Առաջարկը ծագել է այն բանից հետո, երբ դպրոցի տնօրենի հավակնորդները՝ չվստահելով Կառավարման խորհրդի անաչառությանը դիմեցին...
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը առաջարկով դիմել է կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին, որպեսզի Երեւանի ավագանու անդամները կարողանան մասնակցել դպրոցի տնօրենի ընտրության մրցույթներին:
Այս առնչությամբ, նա Facebook-ի իր էջում գրել . «Առաջարկով դիմել էի Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին, որպեսզի Երեւանի ավագանու անդամները կարողանան մասնակցել դպրոցի տնօրենի ընտրության մրցույթներին: Առաջարկը ծագել է այն բանից հետո, երբ դպրոցի տնօրենի հավակնորդները՝ չվստահելով Կառավարման խորհրդի անաչառությանը դիմեցին ավագանու անդամներին, որպեսզի ներկա լինեն ընտրությանը եւ հետեւեն պրոցեսին:
ԿԳ նախարարը պատասխանել է, որ առաջարկը կքննարկվի նախարարության կողմից ներկայումս շրջանառվող նախագծերի փաթեթի շրջանակներում:
Հույս ունեմ, որ այն կընդունվի՝ հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ ներկայիս նախարարը որպես ավագանու նախկին անդամ եւ համապատասխան ոլորտի հանձնաժողովի երբեմնի նախագահ, կարեւորում է վերահսկողության մեխանիզմների ներդրումը»:
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին
Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը