Տարոն Մարգարյանի դիսերտացիայի մեջ գրագողության հետքեր չեն հայտնաբերվել
Այսօր՝ մայիսի 27-ին, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում խոսեցին նաև Երևանի նախկին քաղաքապետ տարոն Մարգարյանի դիսերտացիայի թեմայի մասին:
Հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ հարցին անձրադարձ եղել է, աշխատանքի մեջ գրագողության հետքեր չեն հայտնաբերվել, դրա համար մեղադրանք չի առաջադրվել:
Հովհաննիսյանը նշեց, որ նախորդ իշխանությունների ժամանակ ընդունված է եղել դիսերտացիա նվիրելը, դա արատավոր երևույթ է և տարակուսելի է, թե ինչու են մարդիկ ցանկացել դիսերտացիա ունենալ, եթե չեն զբաղվելու գիտությամբ: Պատգամավոր նաև կարևորեց այն, որ հիմա՝ նոր իշխանությունների օրոք, նման պրակտիկա չլինի: