Էվերեստը հաղթահարելիս մահացել է 8 լեռնագնաց
Մեկ շաբաթվա ընթացքում 8 լեռնագնացներ մահացել են Էվերեստի բարձունքը հաղթահարելիս, գրում է The Sun-ը:
Նշվում է, որ իր վրանում մահացել է 56-ամյա իռլանդացի Քևին Հայնսը: Հնդիկ լեռնագնաց Նիհալ Բագվանը մահացել է թթվածնային անբավարարությունից: Մի քանի ալպինիստներ մահացել են լեռը բարձրանալու ժամանակ գոյացած հերթի մեջ, որ տևել է մոտ 12 ժամ:
Մագլցման ընթացքում մի տղամարդ էլ ընկել է լեռան գագաթից. փրկարարները այժմ նրան են փնտրում: