Ի՞նչ նպատակով են նախկին օլիգարխները նվիրատվություն կատարում Աննա Հակոբյանի հիմնադրամին.պարզաբանում

 «Իմ քայլը» եւ «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամիների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը .լչսգչեղների հետ հանդիպմանը , պատասխանելով հարցին, թե Արտակ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը արդյոք նույն նպատակները չեն հետապնդում իր ղեկավարած հիմնադրամներին նվիրատվություն անելով, ինչ նախկինում,պատասխանեց. «Պետք է ի վերջո հրաժարվենք նախկինում եղած երեւույթները ներկա իշխանությունների եւ հարաբերությունների վրա պրոյեկտելուց, քանի որ դա համարում եմ կատարյալ անիմաստ զբաղմունք, անիմաստ ռեսուրսի վատնում»։  

Լրագրողը  հարցրեց. «Երբ նախկինում Արտակ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը նվիրատվություն էին կատարում, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի կողմից քննադատության էին արժանանում, որ այդպիսով նրանէ փորձում են հաճոյանալ իշխանություններին, արտոնություններց օգտվել, իսկ այսօր, երբ նրանք նվիրատվություն են կատարում «Իմ քայլը» եւ «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամիներին, արդյոք նույն նպատակը չե՞ն հետապնդում»։


  «Ուզում եմ բոլորիս խորհուրդ տալ, որ ի վերջո ազատվենք այդ համեմատականից, նախկինում եղած երեւույթները ներկա իշխանությունների եւ հարաբերությունների վրա պրոյեկտելուց, քանի որ դրանով կխնայենք մեր ժամանակն ու ռեսուրսը, քանի որ դա համարում եմ կատարյալ անիմաստ զբաղմունք, անտեղի ժամանակի կորուստ, անիմաստ ռեսուրսի վատնում։ Չկա այդպիսի բան եւ չի կարող լինել։ «Իմ քայլը» եւ «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամիներին նվիրատվություն անել ազատ են բոլորը»,-պատասխանեց Աննա Հակոբյանը:

Վարչապետի տիկինը վստահեցրեց, որ նախկինում նվիրատվությունը պետության ղեկավարի տիկնոջ ղեկավարած հիմնադրամին եղել է մոնոպոլիա, իսկ հիմա մարդիկ ազատ են նվիրատվություն կատարել թեկուզ հազար դրամով. «Նախկինում հիմնադրամին նվիրատվություն անելը եղել է մոնոպոլիա, այսինքն՝ ոչ բոլորն են իրավունք եւ հնարավորություն ունեցել պետության ղեկավարի տիկնոջ ղեկավարած հիմնադրամին նվիրատվություն անել։ Մենք առաջին օրվանից ասել ենք, որ չունենք այդպիսի բարդույթ ոչ նախկին մարդկանց եւ ոչ ապագա մարդկանց հետ կապված, մենք ներկայացնում ենք մեր արած աշխատանքն ու մեր նպատակները եւ բոլորի նվիրատվության համար շնորհակալ ենք, քանի որ դրանք ծառայելու են այդ նպատակին»։

դիտվել է 375 անգամ
Լրահոս
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են. Armlur.am Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր Քաղաքացիները փակել են նաև Մարտունու ճանապարհը Նոյեմբերյանի քրեական հետախուզության պետը բաժնի պետը Բաղանիսում համոզում է, որ աշակերտները դադարեցնեն դասադուլը «Աննա Հակոբյան VS Հողերի հանձնում» Նիկոլ Փաշինյանը հեռանում է․ Նաիրա Զոհրաբյան (video) Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 730 մլն դրամ`ջրային պարեկային ծառայությանը «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը (video) Էս ի՞նչ եք անում․ լարված իրավիճակ Կիրանցում (video) Ով դատապարտեց դագաղների տեսարանը՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, թե՞ իրավապաշտպանները. Ռուբեն Մխիթարյան Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Սասու՛ն, դե արի պահի սահմանը․ կաբինետից մի՛ խոսա․ կիրանցիներ (video) «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն Մելիքյան Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել. Ալիև Սեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am