Բողոքի ակցիա՝ Կոտայքի մարզի «Նաիրի» ՃՇՇ-ում

Այսօր՝ մայիսի 27-ին, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի վարչական տարածքում գտնվող «Նաիրի շին» բաժնետիրական ընկերության բակում են հավաքվել նշված ընկերության բալանսում գործող մի քանի ընկերությունների աշխատակիցներ, այդ թվում՝ «Ընդերքաբեր» «Նաիրի շին» ՃՇՇ-ի աշխաակիցները։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բակում հավաքված քաղաքացիներն ասում էին. «Արդեն մի քանի տարի է, «Նաիրի» ՃՇՇ-ի տնօրեն Յագոր Խերիմյանը մատների վրա սաղիս խաղացնում է; Լրիվ դարձել է հայտնի՝ «Պահանջվում է ստախոս» թատրոնի «փչան Թոդորոսը»։ Ամեն օր մեզ ասում է՝ գումարները վճարելու ենք, իսկ գումարները, էնպես չի, որ մենք խնդրում ենք. մեր հալալ քրտինքով վաստակած աշխատավարձն է։ 8-9 ամսով ամեն Աստծո օր սպասում ենք, որ գումարը վճարելու է։ Տարվա 4 եղանակներին մեր առողջության հաշվին աշխատել ենք՝ հավատալով, որ Խերիմյանը իր խոսքը կկատարի։ Արդեն մի քանի օր է, համոզվել ենք, որ նա հերթական անգամ փափուկ բարձ է դնում մեր գլխի տակ։ Պատճառաբանում է, որ կապի և տրանսպորտի նախարարությունը գումարը չի փոխանցել։ Այսօր էլ մեր հեռախոսազանգերին պատասխանց, որ ինքը գտնվում է Երևանում՝ կապի նախարարությունում, և սպասում է, որպեսզի իրեն նախարար Հակոբ Արշակյանն ընդունի, որի ժամանակ ինքը ներկայացնելու է խնդիրներն ու հետո կվերադառնա և կպատասխանի, հավանաբար, դրական»։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանն ասաց. «Խնդրին ծանոթ ենք, կապի և տրանսպորտի նախարարությունը մինչև այս տարվա մարտը իր պարտավորությունները նշված ընկերությանը կատարել է. ամբողջ գումարը փոխանցել ենք։ Թե ինչի համար Ե. Խերիմյանը աշխատավարձերը չի տվել, դա արդեն մեր ոլորտը չէ։ Ինչ վերաբերում է մարտից հետո, ապա հայտնաբերել ենք որոշ թերություններ ու հանձնարարել ենք, որ երբ թերությունները կվերացնեն, կապի նախարարությունը գումարը կփոխանցի»։ Ֆոտոլրագրողի հարցին, թե հիմա Խերիմյանը գտնվում է կապի նախարարությունո՞ւմ ու նախարարը չի՞ ընդունում, Գ. Ավետիսյանը պատասխանեց, որ այդ տեղեկությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը, նախարարը գտնվում է արտերկրում՝ գործուղման մեջ։ Հավաքվածները նշում էին նաև, որ աշխատավարձերի պարտքը կազմում է 100 հազարից մինչև 1 մլն-ական դրամ ու հիմա չգիտեն էլ, ինչ անեն. «Վարկերի տակ ճկռում ենք, էդ գումարը, եթե ժամանակին Խերիմյանը տար, ապա ոչ միայն խանութներին պարտք չէինք լինի, այլև վարկերը կփակեինք։ Չենք ուզում ծայրահեղ միջոցների դիմել, պարզապես ուզում ենք՝ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկանա, որ ինչպիսի բարքեր են տիրում «Նաիրի» ՃՇՇ-ում՝ լրիվ Արութին Զիմզինովն ա. խաբում ու խաբում ին։ Ասում է՝ ամեն ամսվա 10-ին աշխատավարձի օր ա, կգաք ու գումարը կստանաք։ 10-ին գալիս ենք, 10 բալանոց քամի է անում»։ 

դիտվել է 219 անգամ
Լրահոս
Սասուն Միքայելյա՛ն, հավաքիր քեզ․ չփորձվես մարդկանց վրա քո ավտոներով քշել․ քաղաքացի (video) Սա ձեր արածն է․ մարդիկ վախենում են Տավուշում գերի ընկնել․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ին (video) Էս հանցագործն ո՞վ է, որ սրա հարցը չլուծենք․ մենք սրան վռնդելու ենք․ քաղաքացի (video) «ՄԻԱՍԻՆ» շարժումը կոչ է անում անհնազանդության ակցիաներ անել Հեռու մնացեք Բագրատ Սրբազանից, լափի մեռածնե՛ր․ Արիանա Հովսեփյան (video) Էդ սյունը հանելու են ու մտցնեն համապատասխան տեղը. Արգիշտի Կիվիրյան (video) Էդ Երկրապահ կոչեցյալը երկրորդ անգամ ա մարդկանց վրաերթի ենթարկում․ Գառնիկ Դանիելյան (video) Ո՞նց թե՝ «պետք ա ուրախ լինենք՝ 50 մետրի վրա Ադրբեջանն ա»․ Լևոն Քոչարյան (video) Հայե՛ր, մեր հողը թշնամուն տվողին կախաղան հանեք․ ոսկեպարցի տատիկ (video) Բաքուն համաձայնել Է Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Կարեն Վրթանեսյան Ինչու՞ է իրանական հրթիռների թիրախում հայտնվել Արցախը․ Արգիշտի Կիվիրյան (video) Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը Սրբազանի մասին ստահոդ լուրեր տարածելով` կարճաժամկետ հաջողություն կարձանագրես․ հայտարարություն Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան (video) Անվստահություն․ եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ հայտարարություն «Խելագար կառավարություն է, որ պատերազմով վախեցնի»․ Գեղամ Մանուկյան (video) Ոսկեպարը կդառնա անկլավ․ համայնքի վարչական ղեկավար Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի Իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Բյուրո Մի օր էդ բերետավորների երեխեքը էդ կադրերը տեսնելու են Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Թշնամին Փաշինյանն ա․ հողերը տալու համար երևի փող էլ ա ստացել. ակցիա (video) Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am