Brexit-ի կողմնակիցների կուսակցությունը հաղթել է Մեծ Բրիտանիայում
Brexit-ի կողմնակիցների կուսակցությունը Եվրոպական խորհրդարանի ընտրություններում Մեծ Բրիտանիայում 20% ցուցանիշով, զբաղեցնում է առաջին տեղը, այս մասին հաղորդում է Reuters-ը:
Այս կուսակցության ղեկավարն ազգայնական Նայջել Ֆարաջն է,ով մեկնաբանելով ընտրությունների նախնական արդյունքները, ասել է, որ դրանք լավագույնս ցույց են տվել, թե Մեծ Բրիտանիայում որքան են ցանկանում դուրս գալ ԵՄ-ի կազմից: Միևնույն ժամանակ, լավագույն արդյունքի էին ձգտում հասնել նաև լիբերալ դեմոկրատները, ովքեր հանդես էին գալիս Բրեքսիթի մասով երկրորդ հանրաքվեի անցկացման կոչերով: