզանից ողորմություն չենք խնդրում։ Եթե ընտրությունների ժամանակ դուք մեզանից մեր քվեն եք ուզել, ինչը մենք, հավատալով, տվել ենք, ապա հիմա ինչի՞՞ չեք արձագանքում մեր խնդրանքներին։ Այս դեպքում ոչ թե մենք պետք է խնդրողի դերում լինեինք, այլ դուք պետք է առանց մեր խնդրանքների, գայիք ու տեղում ուսումնասիրեիք խնդիրը։ Մարզպետարանից ասում են՝ հանձնաժողով ստեղծենք, էդ հանձնաժողովների տեղը մենք էլ գիտենք։

Եթե Հայաստանում ուզում ես մի բան մեռնի, ստեղծի հանձնաժողով։ Իմացանք, որ մարզպետ Հարություն Մաթևոսյանը գտնվում է Սյունիքի մարզում։ Իր մարզի խնդիրները դորդ ու բեշ է արել, հիմա էլ Սյունիքի մարզում մասնակցում է ինչ-որ Սյունիքի զարգացման ծրագրերի։ Քո մարզը զարգացրա, նոր անցի մյուս մարզերին, հարգելի մարզպետ»,-ասում էին գյուղացիները։ Արտակարգ իրավիճակներից էլ բան չհասկացանք. էկան, տարածքը սահմանազատեցին, լենտով կապեցին, ասացին, թե մենք չպետք է ներս մտնենք, թողին, գնացին։ Երևի մտածում են, որ պետք է գիշերենք դրսում՝ բաց երկնքի տակ։ Մեր շնորհակալությունն ենք հայտնում միայն գյուղապետին, «Գապրոմ»-ին ու «Հայաստանի էլեկտրացանցեր»-ին։ Բայց ուզում ենք էս մասին ճիշտ տեղեկություն ստանա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որովհետև կասկածում ենք, որ տեղական չինովնիկները ճիշտ տեղեկություններ չեն փոխանցի վարչապետին, իսկ ճիշտ տեղեկությունն այն է, որ մենք մնացել ենք անօգնական վիճակում։ Մարզի չինովնիկները գալիս, պռատակոլնի ներկա են ստանում ու գնում՝ այդքանվ համարելով իրենց գործն ավարտված»։

Ինչպես ավելի վաղ Արմավիրի մարզից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մայիսի 26-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Արազափ համայնքում ուժգին քամի էր սկսվել, որը մեծ վնասների պատճառ էր դարձել: Քամին այնքան ուժգին էր եղել, որ Արազափ գյուղի ակումբի թիթեղյա տանիքն ամբողջությամբ պոկել և մի քանի տասնյակ մետր շպրտել էր ու վնասել ակումբի դիմաց գտնվող Մարինե Խաչատրյանի տունը և հարակից շինությունը, այդ թվում՝ ջերմոցը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Մ. Խաչատրյանն ասել էր. «Ակումբից շպրտված թիթեղների պատճառով մեծ վնաս է հասցվել մեր տան տանիքին, լուսամուտները, պատուհանների շրջանակները ջարդուփշուր են եղել, վնասվել են նաև տան դարպասները՝ կոտրելով այն: Մեծ վնաս է հասցվել մեր ընտանիքին պատկանող ջերմոցին, որի ապակիները և հենասյուները ամբողջովին կոտրվել են: Քամին վնասել է նաև մեր տան մոտով անցկացված գազախողովակը, ինչն էլ պատճառ էր դարձել, որ սկսվել է գազի ուժեղ արտահոսք: Լավ էր, շատ շուտ ժամանեցին «Գազպրոմ-Արմենիա» ընկերության Արմավիրի մարզի պատասխանատուները, ովքեր անհրաժեշտ գործողություններ կատարեցին՝ դադարեցնելով գազի արտահոսքը: Ուժեղ քամին վնասել է նաև փողոցով անցնող էլեկտրալարերը»: 

դիտվել է 1182 անգամ
Լրահոս
«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար» Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Տավուշի համայնքապետերը Փաշինյանին հորդորել են անցկացնել սահմանազատում ՀՀ ողջ տարածքով Տավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿ Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ Կոորդինացնում ենք մեր ուժերը Փաշինյանին հեռացնելու համար. Արշակ Կարապետյան (video) Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. «Փաստինֆո» Մհեր Գրիգորյանը փակ հանդիպում է ունենում Տավուշի բնակիչների հետ Գիշերը Կիրանցի ճանապարհը չի բացվելու Ափսոսում եմ, որ իմ որդուն զոհել եմ այս ժողովրդի համար, դարձել ենք ֆեյսբուքահայություն․ ակցիա կառավարության մոտ 33-ամյա որդին հարվածներ է հասցրել մորը, ինչի հետևանքով վերջինս մահացել է Իշխանությունն իր վերջը ժողովրդի՝ եկեղեցու շուրջ համախմբման մեջ է տեսնում, դրա համար է թիրախավորում եկեղեցին․ Վահան Հովհաննիսյան Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Oragir.news «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհից տուժել են ավտոպահեստամասերի վաճառքի տաղավարն ու կից պահեստը Մանրամասներ այս պահին Տավուշում տիրող իրավիճակից. իշխանությունը շարունակում է վախի մթնոլորտ ստեղծել Առանց համախմբման՝ հարցը չի լուծվի․ Գեղամ Մանուկյան Մի շարք քաղաքներից ու գյուղերից արդեն մեկնել են Տավուշ․ սա երկիր հանձնելը կանխելու համար է․ Նաիրի Հոխիկյան Վրաստանը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am