Իշխանությունները փորձում են ներքին թշնամիներ գտնել և հրամցնել հանրությանը. Անդրանիկ Թևանյան

Իշխանությունները փորձում են ներքին թշնամիներ գտնել և հրամցնել հանրությանը և որքան իրենք չեն կարողանում արդյունքներ ապահովել տնտեսության մեջ, արտաքին քաղաքականության ոլորտում, այնքան շատանում են, ագրեսիվանում են նրանց կողմից գործողություններն այդ ներքին թշնամիներին թիրախավորելու ուղղությամբ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը։

Նրա խոսքով՝ դատարանների փակելու հետ կապված գործընթացը հենց վերը նշածի շրջանակում է տեղավորվում: Անդրանիկ Թևանյանը կարծում է, որ դա հակասահմանադրական գործողություն էր, որն իր գնահատականին արժանանալու է, բայց նպատակը մեկն է՝ կրնկի տակ առնել ևս մեկ համակարգ՝ դատական համակարգը:

«Ժողովրդի անունից կատարվում են աշխարհի բոլոր սրիկայությունները, ժողովրդի անունից կամ ժողովրդի համար, որպես կանոն, գործում են ավտորիտար ռեժիմները, և դա հայտնի կանոն է քաղաքականության մեջ: Ինչ վերաբերում է անցումային արդարադատությանը, այդ գաղափարն ամբողջությամբ խեղաթյուրվել է ՀՀ-ում, դա աշխարհում հասարակությանը հաշտեցնելու խնդիր է լուծում, ոչ թե պառակտելու, և անցումային արդարադատության անհրաժեշտություն է լինում, երբ արյան ծովեր են հոսում: Մեզ մոտ անցումային արդարադատությունը նեոբոլշևիկյան հայեցակարգով է տեղի ունենում»,-ասաց նա:

Վարչապետի՝ դավադիր ուժերի մասին հայտարարության վերաբերյալ Անդրանիկ Թևանյանն ասաց, որ այդ հայտարարությունն ադրբեջանամետ էր, որից Ադրբեջանը շտապեց օգտվել. «Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարեց, որ իրենք պետք է պատրաստ լինեն հետ մղել հայկական կողմի սադրանքները, իսկ քաղաքական վերնախավը հայտարարեց, որ պետք է օգտվեն Փաշինյանի նվերից»:

Ինչ վերաբերում է իշխանությունների՝ Արցախի հետ հարաբերություններին, Անդրանիկ Թևանյանը նշեց, որ նախ հայտարարվեց, որ Արցախի փոխարեն չեն բանակցելու, հետո ձեռքի հետ վերացվեցին Սանկտ-Պետերբուրգի, Ժնևի և Վիեննայի համաձայնությունները, որոնք կապված էին սահմանագծում մոնիտորինգի հետ, դրանից հետո եղավ «վերելակային համաձայնություն» կոչվածը, որն իրենից որևէ պարտավորություն չի ներկայացնում որևէ կողմի վերաբերյալ, հիմա էլ քարոզվում է այն, որ զինադադարի ռեժիմը խախտում է հայկական կողմը և փաստացի հիմք է ընդունվում Ադրբեջանի հայտարարությունը:

Իշխանության՝ համակարգային փոփոխությունների տեսլական չունենալու վերաբերյալ հայտարարությունների մասին Թևանյանն ասաց. «Քանի որ Փաշինյանն իր անցած կյանքով «քիրվայական» մթնոլորտում է մեծացել և պետական կառավարման ոլորտում հիմնարար գիտելիքներ չունի, չունի կայուն սկզբունքներ, աշխարհայացք, այդ դատարկությունը երբ առաջացել է, փորձ են անում լցնել բոլորը, և՛ արտաքին խաղացողները, և՛ ներսից, որոնց ծայրահեղ թևը սպասարկում է թուրքական ու ադրբեջանական շահերին»:

Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ իշխանության հայտարարության վերաբերյալ Անդրանիկ Թևանյանն ասաց, որ դա էկլեկտիկ բնույթ է կրում. «Եթե հիշում եք, մեկ տարի առաջ նման բան չի ասել, երեք տարի առաջ ասում էր՝ Ապրիլյան պատերազմը հրահրել է ՌԴ-ն, որ Ադրբեջանին ներառի ԵԱՏՄ կազմում, պարզվեց՝ նման բան չկա: Երբ հայտարարվում է, որ Ապրիլյան պատերազմի հետ կապված պետք է քննիչ հանձնաժողով ստեղծվի, ապա դա ցինիզմի, դեմագոգիայի և փարիսեցիության դրսևորում է միաժամանակ, սա ակնհայտ է, որ դա իր համար պատրվակ է տոտալիտար իշխանություն հաստատելու համար»:

Անդրադառնալով Արցախի հետ հարաբերություններին՝ Անդրանիկ Թևանյանն ասաց. «Այս իշխանությունը փաստացի դասակարգային պատերազմ է հրահրում և հայտարարում է՝ եկեք Արցախյան ազգային պատերազմը վերածենք քաղաքացիական պատերազմի, մարդկանց մոտ արթնացնում են ստորին բնազդներ և, ներեցեք այս բառի համար, քսի են տալիս գազազած ամբոխին տարբեր շրջանակների դեմ և քսի տալու միակ նպատակը սեփական իշխանությունն ամրապնդելն ու տոտալիտար ռեժիմ հաստատելն է: Ես պարզապես հիշեցնեմ, որ նման քայլերի գնացողները վերջում իրենք հայտնվում են իրենց արածի տակ, ես չէի ուզենա, որ մեր երկրում ցնցումներ լինեն»:

դիտվել է 406 անգամ
Լրահոս
Շահրամանյանի կողքը կանգնած խորհրդատուները կործանում են հենց Շահրամանյանին. Տիգրան Քոչարյան Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞ Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am