Երկրորդ փուլի ցինիզմը

Պաշտոնապես ստում եմ

«Իմ քայլը» խմբակցությունը փակ նիստում բուռն քննարկումների մեջ է եղել: Այնքան թեժ եւ բուռն, որ փակ դռներից դուրս լրագրողները շատ հստակ լսել եւ անգամ ձայնագրել են նիստի մասնակիցների ելույթները: Իմքայլականները, մասնավորապես Մարիա Կարապետյանը, խոսել են ԲԴԽ-ն եւ ՍԴ-ն ցրելու մասին:

Ուշագրավն այն է, որ իմքայլականների խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, թե նման նիստ եւ նման քննարկում չի եղել, չնայած, որ նույն Մարիա Կարապետյանը լրագրողներին ասել է, որ նման քննարկում եղել է, եւ որ ինքը ունեցել է նման ելույթ:

Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, թե պաշտոնապես հերքում եմ, որ խմբակցության հանդիպման ընթացքում ԲԴԽ կամ ՍԴ կառույցները ցրելու մասին խոսակցություն է գնացել:

Հետո հրապարակվում է ձայնագրությունը, եւ մենք բոլորս մեր ականջներով լսում ենք, որ եղել է նման բուռն քննարկում, որ ԲԴԽ-ի ու ՍԴ-ի ցրման թեմաները բուռն քննարկվել են։

Մակունցը անգամ ձայնագրությունը լսելուց հետո է փորձել հերքել անհերքելին: Մի՞թե ակնհայտը հերքելը նոր Հայաստանի կրեդոն է: Նայում եք լրագրողի աչքերին, նայում եք հասարակության աչքերին եւ սուտ խոսում: Հերքում եք այն ինչ եղել է, ինչին դուք եւս մասնակից եք դարձել: Իսկ գուցե հերքում եք, քանի որ հոգու խորքում, շատ խորքում գիտակցում եք, որ շատ վատ գործընթաց եք ուզում սկսել: Վատ եւ վտանգավոր գործընթաց:

Ինքնաբուխ ոստիկանը

Ոստիականապետ Վալերիյ Օսիպյանը պնդում է, թե դատարանների շենքերը շրջափակվել են ինքնաբուխ: Նա չի լսել վարչապետի նախորդ օրվա կոչը՝ շրջափակել դատարաններն այնպես, որ այնտեղ որեւէ մեկը չմտնի, շրջափակել բոլոր մուտքերն ու ելքերը, հետո այնտեղ սպասել ժամը 12-ի իր ելույթին։ Իսկ ինչպե՞ս լսեր: Չէ որ լսելուց հետո նա պարտավոր էր գործ անել, թույլ չտալ հակաօրինական գործողություններ, թույլ չտալ դատարանների բնականոն աշխատանքների խափանումը։ Բայց Օսիպյանը ընտրեց ծիծաղելի վիճակում հայտնվելու տարբերակը․բայց դա ի՞նչ է որ, կարեւորը ոստիկանապետ է։ Բայց ինչո՞ւ ենք զարմանում։

Երբ ԼԳՏԲ-ի ներկայացուցիչներն ամիսներ առաջ ներխուժեցին ոստիկանության բաժանմունքներից մեկը եւ տեսախցիկների առաջ ծեծի ենթարկեցին ոստիկաններին, Օսիպյանը հայտարարեց, թե նման բան չի եղել, երբ անգամ այդ մասին նույն ոստիկանները հատուկ ռեպորտաժ էին պատրաստել, որը հեռարձակվեց մի քանի հեռուստաալիքներով:

Պաշտոնական զարմիկը

Մակունցին, Օսիպյանին չի ցանկանում զիջել Արմեն Գրիգորյանը: Կիրթ եւ խելացի երիտասարդ, որը զբաղեցնում է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Փաստորեն կիրթ լինելը դեռ երաշխիք չէ, որ մարդը պաշտոնը չի դարձնի կուռք։ «Ուտելիքը կուռք մի դարձրեք»,- կասեր Բենդերը՝ Շուրա Բալագանովին։

Արմեն Գրիգորյանը հայտարարում է, թե դատարաններն արգելափակելու Նիկոլ Փաշինյանի կոչը միջազգային կառույցներում հիմնականում դրական արձագանք է գտել: Գոնե մեկ օրինակ՝ խնդրեմ։ Բայց դա էլ ոչիչն։

Արմեն Գրիգորյանը փորձում է արդարացնել Նիկոլ Փաշինյանի կոպտագույն սխալը՝ որոշ ուժերի կողմից դավադիր պատերազմի ու հողեր հանձնելու մասին հայտարարությունը։ Ի դեպ, ուժային կառույցների իր կոլեգաները շատ արժանապատվորեն շրջանցեցին այս թեման... Բայց սա էլ դեռ վերջը չէ։

Արմեն Գրիգորյանը կողմ է ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելուն եւ հրապարակային պաշտպանում է վարչապետի նաեւ այս վտանգավոր նախաձեռնությունը։

Արմեն Գրիգորյանը գեներալ-լեյտենանտ, Արցախի պատերազմի ակտիվ մասնակից, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանի քրոջ որդին է, եւ ցանկության դեպքում մի օր կարող էր հարցնել. «Քեռ, այ քեռ, վերջը ի՞նչ էր եղել...»:

Իսկ հիմա բոլորով, վարչապետին դուր գալու համար, աջակցում եք նրա բոլոր վրիպումներին։ Իսկ ո՞վ է նրան ասելու ճշմարտությունը։ Ո՞վ է կանխարգելելու հաջորդ ավելի վտանգավոր վրիպումները։

Գեղամ Նազարյան

Top-news.am

դիտվել է 482 անգամ
Լրահոս
Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա»․ Լևոն Քոչարյան (video) Հայե՛ր, մեր հողը թշնամուն տվողին կախաղան հանեք․ ոսկեպարցի տատիկ (video) Բաքուն համաձայնել Է Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Ինչու՞ է իրանական հրթիռների թիրախում հայտնվել Արցախը․ Արգիշտի Կիվիրյան (video) Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը Սրբազանի մասին ստահոդ լուրեր տարածելով` կարճաժամկետ հաջողություն կարձանագրես․ հայտարարություն Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (video) Անվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարություն «Խելագար կառավարություն է, որ պատերազմով վախեցնի»․ Գեղամ Մանուկյան (video) Ոսկեպարը կդառնա անկլավ․ համայնքի վարչական ղեկավար Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Բյուրո Մի օր էդ բերետավորների երեխեքը էդ կադրերը տեսնելու են Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Թշնամին Փաշինյանն ա․ հողերը տալու համար երևի փող էլ ա ստացել. ակցիա (video) Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին Ամենամեծ թշնամին Փաշինյանն է. Ակցիայի մասնակից Վաղուց պետք է այսպես արվեր. Արա Ռոստոմյան Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Վարդևանյան Ժամանակն է մի կողմ դնել անհիմն հիշողությունները, Փաշինյանն էլ է դա հասկանում․ Էրդողան ՇՏԱՊ․ Ծեծկռտուք Զվարթնոց օդանավակայանում (video) Վճռական քայլեր ձեռնարկեք Ռուբեն Վարդանյանի առողջական խնդիրների լուծման համար․ բաց նամակ ԿԽՄԿ-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am