Մենք Ադրբեջանում որոշակի հույսեր ենք կապում հարևան երկրի նոր ղեկավարության ողջամտության հետ. Մամեդյարովի հարցազրույցը Коммерсантъ-ի հետ

Իհարկե, մենք Ադրբեջանում որոշակի հույսեր ենք կապում հարևան երկրի նոր ղեկավարության ողջամտության հետ, այն հանգամանքի հետ, որ նրանք կհասկանան , որ առանց Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, առանց տրածաշրջանային լայնամասշտաբ համագործակությանը ինտեգրմանը Հայաստանին հնարավոր չէ հանել այն փակուղուց , որի մեջ երկիրն ինքն իրեն գցել : Այդ մասին Коммерсантъ-ին տված հարցարզրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը` խոսելով ՀՀ նոր իշխանություններից սպասելիքներից:
Մամեդյարովը նշում է, որ իրենք իրենց հերթին, որոշակի դադար էին տվել ՀՀ իշխանություններին, որպեսզի նրանք ծանոթանան բանակցային գործընթացի դետալներին:

«Այդ անցումային փուլն ավարտվել է, բանակցությունները վերսկսվել են ինչպես երկու երկրների ղեկավարների մակարդակով, այնպես էլ ԱԳ նախարարների»,-ասել է նա:

Հարցին, որ կարծիք կա, որ նախ պետք է վերականգնել վստահության մթնոլորտը, այնուհետև քննարկել այնպիսի հարցեր, ինչպիսիք են տարածքների վերադարձ, Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակ և փախստականների վերադարձ, Մամեդյարովն ասում է. «Կարծում եմ` հակառակն է: Ինչպե՞ ս կարող ենք վերականգնել փոխադարձ վստահությունը իրենց քաղաքներից և գյուղերից վտարված այդքան անձանց առկայության դեպքում:

Մենք պետք է գործենք հենց քայլ առ քայլ կարգավորման ուղղությամբ, որի սկիզբը պետք է լինի Ադրբեջանի տարածքներից օկուպացիոն ուժերի դուրսբերումը…Հենց դա կլինի վստահության կառուցման համար պայմանը»:

Դիտարկմանը, որ նրա հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ Արցախի ներգրավվումը բանակցային գործընթացում անհրաժեշտ է, քանի որ նրանք չեն ենթարկվում Երևանին, այսինքն Երևանը չի կարող նրանց պարտադրել հիպոտետիկ որոշումը, որին դուք կարող եք հասնել բանակցությութնների արդյունքում, Մամեդյարովը հարցով է պատասխանել.« Իսկ դուք հարցրե՞լ եք Երևանին` որտե՞ղ են իրեն ծառայությունն ացնցում ՀՀ բարձարգույն քաղաքական ղեկավարության որոշ ներկայացուցիչների որդինեը: Ո՞ւր ենք այդքան հաճախ մեկնում ներկայիս նախագահը և վարչապետը: Հիմնականում ո՞ր հարկ վճարողների հաշվին է ձևավորվում ձեր կողմից հիշատակված խամաճիկային միավորման բյուջեն»:

«Ամեն ինչ շատ պարզ է` Հայաստանի Հանրապետության վիզավին, որպես հակամարտության կողմ, հանդես է գալիս Ադրբեջանի Հանրապետությունը»,- հավելել է նա:

Հարցին, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել է, որ մտադիր չէ ձգձգել, կամ արգելակել բանակցային գործընթացը, ինչ կարծիքի է նա. Մամեդյարովը պատասխանել է. « Մենք կարող ենք միայն աջակցել նման մոտեցմանը: Ադրբեջանը կողմ է, որը միանշանակ հետաքրքրված է հակամարտության շուտափույթ կարգավորմամբ: Եվ մինչ օրս մենք շարունակում ենք մեր հույսերը կապել հակամարտության բանակցային ճանապարհով կարգավորման հետ»:

yerkir.am

դիտվել է 284 անգամ
Լրահոս
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am