Վանեցյանին հորդորելու եմ, որ վեր կենա և քայլի. Իոաննիսյանը` ԱԱԾ տնօրենի, Թոխմախի Բաբոյի և մյուսների մասին. Armday.am

«Ես պարոն Վանեցյանին հորդորելու եմ, որ վեր կենա և քայլի»։ Այս մասին ArmDay.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը։ Նշենք, որ Վանեցյանն, այսօր լրագրողների հետ զրույցում հորդորել էր Իոննիսյանին հանգիստ նստել տեղը։ Պատճառն այն էր, որ Իոննիսյանը հայտարարել էր, որ Արթուր Վանեցյանը մտերիմ կապի մեջ է մի շարք քրեական հեղինակությունների հետ։ Մասնավորապես ըստ Իոննիսյանի՝ Վանեցյանը մեղադրվում էր մի քանի քրեական հեղինակությունների` Վստրեչի Ապերի, Թոխմախի Բաբոյի, Վովայի Արշակի հետ մտերիմ հարաբերություններ ունենալու համար: Դանիել Իոննիսյանին հարցրեցինք Վովայի Արշակը՝ Արշակ Հակոբյանը, Վստրեչի Ապերը՝ Արամ Վարդանյանը հանրությանը հայտնի են, ո՞վ է Թոխմախի Բաբոն։ Ի պատասխան Իոննիսյանն ասաց․ «Ես քրեական աշխարհից այնքան հեռու մարդ եմ, այդ անուններն ինձ քիչ բան են ասում։ Ինֆորմացիան ստանում եմ այն աղբյուրներից, որոնց միանշանակ վստահում եմ, և կարող եմ պնդել նորից, բայց ամեն դեպքում երբ հարցնեն Թոխմախի Բաբոն ով է՝ ես չգիտեմ, բայց Վովայի Արշակը Հայաստանից փախել է հեղափոխությունից հետո, ընդ որում կան տեղեկություններ, որ կեղծ անձնագրով է սահմանը հատել։ Հիմա Վովայի Արշակը Հայաստանում է, և հանգիստ ֆռֆռում է իր համար, էդ ոնց ստացվեց։ Նրա հերոսությունների մասին բոլորս գիտենք, էդ մարդն անմե՞ղ է, ոչ մի բան չի արե՞լ»,- ասաց Իոննիսյանը։ Ըստ նրա քրեական հեղինակություններից մեկը Վանեցյանի շահերն է պաշտպանում, այդ թվում՝ լրատվական դաշտում։ Դիտարկմանը, թե խոսքը Մաքսային ծառայության պետ Բաբկեն Ղազարյանի մասին է, Իոննիսյանն ասաց, որ ազգանունը հստակ չգիտի։ «Վանեցյանը իրականության հետ կապը մի քիչ կորցրել է, որովհետև ոչ Վանեցյանն է Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ առավել ևս ես՝ ՀՀԿ-ն, որ Վանեցյանն ինձ ասում է հանգիստ նստի տեղը, թող վերադառնա իրականություն»,- ԱԱԾ տնօրենին հորդորեց Իոննիսյանը։ Նա նաև Վանեցյանին մեղադրեց հեղափոխության ժամանակ Սերժ Սարգսյանին «քցելու» մեջ և ընդդիմությանը ինֆորմացիա տրամադրելու մեջ։ «Սակայն սա չի նշանակում, որ նա հիմա ինչ ուզի կարա անի»,- ասաց նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում. 

դիտվել է 662 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am