Հայաստանում սկսվում է Սորոսի դեմ պայքարի նոր փուլ, որը պետք է միավորի բոլորին. Արման Ղուկասյան

Սորոսի կամ նմանատիպ հիմնադրամների գլխավոր նպատակն այնպիսի քաղաքականօրակարգ մտցնելն է, որն ազդում է երկրի ներքին և արտաքին քաղաքականության վրա: Նման կարծիք ունի «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:

Նա մանրամասնեց, որ Սորոսի հիմնադրամի կողմից հայաստանյան հասարակական կազմակերպություններին դրամաշնորհներ տրամադրելը մի քանի օրվա պատմություն չունի: «Խնդիրը չի առաջացել երեկ: Հիմնադրամը, որ կրում է Open Society Armenia անվանումը, մեր երկրում գործում է 1997 թվականից»,- հայտնեց փորձագետը:

Ըստ Ղուկասյանի` մի քանի երկրներ, ինչպիսիք են Ավստրիան, Հունգարիան (ի դեպ, Ջորջ Սորոսիծ ննդավայրն է), Ռուսաստանը և Իսրայելը արգելել են հիմնադրամի գործունեությունը` այն որակելով «ներխուժում երկրի ներքին քաղաքականության մեջ»: Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցը հիմնադրամը փակելուն ընդամենը 1 ամիս ժամանակ էր տվել` այն անվանելով «չարիք»:

«ԱՄՆ-ը, որի քաղաքացի է համարվում Սորոսը, ևս մտածում է հիմնադրամի գործունեության կասեցման մասին: Այն հիմնականում հարում է դեմոկրատներին և հակահանրապետական դիրքորոշում ունի: Այնտեղ անգամ բողոքի ակցիաներ ու ստորագրահավաքներ են կազմակերպվում այս նպատակով»,- նշեց Արման Ղուկասյանը:

Ըստ նրա` Հայաստանում մեծ թիվ են կազմում հիմնադրամի ֆինանսավորմամբ գործող հասարակական կազմակերպությունները: 2018 թվականին հայաստանյան մի շարք կազմակերպությունների փոխանցվել է մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլար: «Open Society Armenia» հիմնադրամից ֆինանսավորում է ստացել նաև«Իրազեկված քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը: «Դրամաշնորհը կազմել է 400.000 ԱՄՆ դոլար: Կազմակերպությունը հակառուսական դիրքորոշում ունի և դեմ է արտահայտվում Հայաստանի` ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին անդամակցմանը: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ միջամտություն մեր ներքին և արտաքին քաղաքականությանը»,-ընդգծեց բանախոսը:

ՀԱՍԱԿ նախագահ Արման Ղուկասյանն առաջարկում է նոր օրենսդրական կարգավորում մտցնել, որը կկասեցնի նման հիմնադրամների գործունեությունը Հայաստանում: «Պիտի հասկանանք, թե Սորոսի ֆինանսական աջակցությամբ գործող հասարակական կազմակերպությունները գումարի՞, թե՞գաղափարի համար են գործում: Մի՞թե հիմնադրամը կարող է վնաս հասցնելՌուսաստանի, Հունգարիայի կամ Իսրայելի նման պետությանը և չվնասել Հայաստանին»,- պնդեցՂուկասյանը:

Բանախոսը նշեց, որ Հայաստանում սկսվում է Սորոսի դեմ պայքարի նոր փուլ, որը պետք է միավորի բոլորին՝ անկախ կուսակցական պատկանելիությունից և քաղաքական հայացքներից:

դիտվել է 661 անգամ
Լրահոս
Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան Գերլարված իրավիճակ Կիրանցում․ ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ. video ՇՏԱՊ. Ասպրամ Կրպեյանը ներկայացնում է Կիրանցում իրավիճակի լարման պատճառը. video Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5րդ օրն է՝ հացադուլի մեջ է ու այսօր արդեն հրաժարվել է ջրից. video Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է Այս պահին ամբողջ երկրով մեկ ժողովրդական դիմադրության մեծ ու փոքր դրսևորումներ են Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը Նիկոլի վկաները փոձում են խուլիգանության հոդված կարել Սուրեն Պետրոսյանի վրա․ Սուրեն Ներսիսյան Ապրիլի 25-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն Ռուբեն Վարդանյանը համաձայնել է ընդհատել հացադուլը 10-15 տարվա ազատազրկում. ի՞նչ պատիժ է նախատեսված ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու համար Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է Քաղաքացիները փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ Երևանի կենտրոնում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով կին քաղաքացի է ձերբակալվել Նոյեմբերյանի և Երևանի Կենտրոնի Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվել Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից և մեկնում է Կիրանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am